Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքերեն վեպ՝ Պարտիզակի եւ պարտիզակցիների մասին

12/05/2023
- 12 Մայիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պոլսի «Արաս» հրատարակչությունը ապրիլին լույս է ընծայել Հակոբ Կոպելյանի «Խոզակը կիզիչ շոգու մէջ» («K zg n Buhardaki Koza») թուրքերեն վեպը: Հեղինակի՝ 360 էջ կազմող առաջին գրքի հիմքում նրա ընտանիքի եւ ընդհանրապես Պարտիզակի հայության պատմությունն է:

Պարտիզակի բնակիչների (որոնց մեծամասնությունը հայեր էին) ապրուստի հիմնական աղբյուրը շերամաբուծությունն էր, եւ շերամի հյուսած խոզակները (բոժոժ) պարտիզակցիների երեւակայության մեջ բազմակի նշանակություն էին ստանում: Վեպը բաղկացած է մի քանի փոխկապակցված ճանապարհային պատմություններից: 1915 թ. հունիսին սկսվում է մի խումբ պարտիզակցիների, հիմնականում՝ կանանց եւ երեխաների տեղահանությունը. նրանց ամեն վայրկյան սպառնում է մահը: Երկու հայեր՝ Պոլսում այգեպան աշխատող Մկրտիչը եւ երկաթուղային շինարարությունից փախած Արթինը վտանգավոր ճանապարհորդություն են սկսում՝ վերագտնելու, փրկելու իրենց ընտանիքները…

Արկածային ժանրի այս վեպն ի վերջո կյանքի համար պայքարի, վերապրումի մասին է: Հայալեզու եւ թուրքալեզու մամուլը բարձր է գնահատել վեպը: Գրող Շեյմուս Դիքենի խոսքերով՝ «վեպի սյուժեն շատ կուռ է: Ասես ֆիլմի սցենարի համար պատրաստված նախապատմություն լինի»:

Ինչպես գրում է «Ժամանակ» օրաթերթը, վեպը «պատմական հենքով ընթերցողին մատուցուած ոդիսականի մը բնոյթը կը կրէ, ինչ որ կը բարձրացնէ անոր նկատմամբ հետաքրքրութիւնը եւ ընթերցողին առջեւ կþուրուագծէ լայն հորիզոններ»: Հուսանք՝ այս գիրքը, որ ըստ քննադատների մեկ շնչով է ընթերցվում, մոտ ժամանակներս կթարգմանվի նաեւ հայերեն:

Հակոբ Կոպելյանը ծնվել է 1969 թ., որդին է մեծատաղանդ հայ գրող, բանաստեղծ եւ թարգմանիչ Երվանդ Կոպելյանի: Սովորել է Էսայան եւ Կեդրոնական վարժարաններում, ապա՝ Ստամբուլի տեխնիկական համալսարանում: Համակարգչային տեխնոլոգիաների մասնագետ է: 1988-ին հիմնել է «Նորք» հրատարակչությունը, մասնակցել «Քուլիս» պարբերականի հրատարակությանը: Հրատարակել է պատմվածքներ եւ հոդվածներ: Թարգմանել եւ «Արաս» հրատարակչության հետ համագործակցությամբ հրատարակել է հոր լավագույն պատմվածքների ժողովածուն:

ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մայիսի 9-ն է եւ… մտքի քաոս

Հաջորդ գրառումը

Հայաստանյան հանգիստ՝ եվրոպական արժեքներով

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

Հայաստանյան հանգիստ՝ եվրոպական արժեքներով

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ժողովրդին բախմա՞ն եք տանում, Սուրբ Եկեղեցու բակն արյա՞մբ եք ուզում լցնել. Հայր Ասողիկ

09/06/2025

Հայաստանի Հանրապետությունում բացահայտ կերպով ահաբեկչություն է ծրագրվում՝ պետական մակարդակով. նկատում է Մայր աթոռի թանգարանների և արխիվի տնօրեն  Հայր Ասողիկ Կարապետյանը։...

ԿարդալDetails

Ըստ կառավարության՝ Փաշինյանը մեղավոր չէ, որ ոստիկանները տգետ են և ի վիճակի չեն ապահովել իրենց իսկ անվտանգությունը

09/06/2025

Հոգեկան հիվանդ…Ինչի՞ց ա, որ Վեհափառը զավակ ունի, պիտի հեռանա, դու 5000 զավակի գլուխ կերար ու չհեռացար. սքրինշոթեր

09/06/2025

Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը, Եկեղեցին պետք է ունենա նորընտիր Կաթողիկոս. Փաշինյան

09/06/2025

Ժողովրդին ոչ թե եկեղեցին պետք է վերադարձնել, այլ ժողովրդից գողացված տունը, հողը, արժանապատվությունն ու պատիվը

09/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական