Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Թեղուտ» ՓԲԸ-ն աշխատակիցներին հարկադիր պարապուրդի է ուղարկել

11/03/2022
- 11 Մարտի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ազգ»ի տեղեկություններով, «Թեղուտ» ՓԲԸ-ն անորոշ ժամանակով դադարեցնում է աշխատանքները: Աշխատակիցները մեզ հետ զրույցում հայտնեցին, որ ՓԲԸ-ի ղեկավարներն իրենց տուն են ուղարկել: Հարկադիր պարապուրդի մատնված թեղուտցնիներն ու հարակից բնակավայրերի գյուղացիները խիստ անհանգստացած են՝ մի քանի գյուղերի աշխատանքով, հետեւաբար նաեւ օրվա հացով ապահովող հանքի չաշխատելն ու 2/3-ով վարձատրելը խիստ բացասական է անդրադառնալու կենսակերպի վրա:

Տեղացիները մեզ փոխանցեցին նաեւ, որ հանքի տնօրենությունն աշխատակիցներին ասել է, թե հարկադիր պարապուրդը նախնական մոտ տասն օրով են հայտարարում:

«Ասում են, թե Ամերիկան Ռուսաստանի հանդեպ  պատժամիջոցներ է սահմանել, հանքանյութի արտահանման խնդիր է առաջացել, հետեւաբար գործունեությունն անորոշ ժամանակով պետք է դադարեցնել: Լավ է գոնե՝ վստահեցրել են, որ 2/3-ի չափով վարձատրվելու են»,- նշեցին թեղուտցիները:

Հանքի աշխատանքների դադարն, իսկապես, Ռուսաստանի նկատմամբ կիրառվող սանկիցիաների հետ է կապված, քանի որ «Թեղուտի» սեփականատերերի մեջ երրորդ բաժնետերը  Կիրպոսում գրանցված Nairi Infrastructure Capital Ltd-ն, ինչից էլ սկսվում է «ՎՏԲ բանկ»-ի դուստր ընկերությունների շղթան եւ հասնում մինչեւ ռուսաստանյան «ՎՏԲ բանկ» ՓԲԸ-ին:

Հանքը, հիշեցնենք, «Վալլեքս» ընկերությունն էր հիմնադրել: Այն շահագործելու համար 380 մլն դոլարի վարկ էր վերցրել ՎՏԲ բանկից: Ընկերությունը սակայն այն մարել չէր կարողացել, դրան գումարվել էին չվճարած տոկոսադրույքների գումարներն ու գործարար Վալերի Մեջլումյանին պատկանող հանքավայրը բանկը պարտքի դիմաց իրենով էր արել:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հացահատիկի պարկերը թափ տալու ժամանակը գալու է

Հաջորդ գրառումը

Լյուսի Թոփալյան. «Վանե՛նք մեր սրտից խեղճությունը»

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

Լյուսի Թոփալյան. «Վանե՛նք մեր սրտից խեղճությունը»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական