Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ինչ են անում թուրքերը, երբ լռում են հայերը

28/04/2023
- 28 Ապրիլի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երկուշաբթին հայերիս համար սկսվեց  ապրիլքսանչորսյան տխուր տրամադրությամբ, հոգետանջ հուշերով, հարյուրամյա ձգվող ու դեռ շարունակվող թուրքական յաթաղանի դեմ  ընդվզող  կոչերով: Ինչպես ամեն տարի,այս տարի եւս Բելգիայի հայերը ջանասիրաբար կազմակերպել էին ոգեկոչման  տարատեսակ միջոցառումներ: Գերազանցիկ աշակերտի նման ամեն տարի նույն հերթականությամբ  մեր հայրենասիրական պարտքն ենք կատարում՝  նախ եկեղեցում ներկա գտնվելով մատուցվող պատարագին, հետո քայլերթով  դեպի  խաչքար,  ծաղկեպսակներ դնելով, հուզական ու հոգեհունչ ելույթներ  հնչեցնելով: Արդեն  108 տարի շարունակ բղավում ենք, բողոքում ենք, մեր բախտն ենք անիծում, թե թուրքերը մեզ կոտորել ու կոտորում են, ու հետո մեր միսիան ավարտած՝ տուն վերադառնում: Եվ  չենք սթափվում:  Հակառակը, որքան շատ ենք  հուզականն առաջ մղում, այնքան   նոր, առավել կատարելագործված մեթոդներով ենք կոտորվում, էթնիկ բնաջնջման  ենթարկվում:  108  տարի, եւ դեռ չենք հոգնել աշխարհին դժգոհելուց, 108 տարի  չենք հոգնում  կրկնված երգերն  անվերջ կրկնելուց: Ուրիշ  ի՞նչ ենք անում ի պատասխան: Ոչինչ: Ստացվում է, որքան շատ ենք կոտորվում, այնքան  մեր բանահյուսությունն էլ ավելի ենք հպարտորեն հարստացնում, ավելի պոետիկ ենք դառնում,սկսում ենք հուզական նոր ողբեր  երգել, բանաստեղծել,  թատրոնի եւ ֆիլմերի  մակերեսային սցենարներ  գրել ու դրանով  մխիթարվել: Մանկան նման ոգեւորվում ենք, երբ որեւէ օտարերկրացի մեզ  խղճում է, երբ  անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ օտարները մեզ ամոքող խոսքեր են շռայլում, հուսադրում, հավատացնում  թե կիսում են մեր ցավը:

Այս տարի եւս, ապրիլի  24-ին, Բրյուսելի  Անրի Միշո  (Henri Michaux) հրապարակում տեղակայված  խաչքար-հուշակոթողի մոտ բելգիական կառավարության ներկայացուցիչներն ու հայ համայնքին հավատարիմ խորհրդարանի պատգամավորները կրկին անգամ հաստատեցին իրենց  հարգանքն ու նվիրվածությունը, հավաստիացրեցին, թե հետեւողական են ադրբեջանական  ագրեսիայի դատապարտմանը, նորից վստահեցրին, որ ամեն հնարավոր միջոցներով, թե՛ հումանիտար, թե՛ դիվանագիտական, կաջակցեն  հայերին:

Ինչ խոսք, ականջահաճո, շոյիչ խոսքերն անորոշության, փակուղու մեջ հայտնվածներիս համար միշտ էլ  հուսադրող են, բայց  վաղուց արդեն ժամանակն է հասկանալու, որ օտարը մեզ չի կարող օգնել, եթե մենք մեզ չենք ուզում օգնել: 

Եթե նախորդ տարիներին ապրիլքսանչորսյան միջոցառումներին, կամ Հայաստանին եւ Արցախին սպառնացող ճակատագրական պահերին Եվրոպայի հայերն անմիջապես մեկ բռունցք էին դառնում, մեկ մարդու նման միասնական համախմբվում, այսօր արդեն դա էլ չկա, մարել է  հայերի ակտիվ մասնակցությունը: Քիչ-քիչ պառակտվում ենք,  այլեւս  անտարբեր ենք դարձել:

Ապրիլի 24-ին Բրյուսելի խաչքարի մոտ Ցեղասպանության  անմեղ զոհերի հիշատակի  արարողությանն   ավելի  մեծաքանակ  ներկայությամբ Բելգիայի կառավարության անդամներն էին, քան մեր հայրենակիցները: Բելգիայի տարբեր քաղաքներում, ուր  որոշակի հայ համայնք կա,  հայերը խաչքար են տեղադրել եւ ավելի  հարմարավետ են համարում  յուրաքանչյուրն իր համար  կամ բնակավայրին մոտ  ոգեկոչման արարողություն անցկացնել, քան  մայրաքաղաք Բրյուսել գալ: Ալարում են  համախմբվել, գոնե այդ օրը միանալ Մայր եկեղեցուն:
Մինչդեռ, ամեն մի խեղկատակ հումորիստի,կամ անտաղանդ երգչի համար ջանք չեն խնայում  թանկ գներով, դժվարությամբ տոմս հայթայթել ու 30, 50, նույնիսկ 100 կիլոմետր ճանապարհ կտրել՝ երեկոն հագեցնելու համար:

Հայաստանը օրհասական վտանգի առաջ հայտնված իրավիճակում  համախմբվելու փոխարեն՝ օրեցօր պառակտվում ենք, մեծ -մեծ քայլերով շատ արագությամբ հետընթաց կատարում:

Բելգիայում ապրող թուրք- ադրբեջանական համայնքի համար  վաղուց արդեն սովորական են դարձել հայ համայնքի ամենամյա  բղավոցները: Ինչպես ամեն տարի, թուրքերը գիտեն, որ ապրիլ 24-ին հայերը Թուրքիայի դեսպանատան առջեւ ընդամենը բղավելու, մի քանի ամոթանքի խոսքեր են շռայլելու, սուլոցներով «մարդասպան Թուրքիա» վանկարկումներով   պիտակավորելու ու գլխիկոր հեռանալու են: Թուրքական դեսպանատունն այդ օրը սովորաբար  փակ է, աշխատողների համար հանգստյան օր:  Թուրքերն ամենեւին  չեն ընդվզում, չեն պատասխանում  ճիշտ նույն կերպ: Մինչ մենք բղավելով, հայհոյելով  ենք մեր բողոքի ձայնը փորձում հասու դարձնել, նրանք լուռ, գործնական «քայլերով» են առաջ գնում: Օրինակ անցյալ տարի հենց ապրիլի 24-ին  պղծեցին  Բրյուսելում տեղակայված խաչքարը: Վառ կարմիր գույնով խաչքարի վրա նկարել էին «Գորշ գայլեր»ի խորհրդանիշ համարվող երեք կիսալուսին, իսկ վերնամասում գրել FUCK  PAYLAN արտահայտությունը՝  հասցեագրված Կարո Փայլանին:

Թուրքերի ակտիվ ջանքերով, Բելգիայի ներկայացուցիչների պալատը   ցեղասպանության  ժխտման օրինագծում  չներառեց Հայոց ցեղասպանությունը, չնայսծ նրան, որ բելգիական կառավարությունը երեք մակարդակով ճանաչել էր հայոց ցեղասպանությունը:
Թուրքերի ակտիվ ջանքերով Ֆրանսիայում  հայ երիտասարդներ սպանվեցին, միայն նրա համար, որ հայ են:

Թուրք երիտասարդները մեծ խմբաքանակով, պայթուցիկ նյութերով, քարերով  հարձակվեցին  հայի սրճարանի վրա, մարդկանց ահաբեկեցին եւ այդպես էլ չպատժվեցին:
Թուրքական ակտիվ ջանքերով բելգիական կառավարությունն ու Եվրոմիությունն աչք են փակում Արցախում եւ Հայաստանում ամեն օր պատահածներին:

Իսկ ի՞նչ ենք անում մենք այս ամենին ի պատասխան: Ոչինչ: Գործնական ոչինչ  չենք անում: Ոչ մի դատական հայցով  հետամուտ չենք լինում մեր իրավունքների պաշտպանությանը: Հույսներս դնում ենք բնության վրա, ուրախանում՝ թե երկրաշարժն ու ջրհեղեղը կավերեն մեր թշնամիների երկիրը:  Մերժել է պետք հուզականությամբ  ապրելը, բարձրախոսով միտինգներ անցկացնելը, հայհոյելը, դիվանագիտական ճակատում մեր գլուխը շոյելով՝ թուրքին աջակցելու վիրավորանքը կուլ  տալը: 108 տարի շարունակ բղավել ենք, մինչ մեզ կոտորել են: Կորցնում ենք մեր  ինքնությունը, մեր թանկ  գնով ձեռք բերված անկախությունը:

Զինվել է պետք եւ շատ արագ: Ուժն է ծնում իրավունք: Նույն ազդակներն են այսօր արդեն մտմտում խաչքարի մոտ ներկա, նույնիսկ նրանք՝ ովքեր  ոչ վաղ անցյալում հավատով  պայքարում էին դիվանագիտական հարթակներում:

ԱՐԱՔՍ ՍԱՖԱՐՅԱՆ

Բրյուսել

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ուսումնասիրվել է Աղստեւ գետի ջրի որակը

Հաջորդ գրառումը

Ո՞ւր է Փաշինյանի խոստացած միջազգային բացառիկ կոնսոլիդացիան. Տաթեւիկ Հայրապետյան

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Եվրոպայի ռաբբիների  70-րդ համաժողովը գումարվելու է նոյեմբերի 3-6-ը Բաքվում

06/06/2025
Հաջորդ գրառումը

Ո՞ւր է Փաշինյանի խոստացած միջազգային բացառիկ կոնսոլիդացիան. Տաթեւիկ Հայրապետյան

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական