Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իմաստաբանական բառարան

20/05/2022
- 20 Մայիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ

Չի կարելի դավաճանել հայրենիքին,  ծնողներին,  կողակցին,  հարազատին, հարեւանին, ընկերոջը: Չի կարելի դավաճանել սեփական սկզբունքներին: 

Մենք՝ հայերս հայրենիքի ու կողակցի նկատմամբ  ուխտադրժության իմաստն  արտահայտելու համար հավասարապես օգտագործում ենք ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ բառը՝ կարեւորելով ընտանիքի հանդեպ մեր ընդգծված հավատարմությունն ու այն նույնացնում հայրենիքի հետ:  Երեւույթի հանդեպ այլ մոտեցում ունեն ուրիշ ազգերը:

Տեղին է նաեւ հիշել հայերենի բառապաշարում «դավաճանություն» արտահայտությունից բացի «մահիճը պղծել» դարձվածքը: Իսկ մենք լավ գիտենք, որ «պղծել» բայը կիրառելի է հիմնականում սրբությունների պարագայում, որից էլ մեզ հայտնի է «սրբապղծություն» բառը: Դրանով հայն ուզում է ասել, որ կողակցին դավաճանելը սրբապղծություն է:

Օրինակ, ռուսները մի տեսակ «թեթեւ» են նայում ամուսնական անհավատարմությանն ու գերադասում ամուսնականին վերաբերողը ինչ-որ ձեւով տարբերակել հայրենիքին դավաճանելու  բառիմաստից: Այդ պատճառով էլ ռուսները կողակցին դավաճանելու () եւ ինչ-որ բան փոխելու () իմաստներն արտահայտող  բառերի հիմքում դնում են նույն  (փոխել) արմատը: Եվ դրանով ուզում են ասել, որ կողակցին դավաճանելու եւ նրան  «փոխելու» միջեւ տարբերությունն այնքան էլ մեծ չէ:

Ամուսնական դավաճանության իմաստը Չինաստանում արտահայտվում է մեկ այլ կերպ՝  «մեջքից հարվածել» բառակապակցությամբ: Կորեացիները, թերեւս այն պատճառով, որ միմյանց շատ նման են,  ամուսնական  անհավատարմությունն արտահայտում են «շփոթել» բառիմաստով: Թուրքերը նույն իմաստը փոխանցելու նպատակով դիմում են արաբերենի օգնությանը, օգտագործելով երկու բառ՝ hyanet (դավաճանություն) եւ ihanet (վիրավորանք) ձեւերը:

Սակայն, դավաճանություն բառը մեզանում վերջնականապես ստուգաբանված չէ: Վիճելի  է ԴԱՒԱՃԱՆ  բառի ԴԱՒ մասնիկի բնիկ հնդեվրոպական ծագման մասին վարկածը, քանի որ հենց ԴԱՒԱՃԱՆ բաղադրությունը  վկայում  է դրա փոխառյալ լինելու փաստի մասին: Աճառյանը չի բացառում, որ ԴԱՒ մասնիկը փոխառյալ է իրանական աղբյուրից, սակայն դրա հետքերը չի գտնում ո՛չ պարսկերենում,  ո՛չ էլ պահլավերենում:

Եթե մենք  պարսկերենի տարածման տիրույթը մի քիչ էլ ընդլայնենք ու հատենք Աֆղանստանի սահմանը, ապա   ԴԱՐԻ լեզվում  կգտնենք  «հայհոյել» եւ «վիրավորել» իմաստներով  dav-zadan  հարադիր բայը, որն իմաստով մոտ է հայերեն ԴԱՎԱՃԱՆ բառին:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Անվտանգության խորհրդի նիստում Նիկոլ Փաշինյանը հստակ հանձնարարական է տվել. «Ժողովուրդ»

Հաջորդ գրառումը

Ինչպես արյունը ջուր չի դառնալու, այնպես էլ թուրքն իր հայատյացությունը չի թարգելու. Զաքարյան

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

Ինչպես արյունը ջուր չի դառնալու, այնպես էլ թուրքն իր հայատյացությունը չի թարգելու. Զաքարյան

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի երկու խոսք երեկվա զորահանդեսի մասին. Արմեն Այվազյան

29/05/2026

Առհասարակ, զորահանդեսներն անցկացվում են որոշակի նպատակներով, որոնցից հիմնականներն են՝ 1. պետության ռազմական ուժի ցուցադրումը և դրանով թշնամիների կամ պայմանական հակառակորդների...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
Նորություններ

Այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ. Էդգար Ղազարյան

29/05/2026

Նիկոլ Փաշինյանը և Սուրեն Պապիկյանը որոշել են, որ այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ, այնպես...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական