Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իմաստաբանական բառարան

Գրիգոր Առաքելյան
29/11/2024
- 29 Նոյեմբերի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
77
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Բախտագուշակ

Գուշակություն անելու համար կարելի է դիմել մարմնի գրեթե բոլոր անդամների օգնությանը: Պատահում է, երբ տեղի ունենալիք դեպքի մասին «ՍԻՐՏԴ է վկայում»: Կապված լավ ու վատ իրադարձությունից՝ «ձախ կամ աջ ԱՉՔԴ է խաղում»: Երբ «ձախ ՁԵՌՔԴ է քոր գալիս», հասկանում ես, որ գումար ես կորցնելու: Ոտքիդ քոր գալն էլ զգուշացնող հատկություն ունի: ՈՂՆՈՒՂԵՂՆ էլ ( ) ռուսներին է ահագնացող վտանգների մասին զգուշացնում: Իրանցիների մոտ քթի ծայրի քոր գալը հյուրընկալվելու նշան է: Ընդհանրապես, ՔԻԹԸ, որից փռշտոց է դուրս գալիս, քեզ հուշում է, որ պետք է սպասել: Ապագան կանխորոշելու համար նաեւ կարելի է «ԵՂՈՒՆԳ նայել» կամ «ՄԱՏԻՑ հոտ քաշել»: Իսկ ԱԿԱՆՋԸ՞:

Ականջն ուղղակիորեն է կապված գուշակության հետ, քանի որ ԳՈՒՇԱԿ բառը պահլավերեն goak հոմանիշից է փոխառված, որի բաղադրիչը go (ականջ) արմատն է: Հին Պարսկաստանում տարածված է եղել մի ավանդույթ, համաձայն որի Նովրուզին երիտասարդները փողոց էին դուրս գալիս ու ականջ դնում պատահական անցորդներին, ու ականջին հասած առաջին բառի օգնությամբ էլ փորձում ապագայի մասին գուշակություններ անել: Այդ ավանդույթը կոչվում էր Ֆալ-գուշ   (բախտագուշակություն): Պետք է գոհ լինենք, որ այդ ավանդույթից մենք միայն պահպանել ենք բառն ու բառիմաստը, իսկ ականջ դնելու արատավոր սովորույթը՝ վերապահել գաղտնալսողներին:

Գուշակությունից ու գեղագիտական նպատակներով ականջօղեր կախելուց բացի, մեր լսողական ապարատն ունի նաեւ այլ գործառույթներ, որոնց նշանակությունը մեր կյանքում անթերագնահատելի է: Երբ ուզում ենք մեր անելիքները հետաձգել, դրանք վերցնում ու «ականջի հետեւն ենք գցում»: Ի դեպ, իրանցիների մոտ էլ նույն սովորույթը կա՝ (posht-e gush andakhtan): «Ականջը ձայն տալուց» հասկանում ենք, որ աշխարհում կա մեկը, որ հենց այդ պահին քեզ է հիշել: Հեռավոր ճամփորդության մեկնած մեր սիրելիին սպասելիս, մեր բան ու գործը թողած, «ականջը պահում ենք դռանը»:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Լիզի Վարդանյան. Ասեղնագործությունը որպես սիրո գործողություն

Հաջորդ գրառումը

Օրակարգում Սեւանա լճի հարցերն են

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
Հաջորդ գրառումը

Կլիմայական համաժողովը Բաքվում անցկացնելը աշխարհի ամոթն էր ու Ալիեւի «կանաչ լվացման» փորձը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական