Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թիրախում՝ Սփյուռքը

19/05/2023
- 19 Մայիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վարչական դատարանում՝ դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, կայացել է Մուրադ Փափազյանին անցանկալի անձանց ցուցակում ներառելու մասին ԱԱԾ որոշումը վիճարկելու հարցով գործի քննությունը:

Վարչական դատարանի դատավորը լուրջ դեմքով հարցնում է փաստաբաններին՝ դատարանը պետք է գնահատակա՞ն տա հայցվորի՝ ոչ ցանկալի անձանց ցանկում ներառելու իրավաչափությանը:

Այսքանով դատական նիստն ավարտվում է, որովհետեւ փաստաբանների պահանջն այլ էր՝ ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի անունը  հանել «ոչ ցանկալի անձանց» ցանկից, որովհետեւ նրա անունն այդ ցանկում ներառելը ոչ իրավաչափ է:

Իրավաբանական ձեւակերպումները պետք է ճիշտ լինեն, որպեսզի չվնասեն պաշտպանյալին: Այնինչ դատաիրավական համակարգի հերթական ֆարսի հետեւում հակապետական, հակաազգային մի կուռ ծրագիր կա, որի ակունքները Թուրքիայում ու Ադրբեջանում են, այդ ծրագրի ստնտուներն ամեն օր քարոզչական խողովակներով հանրության ուղեղը լցնում են, թե Սփյուռքն է ձեր թշնամին, Սփյուռքն է, որ բորբոքում է վրեժի ու պահանջատիրության կրակը ու թույլ չի տալիս, որ հայաստանցիները թուրքերի ու ադրբեջանցիների հետ հաշտվեն:

Օրերս ադրբեջանցի պատգամավորներից մեկը սոցցանցերում հենց այդպես էլ գրել էր՝ հայե՛ր, ձեր թշնամին ձեր Սփյուռքն է, ո՛չ թե Ադրբեջանը:

Մինչ այժմ շարքային ադրբեջանցիներն էին գրոհում՝ հայե՛ր, մի հավատացեք Սփյուռքի սադրանքին, սփյուռքահայերը չեն ուզում, որ դուք հանգիստ ապրեք, նրանք անընդհատ հակամարտություն են հրահրում, որ դուք Արցախի համար պայքարեք, Զանգեզուրի համար պայքարեք, Ցեղասպանության համար պայքարեք, Թուրքիայում գտնվող հողերի համար պայքարեք: Հիմա անթաքույց անցել են պետական մակարդակով գրոհի՝ անգամ պաշտոնյաներն են կոչ անում հայաստանցիներին «հեռու մնալ» Սփյուռքից:

Մուրադ Փափազյանի մուտքը Հայրենիք արգելելը ՀՀ իշխանությունների ադրբեջանահաճո ու թրքահաճո տրամաբանության շարունակությունն է: Ոչ ոք չի կասկածում, որ սա իրավական դաշտում   քաղաքական ենթատեքստով ու նպատակով արված քայլ է՝  սփյուռքահայ ընդդիմադիր գործիչը իշխանությունների աչքի փուշն է:

Մուրադ Փափազյանը պահանջում է դատական կարգով պարտավորեցնել ԱԱԾ-ին  ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկից հանել իր տվյալները:

Քանի որ նրա մուտքը Հայաստան արգելված է, դատարանում էր նրա ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Դատարանը որոշում կայացրեց այս վարույթով որպես Մուրադ Փափազյանի ներկայացուցիչ՝ Արծվիկ Մինասյանի լիազորությունները չճանաչել. տեխնիկական խնդիրներ կային՝ լիազորագրի մի հատվածը ֆրանսերենից հայերեն թարգմանելու անհրաժեշտություն:

10 ամիս է անցել, մինչ օրս ԱԱԾ-ն Մուրադ Փափազյանին չի տրամադրել տեղեկություն, թե ի՞նչ պատճառով է  իր մուտքը Հայաստան արգելվել. այն չի տրամադրվել նաեւ փաստաբաններ Ռուբեն Մելիքյանին ու Սիրանուշ Սահակյանին: Դատավոր Մհեր  Պետրոսյանն էլ կրկնեց՝ պետական գաղտնիք է:

Փաստաբանները պահանջում են Մուրադ Փափազյանի տվյալները հանել ԱԱԾ-ի բանկից՝ պնդելով, որ դրանք հավաքագրվել են ապօրինաբար:

Անցանկալի անձանց բանկը ԱԱԾ-ն է վարում: Ըստ օրենքի՝ դրանում տեղեկություններ մուտքագրելու նպատակով ԱԱԾ-ին տեղեկություններ են ներկայացնում Հայաստանի նախագահի աշխատակազմը, Ոստիկանությունը, Արտաքին գործերի նախարարությունն ու Միգրացիայի ծառայությունը: Մուրադ Փափազյանի մասին տվյալները ԱԱԾ-ին հաղորդել են վարչապետ Փաշինյանի աշխատակազմից, թե նա հանդիսանում է 2021 էվականի  հունիսի 1-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության մոտ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության՝ ՀՀ պետական դրոշակիր ավտոշարասյան դեմ հարձակում կազմակերպած անձանցից մեկը: Ավտոշարասյան ուղղությամբ նետվել են տարբեր իրեր, առարկաներ: Վարչապետի ՀՀ պետական դրոշակիր ավտոմեքենան ենթարկվել է հարձակման և ստեղծված իրավիճակը հաղթահարվել է միայն ֆրանսիական ոստիկանության և անվտանգության ուժերի ջանքերի արդյունքում:

Մուրադ Փափազյանը Ֆրանսիայի քաղաքացի է: Օտարերկրացիների մասին Հայաստանի օրենքը  սահմանում է, թե որ դեպքերում է արգելվում արտասահմանցիների մուտքը Հայաստան: Արգելքի պատճառներից է, օրինակ, որ հավաստի տեղեկությունների համաձայն՝ օտարերկրացին իրականացնում է այնպիսի գործունեություն, մասնակցում, կազմակերպում է այնպիսի գործողոթյուն կամ հանդիսանում է այնպիսի կազմակերպության անդամ, որի նպատակն է վնասել Հայաստանի պետական անվտանգությունը, տապալել սահմանադրական կարգը, թուլացնել պաշտպանունակությունը, իրականացնել ահաբեկչական գործունեություն:

Մուրադ Փափազյանը persona non grata չորրորդ սփյուռքահայն է, որի մուտքը Հայաստան 2022 թվականի հուլիսի 13-ից արգելված է: «Ոչ ցանկալի» անձանց ցանկում են նաեւ Մասիս Աբրահամյանը, Սյունե Աբրահամյանը եւ Նժդեհ Գարագավորյանը:
ՀՀ իշխանությունների դիրքորոշումը միայն Մուրադ Փափազյանի կամ մյուս երեք սփյուռքահայերի դեմ չէ, այն ԱՄԲՈՂՋ ՍՓՅՈՒՌՔԻ ԴԵՄ Է:

Իրեն անցանկալի անձ ճանաչելու՝ Մուրադ Փափազյանի  հայցի քննությունը հետաձգվեց:
Եվս մի սփյուռքահայ սպասում է, որ իր մուտքը Հայրենիք արգելանքից հանվի: Ի դեպ, Փափազյանի մուտքն արգելված է նաեւ Ադրբեջանում ու Թուրքիայում:

ՆԱԻՐ ՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Աշխարհը փոխվում է, աշխարհագրությունը՝ ոչ

Հաջորդ գրառումը

Պյոտր Մակեդոնցեւ. «Թավշյա հեղափոխությունից» մինչեւ Արցախի… ի՞նչ

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Ստի, կեղծիքի և դրժված խոստումների մասին խոսելիս առաջին հերթին նայեք հայելու մեջ. Իվետա Տոնոյան

30/05/2026
Քաղաքականություն

Այն, ինչ այսօր անում է Նիկոլ Փաշինյանը, Սահակաշվիլու կրկնօրինակն է․ Ռոբերտ Քոչարյան

30/05/2026
Հրապարակախոսություն

Գործող իշխանությունից պետք է ազատվել ոչ միայն այս տարիների ընթացքում գործած չարիքների համար․ Վազգեն Մանուկյան

29/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ցանկացած իրադարձություն վերածում է իր նախընտրական PR-ի. Արտակ Զաքարյան

29/05/2026
Հաջորդ գրառումը

Պյոտր Մակեդոնցեւ. «Թավշյա հեղափոխությունից» մինչեւ Արցախի... ի՞նչ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
Նորություններ

Երեկվա զորահանդեսն ընտրությունների նախաշեմին կազմակերպված քարոզչական միջոցառում էր. Հայկ Նահապետյան

29/05/2026

Երեկվա զորահանդես-հաշվետվությունը զուտ քարոզչական միջոցառում էր, որի սպառողը ՀՀ քաղաքացին էր, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական