Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իմաստաբանական բառարան

07/07/2023
- 07 Հուլիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՇՆԱՎԱԶՔ

Ի՞նչ կլիներ, եթե շունը, որ գորշ գայլի տարատեսակներից  է,  ընտելացած չլինելու պատճառով բացակայեր մեր կենցաղից:  Հայոց լեզուն ու գրականությունը կորուստներ կունենայի՞ն արդյոք:  Կարելի է հստակ ասել՝ Հովհաննես Թումանյանը չէր գրի «Շունն ու կատուն»: Իսկ «Մի կաթիլ մեղրը» ստեղծագործության գլխավոր դերակատար Զըռ չոբանը մահակն ուսին այլեւս իր հետ շուն չէր տանի խանութ ու, հետեւաբար տեղի չէին ունենա հայտնի իրարանցումները, եւ մենք կզրկվեինք խրատներ առնելուց ու դրանց համուհոտը ճաշակելուց: 

Հետաքրքրական է, Համո Սահյանը «Հայաստան ասելիս աշխարհն իմ տունն է» բանաստեղծական տողը հանգավորելիս մահվան ահուսարսափը ո՞ր կենդանու միջոցով էր մեղմելու՝ դժվար է ասել…

Իսկ Մհեր Իսրայելյանն իր «ՄԻ ՇԱՆ ԲԱԽՏ ՀԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՎՐԱ» ժողովածուն վերնագրելու համար «շան բախտ»-ը կփոխարինե՞ր արդյոք «Քաջ նազարի բախտ» բառակապակցությամբ՝ դժվար է ասել:

Միշտ էլ ելք կարելի է գտնել, բայց պետական բյուջեից գողություն անողները «շնից մազ պոկել» արտահայտության փոխարեն իրենց արարքը ո՞ր կենդանուց մազ պոկելով կարդարացնեին:  Իրանցիներն, օրինակ, այդ կարգի թալանը «արջից մազ պոկել» բառակապակցությամբ են արդարացնում:  Եթե չլիներ շունը, մենք կարո՞ղ էինք այդպես վարվել՝  դժվար է ասել:

Տեսնես զգուշավորության համար փայտը (միգուցե նաեւ զենքը) վերցնելուց առաջ, եթե ոչ շան, ապա ո՞ր կենդանու անունը պիտի տայինք. ձիո՞ւ, թե՞ ավանակի:  Թերեւս, ոչ մեկի, պարզապես միշտ պետք է պատրաստ լինենք ամեն տեսակ անակնկալների, ու ինչ-որ մեկի անունը տալու փոխարեն, երբեք փայտը (միգուցե նաեւ զենքը) ձեռքներիցս վայր չդնենք:  Սակայն հավատարմության (միգուցե նաեւ դաշնակցի) հարցում շանը հավասարազոր պերսոնաժ կարո՞ղ ենք գտնել:  Մի քիչ դժվար է ասել:

Դժվար է նաեւ ասել՝  եթե մեր լեզվամտածողությունից դուրս  մղեինք «շան» հետ առնչվող բոլոր արտահայտությունները, այդ դեպքում ազգակցական կապերի համար շան փոխարեն ո՞ր կենդանիների անուններն էինք տալու՝  «շան տղա», «շան աղջիկ», «շան լակոտ», «շնից ծնված», «շան որդի» արտահայտությունները վերախմբագրելիս, ո՞ր կենդանիներին էինք մեզ հետ արյունակից դարձնելու:

Եթե շունն  ընտելացած չլիներ, խառնակ իրավիճակները նկարագրելիս «շունը տիրոջը չի ճանաչում» արտահայտության փոխարեն ո՞ր կենդանու միջոցով էինք պատկերն ամբողջացնելու՝ դժվար է ասել:

Եվ վերջապես, եթե մեր բառապաշարում գոյություն չունենար ՇՈՒՆ բառը, մեր թարգմանիչներն ինչպե՞ս էին Աստծո 10 պատվիրաններից 7-րդը թարգմանելու:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վաղվա օրվա խորհուրդը

Հաջորդ գրառումը

Գրական հերոսի ով լինելը նախանշում է նաեւ ազգային ձգտումների բովանդակությունը

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Գրական հերոսի ով լինելը նախանշում է նաեւ ազգային ձգտումների բովանդակությունը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանողը տվել է խոստովանական ցուցմունք. Քննչական կոմիտե

14/10/2025

Կոտայքի Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանած Թ.Հ.-ն տվել է խոստովանական ցուցմունք. տեղեկանում ենք Քննչական կոմիտեից: «Նրա նկատմամբ հարուցվել...

ԿարդալDetails

Նիկոլի դավադիր ձեռամբ միակողմանի արձակվեցին բոլոր ադրբեջանցիները, ինչի դիմաց Ալիեւը կրկին հայեր գերեվարեց. Արմեն Աշոտյան

14/10/2025

Հայաստանը ցանկանում է ԵԱՀԿ-ն տեսնել որպես ուժեղ և արդյունավետ կազմակերպություն․ Միրզոյան

14/10/2025

ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծարվի ոչ ուշ, քան դեկտեմբերի 1-ը. ԵԱՀԿ նախագահ

14/10/2025

Արարատ Միրզյանը հուսով է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիներն ազատ կարձակվեն

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական