Կիրակի, Հոկտեմբերի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքիա: Տասը տարիների պետական թշնամանք մամուլի նկատմամբ

30/08/2024
- 30 Օգոստոսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ստորեւ թարգմանաբար ներկայացնում ենք «Լրագրողներ առանց սահմանի» կազմակերպության ֆրանսիական մասնաճյուղի (RSF) կայքում (rsf.org) տեղադրված տեղեկատվական հետեւյալ զեկույցը:

Անցյալ տասնամյակի ընթացքում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գերնախագահական մի համակարգ է հաստատել երկրում, որը թերագնահատում է մամուլի ազատությունը եւ լրագրողական բազմակարծությունը: Հոդվածը բարձրաձայնում է ընդդեմ մամուլի խաչակրաց արշավանքի չափսերի մասին, որ Էրդողանը, որպես երկրի նախագահ, դեռ մինչեւ 2028 թիվը շաունակելու է ծավալել, 2023 թվի մայիսին երրորդ ժամկետով պաշտոնավարելու իրավունք ստանալու հետեւանքում: «Այդ տասնամյակի ընթացքում տարբեր ճնշումների ենթարկված լինելու պատճառով անկախ լրագրությունն այժմ հստակորեն կանգնած է ամբողջովին վերանալու վտանգի առջեւ: Արդարադատության համակարգի եւ հանրային հեռասփռումների ոլորտներում տեղի ունեցած չարաշահումներն ու եթերային սեփականության դեմ ուղղված ինստիտուցիոնալ սեղմումները խոչընդոտում են ազատ լրատվության հեռարձակմանը: Թուրքիան պետք է զարթնի այս մղձավանջից եւ նոր էջ բացի իր համար: Կոչ ենք անում նախագահին անմիջական բարեփոխումներ կատարել ապահովելու համար անկախ լրատվության գործունեությունը երկրում», նշել է RSF-ի Թուրքիայում գործող ներկայացուցիչ Էրոլ Օնդերօղլուն:

Էրդողանի բռնատիրական վերաբերմունքը լրագրողների նկատմամբ սկսվել է նախքան նրա նախագահ դառնալը: Երբ դեռ վարչապետ էր, Գազի Այնթեպի հակակառավարական ցույցերը Ստամբուլում 2013-ի գարնանն ու ամռանը նշանավորվեցին աննախադեպ բռնություններով: Այդ տարվա մայիս-սեպտեմբեր ամիսներին ոստիկանությունը ավելի քան 150 լրագրողների վրա հարձակում գործեց Ստամբուլում, Անկարայում եւ Իզմիրում, եւ մնաց անպատիժ: Միայն երեք լրագրող փոխհատուցում ստացան կրած վնասների համար:

Էրդողանն ու իր «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունը (AKP) չափազանց ազդեցիկ էին, երբ նա 2002-ին դարձավ վարչապետ:

Կարողացավ ֆինանսական այնպիսի համակարգ ստեղծել, որ իր «ճանկերում» պահեց լրատվական բոլոր այն ընկերություններին, որոնք դժվարությամբ փորձում էին փակել պետության հանդեպ ունեցած իրենց պարտքերը: Շատերը չդիմացան եւ ի վերջո մամուլի այդ միջոցները հանձնվեցին մասնավոր սեկտորի այնպիսի ընկերությունների, որոնք գործակցում էին կառավարության հետ: Ներկայիս 85 տոկոսից ավելի մասնավոր սեկտորի ազգային (պետական) լրատվական ընկերություններ վերահսկվում են կառավարությունը պաշտպանող կամ նրա հետ մարտավարական շահեր ունեցող ընկերությունների կողմից:

Լրատվամիջոցները, ներառյալ պետական հեռուստատեսությունը (TV), ռադիոն (TRT) եւ ազգային հեռասփռման խորհուրդը (RTՆK) իր բռունցքում պահելու հետեւանքում Էրդողանին հաջողվեց հաղթանակ տանել 2023-ի մայիսին կայացած նախագահական ընտրություններում, որոնք ակնհայտորեն «գունազարդված» էին աչառու լուսաբանություններով:

Լրագրողներին ահաբեկելու կառավարության նախընտրած միջոցներից մեկը դատական հետապնդումների ենթարկելն է բոլոր նրանց, ովքեր փորձում են լուսաբանել երկրում տիրող բռնատիրական կարգերը, հովանավորչությունը, կաշառակերությունը, քաղաքական ճնշումները փոքրամասնությունների (քրդերի) նկատմամբ, եւայլն: Կառավարությանը կամ նրա դաշնակիցներին վատաբանող յուրաքանչյուր հետաքննչական լրագրություն ենթարկվում է հետապնդումների: 2014-ին Էրդողանի նախագահ դառնալուց ի վեր 131 լրագրողներ են կալանավորվել, որոնցից առնվազն 40-ը արդեն մեղավոր են ճանաչվել:

Թուրքիան 2016-ի հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո աստիճանաբար դարձավ լրագրողների համար ամենամեծ բանտը: Սովորական երեւույթ դարձան զանգվածային կամայական ձերբակալությունները, որոնց ընթացքում տուժեցին «Ջումհուրիեթ», «Սյուզսու», «Օզգյուր Գյունդեմ», եւ «Զաման» օրաթերթերի լրագրողները: Ներկայիս կալանավորված են չորս լրագրողներ, որն ամենացածր ցուցանիշն է վերջին ժամանակների համեմատությամբ: Սակայն դատական հետապնդումները մեդիա ոլորտի աշխատակիցների դեմ լայնատարած բնույթ ունեն: Թիրախավորված են հատկապես ճանաչված հետաքննող լրաագրողներ, հեռուստատեսային հաղորդավարներ, ինչպիսիք են` Տոլգա Սարդանը, Մերդան Յանարդաշը, Բարիս Փեհլիվանը, Աբդուրրահման Գյոկը եւ Ֆուրկան Կարաբայը:

Նրանց դեմ հարուցված մեղադրանքների թվում են «ահաբեկչական կազմակերպություններին աջակցելը», «հակա-ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարող անձանց բացահայտումը, նրանց տվյալների փոխանցումը ահաբեկչական կազմակերպություններին», «պետական պաշտոնյաներին կամ նախագահին անպատվելը», «պետական ինստիտուտների գործունեությունը սեւացնելը», եւայլն: RSF-ի եւ Bianet.org-ի հաշվարկներով, վերջին 10 տարիների ընթացքում այս վերջին մեղադրանքով տուգանվել են կամ բանտարկվել 77 լրագրողներ: RSF-ի Թուրքիայի ներկայացուցիչ Էրոլ Օնդերօղլուն, լրագրող Ահմետ Նեսինը եւ մարդու իրավունքների պաշտպան Սեբնեմ Քորուր Փենջանջին քրեական պատասխանատվության են ենթարկված մի գործով, որն ութ տարուց ավելի ձգձգվում է: Նրանց մեղադրում են արգելված «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (PKK) աջակցելու եւ քրդամետ «Օզգյուր Գյունդեմ» թերթի վերաբացումը պահանջող արշավին զորակցելու համար: 2020-ին նրանց ազատ արձակման որոշումը բեկանվեց նախագահ Էրդողանի հրապարակային քննադատության հետեւանքում:

Լրագրողների դեմ վարչակազմի հետապնդումները սահմաններ չեն ճանաչում: Նույնիսկ տարիներ առաջ երկրից հեռացած լրագրողներ Էրկ Աչարերը, Հայկո Բաղդատը եւ Ֆեհիմ Տատեկինը դատական հետապնդումների եւ վարչական ճնշումների են ենթարկված իրենց գործունեության առնչությամբ: Ապացույցները շատ են: Էրդողանն անձամբ է սպառնացել «Ջումհուրիեթ» օրաթերթի նախկին խմբագիր Չան Դունդարին, որ կարողացել է փախչել երկրից: Իր բացակայությամբ նրան դատապարտել են 27 տարի վեց ամիս ազատազրկման 2015-ին՝ «Ահա այստեղ են այն զենքերը, որ Էրդողանն ասում է գոյություն չունեն» («Իշդե Էրդողանըն յոք դեդիգի սիլահլար») վերնագրով հոդված գրելու համար: Էրդողանն այդ ժամանակ ասել է. «Այդ հոդվածը ստորագրողը թանկ է վճարելու»:

Ամբողջովին վերահսկվում են նաեւ սոցիալական առցանց հարթակները: Օգոստոսի 2-ին առանց որեւէ բացատրության անհասանելի դարձավ Instagram-ը: Twitter-ը խափանվել էր 2014-ի մարտին, իսկ Wikipedia-ն 2017-ին` երեք տարով:

Լրատվական ոլորտը 2007 թվին Հրանտ Դինքի սպանությունից ի վեր զերծ էր մնացել քաղաքական սպանություններից, սակայն Էրդողանի նախագահ դառնալուց հետո 5 լրագրողներ սպանվել են, որոնցից 3-ը սիրիացի, իսկ մյուս երկուսից մեկը Բուրսայում, մյուսը` Կոջաելիում գործող: 131 լրագրողներ կալանքի տակ են պահված 48 ժամից ավելի, որոնցից 40-ը մեղավոր են ճանաչված, 77 լրագրող մեղավոր են ճանաչված «նախագահին անպատվելու» հոդվածով:
2014-ին, երբ Էրդողանը նախագահ դարձավ, Թուրքիան RSF-ի 180 երկրների ցուցակում 154-րդ տեղն էր զբաղեցնում: 2023-ին դարձավ 165-րդը, իսկ ներկայիս այն զբաղեցնում է 158-րդ հորիզոնականը:

Թարգմանեց` ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

(The Armenian Mirror-Spectator)

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Երգչախմբային արվեստի երեք նոր ձեռնարկ՝ Գրիգոր Հարությունյանից

Հաջորդ գրառումը

«Անցանկալի անձ» Ադրբեջանում. Վրեժ ԵԽԽՎ-ից, որի արձագանքին սպասում ենք

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Նուպարաշէնի Առողջապահական եւ Կենսոլորտային Հարցէն Վեր Եւ Անդին, Կա՛յ Բարոյական Պարտաւորութիւն. Սեւակ Յակոբեան

12/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ոչ մի դեպքում չի կարելի արհամարհել Ալիևի «Զանգեզուրի միջանցք» խոսույթը, քանի որ դրա ետևում հրեշավոր ծրագիր է թաքնված. Արմեն Մելքոնյան

11/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Պատիվ եմ համարում, որ հազարավոր արժանի մարդիկ միացել են մեր շարժմանն ու զինակից են դարձել մեզ. Սամվել Կարապետյան

11/10/2025
Հրապարակախոսություն

Երբ մարդասպանությունը տեղի է ունենում սրբավայրում, դա անվերահսկելիության խորքային դրսևորում է որը բնորոշ է միայն թույլ կամ փլուզվող պետություններին

11/10/2025
Հաջորդ գրառումը

«Անցանկալի անձ» Ադրբեջանում. Վրեժ ԵԽԽՎ-ից, որի արձագանքին սպասում ենք

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Նուպարաշէնի Առողջապահական եւ Կենսոլորտային Հարցէն Վեր Եւ Անդին, Կա՛յ Բարոյական Պարտաւորութիւն. Սեւակ Յակոբեան

12/10/2025

ՆՈՒՊԱՐԱՇԷՆԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՒ ԿԵՆՍՈԼՈՐՏԱՅԻՆ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈՒՄԷՆ ՎԵՐ ԵՒ ԱՆԴԻՆ ԿԱ՛Յ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՊԱՐՏԱՒՈՐՈՒԹԻՒՆ ԴԻՄՈՒՄ-ՆԱՄԱԿ ՀՀ Երևան Քաղաքի Քաղաքապետ՝ Տիգրան Ավինյանին Կրկնօրինակը՝...

ԿարդալDetails

Անձը կհաշվառվի իր մշտական բնակության վայրի հասցեում՝ անկախ սեփականատիրոջ կամ օրինական տիրապետողի համաձայնության առկայությունից․ ՆԳՆ-ի նոր նախագիծը

12/10/2025

Ոչ մի դեպքում չի կարելի արհամարհել Ալիևի «Զանգեզուրի միջանցք» խոսույթը, քանի որ դրա ետևում հրեշավոր ծրագիր է թաքնված. Արմեն Մելքոնյան

11/10/2025

Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր

11/10/2025

Դարոն Աճեմօղլուն կմասնակցի «Մեր ձևով» շարժման՝ Հայաստանի տնտեսական զարգացման ծրագրի աշխատանքներին

11/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական