Շաբաթ, Փետրվարի 14, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իմաստաբանական բառարան

Գրիգոր Առաքելյան
16/01/2026
- 16 Հունվարի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ
32
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թռիչքներ արթմնի

Հայ ժողովուրդը մեծ թռիչքների ընդունակ ազգ է:

Դուք հայից բացի չեք գտնի գեթ մեկ ուրիշ ազգ, որի ուսահոդից մինչեւ դաստակն ընկած հատվածը կոչվեր այն բառով, որն ի վերուստ նախատեսված է եղել թռչունների համար:

Պարզ ասած՝ միայն հայերի մոտ է, որ բազուկը «թեւ» է կոչվում: Մեկ էլ՝ թռչունների մարմնի աջ ու ձախ կողմերից կպածը, որով նրանք… թռչում են:

Արդյո՞ք սա չի նշանակում, որ հայերը անհիշելի ժամանակներից թռչելու ձիրք են ունեցել: Թե չէ հայ մարտիկը ինչո՞ւ կարոտից պիտի դնդնար.

«Թռչեի մտքով տուն, ուր իմ մայրն է արթուն»:

Կարոտն առնելու համար, օրինակ, թուրքմեն զինվորը կասեր՝

«Ձիով սլանայի դեպի իմ յուրդը…»

Հագարացին  էլ՝

«Ուղտ լիներ, ինձ հասցներ Արաբստան…»

Օդակայաններում միայն հայն է, որ իր հայ ծանոթին հետաքրքրությունից դրդված հարցնում է.

– Ու՞ր ես թռնում:

Եվ ստանում միանգամայն տեղին պատասխան.

– Քու ի՞նչ գործն է:

Եթե հայ երեխայի ուսահոդից մինչեւ դաստակն ընկած հատվածը «թեւ» չկոչվեր, տնային առաջադրանքներն ավարտելուց հետո նա ինչո՞ւ պիտի դուրս վազեր՝ գոռալով.

– Մամա՛, ես թռա:

Միայն հայն է, որ հրճվանքի պահին «վեր-վեր է թռնում»:

Թուրքը, օրինակ, թեւ չունենալու պատճառով, ընդամենը ցատկոտում է («Sevinçten z plamak»): Պարսիկն էլ թռչկոտելու փոխարեն պարզապես «տեղը տիտիկ չի անում»(ruy-e pa band nemishavad):

Իսկ մենք նույնիսկ սայթաքելիս վայր չենք ընկնում, մենք «վեր ենք ընկնում»: Այսինքն՝ բարձրանում ենք:

Վեր է բարձրացել ու անհետացել է նաեւ այն քարագործ վարպետը, որ Սուրբ Հոգուց թեւեր է խնդրել ու Սյունյաց աշխարհի հռչակավոր վանքը անվանակոչել Տաթեւ:

Կոմիտասն էլ, իր ձայնը աշխարհասփյուռ հայերին հասցնելու համար պարզապես ապավինել է թեւերին ու ասել.

Ձայնիկ ունիմ՝ հայուն-մայուն,

Սրտիդ բունեմ՝ կայուն-մայուն:

Ո՛վ իմ թեւիկ,

Տո՛ւր իմ հեւիկ,

Թռչեմ երթամ…

Գ. ԱՌԱՔԵԼՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թուրքերը կաջակցեն միայն այն իշխանական ճարտարապետությանը Հայաստանում, որը համապատասխանում է իրենց ծրագրերին. Արման Աբովյան

Հաջորդ գրառումը

Ասթինե Կալաշյանի գիրքը կարոտի մասին է

Համանման Հոդվածներ

13 Փետրվարի, 2026

ԱՄՆ-ը թափով մխրճվում է մեր տարածքում ու տարածաշրջանում

13/02/2026
13 Փետրվարի, 2026

Շեղված օրակարգեր

13/02/2026
13 Փետրվարի, 2026

Բաքվում ցմահ դատապարտված… խաղաղություն

13/02/2026
13 Փետրվարի, 2026

«Վենսը հող է նախապատրաստում դեպի Ասիայի սիրտը տանող «Թրամփի ուղու» համար»

13/02/2026
Հաջորդ գրառումը

Ասթինե Կալաշյանի գիրքը կարոտի մասին է

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական