«Չստուգաբանություն»
«Կոթող» բառը ստուգաբանված չէ: Դրա ծագման մասին ընդամենը կան մի շարք ոչ գիտական ենթադրություններ:
* Օրինակ՝ հակառակ բառի արտաքին նմանության, ինչպես «Հայկազեան լեզուի Նոր Բառգիրքն» է շփոթեցնում, այն կապ չունի «քյոթուգ» բառի հետ: Այլ կերպ ասած՝ հայերեն «ԿՈԹՈՂ» եւ թուրքերեն «kötük» բառերի նմանությունը պատահական է:
* Կոթողը չի առնչվում նաեւ «կաթողիկե», առավել եւս՝ «կաթողիկոս» բառերի հետ, այնպես, ինչպես գռեհկաբար ստուգաբանել է Հիւնքեարպէյենտեան Տեր-Յովհաննէս քահանան:
* Կոթողը ոչ մի ազգակցական կապ չունի նաեւ ծագումով անհայտ «կոթ» բառի հետ, որն իրավացիորեն վկայված է Գեւորգ Ջահուկյանի «Հայերեն ստուգաբանական բառարանում»:
* Եվ վերջապես, ո՛չ արտաքին նմանությամբ, ո՛չ էլ իմաստային ու գործառութային տրամաբանությամբ, ԿՈԹՈՂ-ը կապ չունի նաեւ ԱԽՈՌ բառի հետ, այնպես, ինչպես ոմանք փորձում են հուշարձանը նմանեցնել ձիանոցի, որտեղ անհայտ ծագումով մարդիկ գնում ու պատերին մոմ են կպցնում:
Հետեւաբար, պետք է շատ զգույշ լինել, որ Մատենադարանի ու Կոնսերվատորիայի նման ԿՈԹՈՂԱՅԻՆ հուշարձանները պատահաբար չհայտնվեն մեր երկրին միլիարդների եկամուտներ բերող շենքների ցուցակում:
ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ