Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իմաստաբանական բառարան

Գրիգոր Առաքելյան
28/03/2025
- 28 մարտի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ
8
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ճիտին պարտքը

Վիզը մարդու եւ կենդանիների գլուխը մարմնին կապող մաս է, որը հայերենում ունի յուրաքանչյուրիս ճաշակին պատշաճող հոմանիշ՝ պարանոց, ճիտ, բուկ, փող,  շլինք…

«Վիզ» բառի ստուգաբանությունը հայտնի չէ, բայց հայտնի է դրա հոմանիշներից մեկի՝ պարանոցի կազմության շարժառիթը: Չէ՞ որ պարանը հորինելուց մարդիկ նկատի են ունեցել դրա իսկական նշանակությունը, որն ի սկզբանե նախատեսված է եղել ո՛չ թե լվացք կախելու կամ ջրհորից ջուր հանելու, այլ կենդանիների ու մարդկանց վզից կապելու, քարշ տալու եւ կախաղան բարձրացնելու համար:  

Համոզված կարող եմ ասել, որ եթե մարդը կոկորդիլոսի կամ ձկան նման վիզ  չունենար, վզի համար   այդքան հոմանիշներ չէր հորինի: Չէր հորինվի նաեւ մարդկանց գլխատելու համար նախատեսված գիլիոտինը:

Նիհարելուց այլեւս մեզ չէին հանդիմանի, թե որքան վիզդ բարակել է:
Խնդրանքով մեկին դիմելիս այլեւս վիզդ  չէիր ծռի:

Անհոգ կյանք վարող մարդիկ չէին արժանանա «հաստավիզ» մակդիրին: Դաստիարակչական նպատակներով հայերի մոտ վզակոթից հարվածելու սովորույթ գոյություն չէր ունենա:

Վնգստացող շնաբարո դատավորներին վզից բռնելու եւ դուրս շպրտելու կարիքը չէր լինի:  
Որոշ երկրների ղեկավարների մոտ Լեռնային Ղարաբաղի հարցը պարանի տեսքով Հայաստանի վզին փաթաթելը նորաձեւ չէր դառնա:  

Մեր երկրի ղեկավարությունը հին ու նոր պրոբլեմները երեխեքի վզից չէր կախի:

Վզից խաչքար կախելը չէր համարվի հայ ժողովրդի հիմնական առաքելությունը:

Եվ վերջապես, խոսոտւմնազանցության պատճառով, Գրիգոր Զոհրապի նորավեպի հերոս Հուսեփ աղայի օրինակով,  ուրիշներն էլ  քարով լցված կաշվե պայուսակը վզի փոխարեն փորից  կախ ջուրը կնետվեին:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թերթ` ոսկու գետ, որն այժմ ցամաքում է

Հաջորդ գրառումը

Արփինե Կալինինա. «Երջանկությունը ստեղծագործելու մեջ է»

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

Արփինե Կալինինա. «Երջանկությունը ստեղծագործելու մեջ է»

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական