Կիրակի, Հուլիսի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Թուրքերը կաջակցեն միայն այն իշխանական ճարտարապետությանը Հայաստանում, որը համապատասխանում է իրենց ծրագրերին. Արման Աբովյան

15/01/2026
- Նորություններ, Տեղական

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Թուրքիան առաջիկա ընտրություններում աջակցում է Նիկոլ Փաշինյանին և հավելել է, որ համաձայն հարցումների «հայերը աջակցում են նրա վարած քաղաքականությանը» (սա մեծ թուրքական ողջույն է բոլոր նրանց, ովքեր հայտարարում են, որ քաղաքականությամբ չեն զբաղվում)։

Իսկ հիմա թող տրամաբանությունը միացնեն այն «հպարտ քաղաքացիները», որոնց ուղեղները դեռ ամբողջությամբ չեն փոշիացել «թավշյա» մեդիա-քամուց։

Այսպիսով։

Թուրքիան մշտապես հայտարարում է, որ Հայաստանը համաձայնել է Զանգեզուրի միջանցքի գաղափարին։

Թուրքիան արձանագրում է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ Հայաստանի գործողություններով բավարարվի Ադրբեջանի պահանջները։

Հենց Թուրքիայում է սկսվել և ակտիվորեն խթանվում Հայաստանի փոխարեն ինչ-որ «Արևմտյան Ադրբեջան» ձևավորելու գործընթացը։

Հենց թուրքական հատուկջոկատայիններն էին, որ Արցախում սպանեցին հայ կանանց և երեխաներին։

Հենց թուրքական ինքնաթիռն էր, որ ռմբակոծեց Շուշիի Ղազանչեցոց տաճարը։

Հենց Թուրքիայի գլխավոր շտաբն էր, որ ղեկավարում էր հայկական տարածքների օկուպացիայի գործողությունը։

Հենց Թուրքիայի ղեկավար Էրդողանն էր, որ ժամանակին հայտարարեց, թե հայերը «Օսմանյան սրի մնացորդներն» են։

Հենց Թուրքիան է ակտիվորեն առաջ մղում Մեծ Թուրանի նախագիծը, որտեղ Հայաստանն ի սկզբանե տեղ չունի։

Իսկ հիմա՝ ուշադրություն։

Թուրք–ադրբեջանական տանդեմին իմաստ ունի աջակցել գործող հայկական իշխանությանը միայն մեկ դեպքում՝ եթե այդ իշխանության գործողությունները համընկնում են Թուրքիայի ծրագրերին, խնդիրներին և դոկտրինային։

Եվ հիմա ևս մեկ անգամ հիշենք, որ Թուրքիայի ծրագրերը միանշանակ ուղղված են Հայաստանի ապամոնտաժմանը (կամ առնվազն մեր երկրի կտրուկ թուլացմանը)։

Այսինքն՝ թուրքերը կաջակցեն միայն այն իշխանական ճարտարապետությանը Հայաստանում, որը համապատասխանում է իրենց ծրագրերին։

Տրամաբանակա՞ն է

Իհարկե՝ տրամաբանական է։

Եզրակացությունները ինքնե՞րդ կկատարեք, թե՞ հուշեմ։

Արման Աբովյան, քաղաքական վերլուծաբան

Նախորդ գրառումը

Թուրքիան խառնվում է Հայաստանի ներքին քաղաքական, ընտրական գործերին, ապագա իշխանության ձեւավորմանը. Գեղամ Մանուկյան

Հաջորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Համանման Հոդվածներ

Հոգևոր

Սուրբ Թադեոս առաքյալի և Սուրբ Սանդուխտ կույսի հիշատակի օրը Մայր Աթոռում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ

18/07/2026
Նորություններ

Ռուսաստանի պատասխանը կլինի շատ շուտով և շատ կոշտ. Կարասին

18/07/2026
Նորություններ

Էրլինգ Հալանդը 430 տարվա վաղեմություն ունեցող գիրք է նվիրել Բրյունեի գրադարանին

18/07/2026
Միջազգային

Կադիրովը կոչ է արել կրակ բացել այն երկրների վրա, որոնք աջակցություն են ցուցաբերում Ուկրաինային

18/07/2026
Հաջորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Լրահոս

Սուրբ Թադեոս առաքյալի և Սուրբ Սանդուխտ կույսի հիշատակի օրը Մայր Աթոռում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ

18/07/2026

Հուլիսի 18-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Սուրբ Թադեոս առաքյալի և Սուրբ Սանդուխտ կույսի հիշատակը։ Տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ...

Ռուսաստանի պատասխանը կլինի շատ շուտով և շատ կոշտ. Կարասին

18/07/2026

Ռուսաստանն արձագանքել է Ուկրաինայի ԶՈւ կողմից երկրի քաղաքացիական օբյեկտներին հարվածներ հասցնելու փաստին: Մասնավորապես, Ռուսաստանի Դաշնության  Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի...

Էրլինգ Հալանդը 430 տարվա վաղեմություն ունեցող գիրք է նվիրել Բրյունեի գրադարանին

18/07/2026

«Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի հավաքականի հարձակվող 25-ամյա Էրլինգ Հալանդը վերջերս Նորվեգիայում կայացած աճուրդում 134,000 դոլարով ձեռք է բերել Սնորի Ստուրլուսոնի...

Կադիրովը կոչ է արել կրակ բացել այն երկրների վրա, որոնք աջակցություն են ցուցաբերում Ուկրաինային

18/07/2026

Մենք հետևակայիններ ենք և պատրաստ ենք առաջ շարժվել Գերագույն գլխավոր հրամանատարի մատնանշած ցանկացած ուղղությամբ, իսկ հատուկ նշանակության ջոկատները բառացիորեն այրվում...

Կիբեռմարտահրավեր․ Ակտիվացրեք «Stop» կոճակը, մի դարձեք զեղծարարության զոհ. ՀՀ ՆԳՆ

18/07/2026

Իրան-ԱՄՆ փոխադարձ հարվածները շարունակվում են

18/07/2026

Իրանն ու ԱՄՆ-ն դարձյալ փոխադարձ հարվածներ են հասցրել: Մասնավորապես՝ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունից հայտնել են, որ թիրախավորվել են Իրանի ՀՕՊ համակարգերը,...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական