Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Թուրքիայի համար Հայոց ցեղասպանության դատապարտման գործընթացի բացառումը շարունակում է գերխնդիր մնալ»

22/04/2022
- 22 Ապրիլի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայ դատի ու հայոց ցեղապասպանության ճանաչման եւ դատապարտման մասով Թուրքիայի պահանջատիրությունը միշտ էլ այն է եղել, որ այդ հարցերով ոչ թե Հայաստանը պետք չէ զբաղվի: «Ազգի» հետ զրույցում նման տեսակետ թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն է հայտնում՝ նշելով, որ 2018-ի քաղաքական վերդասավորումներից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանությունն, ըստ էության, ձեռքերը լվացել է թե՛ Ցեղասպանության ճանաչման, թե հայ դատի առաջմղման գործընթացից՝ արդարանալով, թե դրանք սփյուռքի կառույցների տիրույթում են:

– 2015-ին համահայական հռչակագիր ենք ստորագրել, ինչը մի քանի կարեւոր հանգամանք էր սահմանում, դրանցից երկուսն եմ ընդգծում. առաջինը՝ որ Հայաստանը բոլոր տեսակի ցեղասպանությունները դատապարտում ու հանդես է գալիս որպես համամարդկային չարիքի դեմ պայքարի առաջամարտիկ պետություն: 2018-ից հետո սակայն այդ դրոշակը վայր նետեցինք ու հրաժարվեցինք դրանից: Երկրորդ շեշտադրումն այն էր, որ Հայոց ցեղասպանության խնդիրը ոչ թե ինչ-որ մի ուժի կամ կուսակցության, այլ համահայկական խնդիր ու օրակարգ է, բայց դա էլ լիովին դուրս եկավ հայաստանյան հասարաքաղաքական տիրույթից, ու հայերիս այդ գաղափարի շուրջը համախմբելու հույսը, ըստ էության, այս տարիներին չեզոքացավ: Ինչ վերաբերում է Ցեղապսնության ճանաչման ու դատապարտման գործընթացին, ապա դա 2018-ից հետո իներցիայի ուժով էր ընթանում ու բարձրաձայնվում այն պետությունների կողմից, որոնց դա ձեռնտու էր: Հայաստանը՝ որպես պահանջատեր երկիր, կա՛մ պասիվացավ, կա՛մ  լիովին դուրս մղվեց այդ գործընթացից ու վերածվեց հռչակագրային հայտարարություններ անողի:

– Այսինքն՝ եթե անգամ ԱՄՆ նախագահ Բայդենի կողմից է հնչում Ցեղասպանություն բառը, այն սոսոկ մահակի դեր է կատարում:

– Հայոց ցեղապսանության խնդիրը միշտ էլ համաշխարհային քաղաքականության մաս է եղել, երբ լարվել են Իսրայելի ու Թուրքիայի հարաբերությունները Իսրայելի իշխանություները հիշել են Հայոց ցեղասպանությունը, նույնը նաեւ Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունների մասով կարող ենք ասել: Բացի միջազգային քաղաքականության մաս լինելուց ՝ Ցեղասպանությունը մեր պետականության մի մասն է, այն հիշելն ու դրա ճանաչման գործընթացը՝ պարտականությունը: Հայոց ցեղասպանության պահանջատերը պետք է լինենք ու համայն մարդկությանը կոչ անենք՝ այն դասել համամարդկային չարիքների շարքին, իսկ հայտնի «այլեւս երբեք» կարգախոսը դարձնենք համամարդկային ընկալման: Ցեղապսանության չճանաչումները բերում են նաեւ մերօրյա վայրագություններին. ռուս-ուկրաինական, 44-օրյա պատերազմի ժամանակ տեսնում ենք  ցեղասպանական գործողություններ: Մարդը մեկ այլ՝ անպաշտպան մարդուն ուղղակի ծիսական-ռիտուալային սպանդի է ենթարկում, ինչը ցեղասպանական մտածողություն է: Այսինքն՝ սպանողը գիտի, որ Հայոց ցեղասպանությունն էլ չի դատապարտվել եւ իր սպանելու մոլուցքը չի դիտարկում որպես համամարդկային չարիքի դրսեւորում: Այն ուղիները, որ մեզ համար ուղենիշ կարող էին լինել Ցեղասպանության ճանաչման խնդիրն այլ ՝ համամարդկային հարթակ տեղափոխելու հարցում, կարծում եմ՝ լճացավ, ճահճացավ ու դուրս եկավ քաղաքական իրադարձությունների տիրույթից:

– Հնարավո՞ր է՝ վաղը, մյուս օրն Անկարան պահանջի առհասարակ հրաժարվել «ցեղասպանություն» եզրույթից:

– Չեմ կարող ոչինչ բացառել, որովհետեւ, օրինակ, Փաշինյան-Ալիեւ վերջին՝ բրյուսելյան հանդիպումից հետո ստորագրված հայտարարության մեջ Ղարաբաղ անունն առհասարակ չկար: Եվ չի բացառվում, որ ապագայում կարող է փաստաթուղթ ստորագրվի, որտեղ Ցեղասպանություն բառը չի հիշատակվի առհասարակ: Այս պահին պետք է հույս ունենալ, որ բացասական ապագա մեզ չի սպառնա: Բայց այն, որ Թուրքիայի համար Ցեղասպանության դատապարտման բացառումը շարունակում է գերխնդիր մնալ, աներկբա է:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սամվել Բալասանյանի որդին Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոս կնշանակվի. «Ժողովուրդ»

Հաջորդ գրառումը

Գիտնականների պրպտումները շարունակվում են

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

Գիտնականների պրպտումները շարունակվում են

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

7 տարվա ընթացքում ոչինչ չեն կարողացել ստեղծել, միայն մահ եւ ավերածություններ են սփռել. Ստեփան Դանիելյան

09/06/2025

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. Իշխող լակոտոկրատիայի ռեսուրսը ատելությունն է։ Հանրության մեջ փոխադարձ ատելություն ու քին տարածելով, նրանք եկան իշխանության։...

ԿարդալDetails

Հայ Եկեղեցու ներկայիս կացությունը հարկ է քննարկել նաև առաջիկա սահմանադրական փոփոխությունների համատեքստում․ Գևորգ Դանիելյան

09/06/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Արաբական Միացյալ Էմիրություններ

09/06/2025

Ադրբեջանական բանտերում գտնվող հայերի դատավարության ողջ ընթացքն ուղեկցվում է կեղծիքների գերդոզավորմամբ. Տիգրան Աբրահամյան

09/06/2025

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական