Ուրբաթ, Մայիսի 15, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Էրդողան. «Հայաստանը ներկա պահին վճարում է Խոջալուի կոտորածի գինը եւ պիտի վճարի»

29/09/2023
- 29 Սեպտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սեպտեմբերի 25-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը մեկօրյա աշխատանքային այցով մեկնել էր Նախիջեւան, շնորհավորելու օդակայայանում իրեն դիմավորող Ալիեւին «սեպտեմբերի 19-20-ի հակաահաբեկչական գործողություններում ձեռք բերած հաջողության, իսկ ադրբեջանական բանակին՝ ռազմաճակատում տարած փայլուն հաղթանակի եւ խաղաղ հայ բնակչության հանդեպ ցուցաբերած մարդասիրական մոտեցման»  համար: Թուրքական հանրայինը՝ «TRT-Haber»-ը, բնութագրելով էրդողանի այցը որպես պատմական, ուշադրություն է հրավիրել վերջինի Հայաստանին հասցեագրած խոսքերի վրա, թե թող սեղմի խաղաղությամբ իրեն մեկնած ձեռքը եւ անկեղծ քայլեր կատարի:

Որքան էլ վարչապետ Փաշինյանն իր ելույթներում բազմիցս բացառի Հայաստանի ինքնիշխան տարածքում միջանցքի տրամադրումը, սովորության համաձայն Էրդողանը նորից է բարձրացրել «Զանգեզուրի» միջանցքի հարցը, իսկ Ալիեւին ասել է, որ դրա բացումը կամրապնդի Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները, ապա Թուրքիային որպես թուրքական աշխարհին կապող օղակ՝ կարեւորել է Նախիջեւանի ռազմավարական նշանակությունը: Թուրքիայի նախագահը չի կարող չիմանալ, որ ռազմավարական նշանակություն Նախիջեւանը կունենա միայն «Զանգեզուրի» միջանցքի գործարկման դեպքում: Նա, ըստ երեւույթին, դրա բացումը հավանական չի համրում, որ ասել է. «Եթե Հայաստանը չհամաձայնի, ապա գործի կդնենք իրանական միջանցքը, որն արդեն գործում է»:

Կարծես Էրդողանն այս ելույթն ունեցել էր ինքնաթիռում, Նախիջեւանից Անկարա վերադառնալիս, լրագրողների հետ հանդիպմանը: Դրանից մեկ օր հետո նա նույն հարցերը նորից քննության է առել ,  որն այս անգամ «Հայաստանը Խոջալուի ջարդերի գինն է վճարում» խորագրով լուսաբանել է վաղուց արդեն պաշտոնական դարձած «Անադոլու» գործակալությունը: Էրդողանը «հակաահաբեկչական գործողություններում» ձեռք բերած պատմական հաջողության առթիվ կրկին շնորհավորել է Ադրբեջանին, ասել է, որ ադրբեջանական բանակն ահաբեկիչների հանդեպ եղել է անզիջում, իսկ խաղաղ բնակիչներին՝ վերաբերվել չափազանց խղճահարությամբ:

Ապա նա շարունակել է. «Թուրքիան մշտապես աջակցել է Ադրբեջանին: Ես մեր աջակցությունն անցյալ շաբաթ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում եմ ընդգծել: Այդ գործողություններով Ադրբեջանն ամրապնդեց իր գերիշխանությունը ողջ Ղարաբաղում: Ավելի կարեւորը 44-օրյա պաշտպանական  գործողություններն էին, որոնք տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման համար նոր պատուհան բացեցին: Սպասում ենք, որ Հայաստանը գործընթացը երկարաձգելու փոխարեն հզոր կամք դրսեւորի: Մենք մեր այս ակնկալիքը սեպտեմբերի 11-ի հեռախոսազրույցում հայտնել ենք  Հայաստանի վարչապետ, մեծարգո Նիկոլ Փաշինյանին»:

Այնուհետեւ Էրդողանը, ինչպես «Անադոլու» գործակալությունն է նշում,  վերստին արծարծել է «Զանգեզուրի» միջանցքի հարցը, մասնավորապես ասելով՝ «Այս միջանցքի օր առաջ բացումն ապահովելու համար ամեն ջանք գործադրելու ենք: Թուրքիայի եւ Ադրբեջանի տեսանկյունից խիստ կարեւոր այս միջանցքի բացումը ռազմավարական խնդիր է, ուստի բացումը պարտադիր պիտի ապահովվի: Դրանով Թուրքիա-Ադրբեջան եղբայրությունը շատ ավելի կհզորանա: Ողջունելի են միջանցքի առնչությամբ Իրանից մեր ստացած ազդակները»:

Վերջում Էրդողանը եզրակցրել է. «Հայաստանը ներկա պահին վճարում է Խոջալուի կոտորածի գինը եւ պիտի վճարի, ի վերջո Խոջալուից եւ այլ քաղաքներից  մեկ մլն. ադրբեջանցի է վտարվել: Ո՞ւր, Ադրբեջան: Ադրբեջանը դրա համար տասնամյակներ անց կարողացավ հաշիվ է պահանջել: Տարբեր ձեւերով է պահանջել եւ ետ է վերցրել իր հողերը: Ինչպես հայտնի է Մինսկի խմբի եռանախագահ կոչվող Ամերիկան, Ռուսաստանն ու Ֆրանսիան տասնամյակներ շարունակ Ադրբեջանի այդ իրավունքր չէին ճանաչում: Վերջապես Ադրբեջանը գործի անցավ եւ այդ հարցը հիմնովին լուծեց»:

Միջանցքի առնչությամբ մի քանի դիտարկում էլ «Անադոլու» գործակալությունն է արել, կարծում եմ պետք է հետաքրքրի ընթերցողին: Ըստ դիտարկման, Թուրքիան եւ Ադրբեջանը «Զանգեզուրի» միջանցքի հարցը բարձրացրել են 2020-ի «ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո», որը պետք է անցնի Հայաստանի տարածքով, իսկ Հայաստանը հակադրվում է իր տարածքով անցնող այս միջանցքի բացմանը, քանի որ դա ինքը չի վերահսկելու: «Անկախ դրանից,- գրում է «Անադոլու» գործակալությունը-, Հայաստանը պատրաստ է բացել հաղորդակցության ուղիները: Միջանցքի բացմանը դեմ է նաեւ իրանը, մատնանշելով , որ չի ընդունելու սահմանների որեւէ փոփոխություն: Եթե «Զանգեզուրի» միջանքը կյանքի կոչվի, ապա Հայաստանն այլեւս ընդհանուր սահման Իրանի հետ չի ունենա»:

Հետաքրքրական է նաեւ այն փաստը, որ 1993-ից ի վեր աշխարհով մեկ այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» շուրջը  վայնասուն բարձրացնող թուրքական պետության նախագահը, ի դեմս Էրդողանի, մտացածին այդ ցեղապանությունը 30 տարի հետո ի՛նչո՞ւ հանկարծ ջարդ կամ կոտորած անվանի:

Խմբ. կողմից.- Այազ Մութալիբովը եթե ողջ լիներ, իրեն կրկին պատմել կտայինք Խոջալուի՝ այսպես կոչված օպերացիան, որի հրահրիչ-կազմակերպիչը հենց Ալիեւ ընտանիքն էր:

Հ. ՉԱՔՐՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պատերա՞զմ, գենոցի՞դ, ռուսական ազդեցության իսպառ վերացո՞ւմ Հարավային Կովկասում

Հաջորդ գրառումը

Թուրքիայի իրավապաշտպանները Արցախի բնակչությանը բնաջնջումից պաշտպանելու կոչ են անում միջազգային կազմակերպություններին

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
15 Մայիսի, 2026

Նախընտրական Հայաստանը՝ չարամետ օղակում

15/05/2026
15 Մայիսի, 2026

«Իքիբիր», փրկիչ, փողահոտ վիճակներ

15/05/2026
15 Մայիսի, 2026

Գաղտնի այցեր եւ հարվածներ. ինչպես ԱՄԷ-ն ու Սաուդյան Արաբիան ներգրավվեցին Իրանի դեմ պատերազմում

15/05/2026
15 Մայիսի, 2026

Ջոյել Վելդքամփ. «Մեզնից պահանջվող լավագույնը կներդնենք՝ համոզելու համար, որ արցախցին միայնակ չէ երկարատեւ պայքարում»

15/05/2026
Հաջորդ գրառումը

Թուրքիայի իրավապաշտպանները Արցախի բնակչությանը բնաջնջումից պաշտպանելու կոչ են անում միջազգային կազմակերպություններին

Ամենաշատ ընթերցվածը

Screenshot
ԿԱՐԵՎՈՐԸ

Ահազանգ. Օրբելյանների ( Չեսար Օրբելյանի ) ապարանքը վերականգնման անվան տակ ավերվել է

14/05/2026

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՀԱԶԱՆԳ   ՄՇԱԿՈՒՅԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՆՈՐԳՄԱՆ ԱՆՎԱՆ ՏԱԿ ԱՎԵՐԵԼ ԵՆ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՆՇԱՆԱՎՈՐ ՀՈՒՇԱՐՁԱՆ Ահազանգում է Հայկ Դուրյանը։ 14-րդ դարի Օրբելյանների...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դավիթ Բաբայանը Բաքվի բանտից ձայնային հաղորդագրությամբ դիմել է աշխարհի հայերին

14/05/2026

Սա դատավարություն չէ, սա էթնոքաղաքական վենդետա է: Կոչ եմ անում համայն հայությանը և բարի կամքի մարդկանց օգնել մեզ. Դավիթ Բաբայան...

ԿարդալDetails
15 Մայիսի, 2026

«Իքիբիր», փրկիչ, փողահոտ վիճակներ

15/05/2026

Մեր այս հրապարակումը պատրաստելու ժամերին Պեկինում երկու գերտերությունների ղեկավարները աշխարհի խնդիրներն էին քննարկում, ու հավանաբար մեր տարածաշրջանի համար եւս հարցեր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Չհասկանալ արցախահայերի իրավունքները՝ նշանակում է չհասկանալ, թե ինչպես պետք է առաջ մղել ճշմարտությունը. Սարգիս Շահինյան

14/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, Շվեյցարիան այն եզակի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական