Ուրբաթ, Մայիսի 29, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Երբեք չթաքնվես սատանայից»

Հակոբ Ծուլիկյան Հ․Ծ
29/05/2026
- 29 Մայիսի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
3
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

 (Ամերիկացի գրողի առինքնող վեպը Վանի ինքնապաշտպանության մասին)

Օրերս ԱՄՆ-ում լույս է տեսել ամերիկացի գրող Էն Տի ՄկՔուինի (N.T. McQueen) «Երբեք չթաքնվես սատանայից» խորագրով (Never Hide from the Devil) վեպը` նվիրված Մեծ եղեռնի ժամանակ Վան քաղաքի եւ շրջակա գյուղերի հայ բնակչության թուրք ջարդարարների դեմ մղած ինքնապաշտպանական մարտերին: Հեղինակը գեղարվեստական արձակ գրականության մագիստրոսի գիտական աստիճան է ստացել Սակրամենտոյի Կալիֆոռնիա համալսարանից: Հեղինակ է «Between Lions and Lambs» (Առյուծների եւ գառների արանքում, 2011 թ.) եւ «The Cry of Dry Bones» (Չոր ոսկորների ճիչը, 2021) առինքնող վեպերի, որոնցում յուրահատուկ խորաթափանցությամբ է ներկայացնում մարդկային բնավորությունները: Նրա վեպերը դրական արձագանք են գտել մի շարք գրական հանդեսների գրախոսականներում: Ապրում է իր կնոջ եւ դուստրերի հետ Կալիֆոռնիմայում: Սիրում է ճանպարհորդել եւ զբաղվել ձկնորսությամբ:

Watertown Cable News-ին տված հարցազրույցում նա խոստովանում է, որ գրքի վերնագիրը վերցված է System of a Down-ի Genocidal Humanoidz (ցեղասպան մարդակերպներ) երգի բառերից, իսկ հայերի ցեղասպանության մասին տարիներ առաջ` երեսունամյակից հետո իմացել է «մեր Սակրամենտոյի եկեղեցին այցելած մի հայ ընտանիքից»: Մինչ այդ նա ոչինչ չի իմացել հայերին պատուհասած ողբերգության մասին: Այդ ընտանիքի հետ ծանոթությունից հետո սկսել է առավել հետաքրքրվել եւ խորացնել իր գիտելիքները: Ուրիշ հայ ընտանիքներ սիրով աջակցել են, տրամադրել համապատասխան հուշագրություններ: Իսկ 2017-ին ձեռքն է ընկել Արա Սարաֆյանի հայերենից անգլերեն թարգմանած Ա-Դոյի «Van 1915. The Great Events of Vasbourakan» (Վասպուրականի մեծ դեպքերը, 1914-15 թթ.) գիրքը: Անմարդկային վայրագությունների, բնաջնջման դեմ եւ հանուն արդարության եւ իրավունքների պատշպանության մղված համերաշխ եւ միասնական ինքնապաշտպանության խիզախ մարտերը միանգամից գրավում են երիտասարդին եւ նա ձեռնամուխ է լինում նոր վեպ գրել այդ մասին:

Նոր գիրքը բաղկացած է 12 մասից եւ 66 կարճ գլուխներից, որոնք ձգվում են ընդմենը մեկ ամիս: Գործողությունները զարգանում են շատ արագ եւ հետաքրքրական միջադեպերով:

Տանսչորսամյա Սուրեն Սիմոնյանը սովորական աշակերտ է Վանում, որ ազատ ժամանակը սիրում է անցկացնել իր ընկերների հետ, որոնցից մեկը թուրք Համզան է: Խաղաղ մթնոլորտը եւ առօրյան շրջադարձային կերպով փոխվում է 1915-ի գարնանը: Նա միանգամից հասունանում է եւ հասկանում, որ վտանգի դեպքում միակ միջոցը պայքարելն է եւ ավելի լավ է ուղիղ նայել թշնամու աչքերին, քան հավիտյան ապրել վախի մեջ: «Երբեք չմոռանաս, թե ով ես դու: Երբեք չթաքնվես սատանուց»,- սա է, որ Սուրենը դժվարությամբ հասկանում է:

Վերոնշյալ հարցազրույցի ժամանակ ՄկՔուինը նշում է, որ դիտավորյալ պատանու միջոցով է փորձել զարգացնել իր նյութը եւ դիտավորյալ կարճ գլուխների արագ զարգացող միջադեպերով համեմել գիրքը, ցանկանալով խիզախության օրինակով վարակել նոր սերունդը եւ արագ ընթերցանության հնարավորություն տալ նրան` քաջ գիտակցելով, որ նոր տեխնոլոգիաների մեր դարում պատանիները կամ նրանց մեծ մասը խուսափում են ընթերցել հաստափոր հատորներ:
Կոլումբիա համալսարանից դոկտ. Խաչիկ Մուրադյանի գնահատմամբ ՄկՔուինի նոր վեպը խիզախության եւ դիմադրության հրաշալիորեն հյուսված պատմություն է, որը վստահորեն կներշնչի երիտասարդներին:

Համացանցից եւ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթրից» պատրաստեց` ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ամերիկահայ թատերագիրը Փուլիցերյան մրցանակի թեկնածու

Հաջորդ գրառումը

Շնորհանդես

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

Շնորհանդես

Ամենաշատ ընթերցվածը

Հրապարակախոսություն

Ինչի՞ մասին էր ԱՄՆ պետքարտուղարի «ոտքի վրա» կատարած այցը Հայաստան. Խոսրով Հարությունյան

28/05/2026

Ինչի՞ մասին էր ԱՄՆ պետքարտուղարի «ոտքի վրա» կատարած այցը Հայաստան։ Արդյո՞ք այն փաստաթղթերը, որոնք ստորագրվեցին օդանավակայանում չէին կարող ստորագրվել ավելի...

ԿարդալDetails
Քաղաքականություն

Մենք պատկերացում չունենք, թե ինչ վատ բան կարող էին թույլ տալ կոնկրետ այս անձինք Հայաստանի նկատմամբ. Զախարովա

28/05/2026

Հայաստանը ոչ պաշտոնապես հայտարարել է ԱԺ ընտրությունների դիտորդական առաքելության ցուցակներում Ռուսաստանի մի շարք քաղաքացիների ընդգրկելու անցանկալիության մասին. հայտարարել է ՌԴ...

ԿարդալDetails
Նորություններ

Փողկապ ուտող շեզոֆրենիկը մեզ խրատներ է տալիս. Գագիկ Համբարյան

28/05/2026

Վրաստանի նախկին նախագահ, շիզոֆրենիկ Սաակաշվիլին, մեզ խրստներ է տալիս` գովազդելով իր նման հիստերիկ Նիկոլին` թե բա նրան ընտրեք ու մի...

ԿարդալDetails
Նորություններ

Ընտրությունների նախաշեմին մայրաքաղաք զորք մտցնելու նուրբ արվեստը. Կարեն Վրթանեսյան

28/05/2026

Բոլորը քննարկում են զորահանդեսը, ցուցադրվող սպառազինությունը, քողարկանախշերի տարօրինակ գույները։ Իրավացիորեն քննարկում են այն, որ սա Նիկոլի նախընտրական քարոզչությունն է (8...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական