Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երբ դժգոհում է գործադիրի ղեկավարը

Գեղամ Քյուրումյան
11/10/2024
- 11 Հոկտեմբերի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
11
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Մենք որպես կառավարություն դանդաղ ենք շարժվում, երբ արագություն է պահանջվում. որպես երկիր հետ ենք մնում ժամանակակից աշխարհից»: Անմիջապես էլ նշեմ, որ խոսքը ՀՀ կառավարության մասին է, իսկ թե սույն կառույցի ո՞ր անդամ նախարարն է դրանք արտաբերել, մի փորձեք գտնել, նման մեկը գործադիրում չկա, քանզի մտքում արտաբերածն ու բարձրաձայնածը տարբեր բաներ են: ՀՀ կառավարության անդամներ են նաեւ նիստերին մասնակցող երկու փոխվարչապետերը, որոնց անմիջական պարտականություններից է խոսել եւ նշել գործադիր այս մարմնի անմիջական գործառության արդյունավետությունից, առաջիկա անելիքների հստակությունից: Ավա՜ղ, հայաստանյան հանրությունը նրանց կողմից նման գնահատականներ ընդհանրապես չի նկատում, լռելն ավելի նախընտրելի պահվածք է համարվում: Մնում է գործադիրի ղեկավարը, մեծարգո վարչապետը, որն էլ հենց գրառմանս սկզբում շարադրված խոսքերի հեղինակն է: Հավելեմ, որ ամիսներ առաջ երկրում գործերի թիվ 1 պատասխանատուն նաեւ հայտարարել էր. ՀՀ պետական ապարատը դեմ է բարեփոխումներին:

Թե ինչեր են գրված այդ բարեփոխումներ հռչակվող ծրագրերում, մեր մարդիկ այդպես էլ չեն նկատում եւ զգում: Նրանց ընդամենն ուզածն այն է, որ շքամուտքն ու բակը բարեկարգ լինեն, օգտվող տրանսպորտը ժամանակին գա, աշխատավայրում միջավայրը տրամադրող լինի, գործողություններն ի շահ մարդու ու հանրության կայացվեն, օրվա վերջին էլ գնումներ իրականացնելով ընտանիք վերադառնան, հաջորդ աշխատանքային օրվան տրամադրվեն: Ինչ-որ չի ստացվում, մեկ էլեկտրականությունն է անջատվում, մեկ ջուրը կտրվում, բնակտարածքի սպասարկման վարձավճարներ հավաքողն է ժամանում կամ 8-րդ հարկում բնակվող ընկերոջն է ավտոմեքենայի ձայնային ազդանշանով դիմում հերթական վարորդը, երբ թե՛ բջջային հեռախոս կա, թե՛ ժամանակակից արագ ընթացող վերելակն է աշխատում: Այս ամենին ավելանում է աշխատանք ունենալով հանդերձ չբավարարող ընտանեկան բյուջեն եւ միջին հայաստանաբնակն ունենում է այն իրավիճակը, որում գտնվում է` անբացատրելի անորոշություն ու մինչեւ անզորության սահմաններ ձգվող հիասթափության զգացում: Թե ե՞րբ եւ ո՞րտեղ է այն ավարտվելու, փորձենք պարզել «որպես կառավարություն դանդաղ ենք շարժվում» գնահատականի օգնությամբ, նաեւ` միջոցով:

Շարժում ասվածը հիմնականում առաջընթաց է ենթադրում, նաեւ`վերելք, ուղղակի եւ անուղղակի առումներով: Ասենք, երբ ամիսներ առաջ ՀՀ բարձր տեխնոլոգիաների նախարարության պաշտոնյաները նշեցին դեպի տիեզերք հայկական արբանյակի արձակման մասին, անկախ մեր նախապատվություններից որոշակի զգացում ունեցանք: Այսուհանդերձ գտնվեցին նաեւ հանրային շրջանակներ, ուր բարձրացվեցին նաեւ զուգահեռաբար տնտեսության այլ ոլորտներում առաջնահերթությունների լուծման հարցեր: Ասենք` բնակարանային կառույցներում սեփական վերելակների արտադրություն ունենալու խնդիրը: Միայն այս ոլորտում հարյուրավոր միլիարդ դրամներ են արտերկրներ փոխանցվում, դրանցով աշխատատեղեր են պահպանվում ու նորերը բացվում, երբ համանման լուծումների կարիք ունենք ինքներս, մեր մարդկանց ու տնտեսության երկնիշ աճ ապահովելու առումներով: Ասել, թե խնդիրը բարդ է հայերիս համար, տեղին չի լինի, քանզի տասնամյակներ առաջ վերելակաշինական արտադրություն ունեցել ենք, երբեմնի հարմարավետ Սպիտակ քաղաքում: Ավերիչ 88-ին այն մասամբ փլուզվեց, ժամանակն էլ իրենն արեց եւ հայտնվեցինք իշխանափոխության փաստի առջեւ: Նորերը խոստացան վերականգնել վերելակաշինությունը, այն իրականացնել նորովի, անգամ դրանք արտահանել: Ավա՜ղ, ինչպես շատ առաջնահերթություններ, դրանք գործի չվերածվեցին:

Ակամայից հիշեցի մի հարցազրույց, որը Շվեյցարիայի նախագահը տվել էր ռուսական հեռուստաընկերություններից մեկի լրագրողին, ասելով. երբ դուք տուն վերադառնաք եւ ձեր աշխատավայր կամ բնակարան բարձրանաք, շատ հնարավոր է որ օգտվեք այն վերելակից, որը պատրաստվել է մեր մերձակա գյուղահամայնքում: Նկատենք, որ Սպիտակը մի քանի աստիճանով բարձր է գյուղական համայնք համարվելուց:

Եվ հարցը` ով կամ ինչն է խանգարում այսօրինակ հարցերում գործ սկսել Հայաստանի հանարապետությունում, հնչում է ինքնաբերաբար: Օրեր առաջ Երեւանի քաղաքապետարանում հանդիպմանն ասվեց, որ միչեւ 2028 թվականը մայրաքաղաքի 2700 բարձրահարկերում վերելակներ են փոխվելու: Այս թվին ավելացնենք նորակառույցներում տեղադրվելիքը, կունենանք մի ահռելի ոլորտ, տասնյակ հազարավոր աշխատատեղեր, բյուջետային մուտքեր, այն, ինչ պահանջում է ՀՀ քաղաքացին: Իսկ առայժմ ստացվում է այն, որ հիմնավոր չեն նախարարների այն հավաստիացումները, ըստ որոնց արտերկրների իրենց գործընկերների հետ հանդիպումներում վերջիններս հետաքրքրություն են ցուցաբերել ՀՀ-ում ներդրումներ իրականացնելու առումով: Այնինչ փաստ է, որ որերորդ տարին շարունակ ներդրումներում էական շարժ չի արձանագրվում: Անգամ բանկերում ավանդների աննախադեպ աճի պայմաններում, որը մոտենում է ՀՀ բյուջեի կրկնապատիկին: ՀՀ ունեւոր հատվածը, իսկ նրանք իշխանության շարժերում գտնվողներն են, գերադասում են միջոցները ներդնել անշարժ գույքի շուկայում, քան եկամուտ երաշխավորող տնտեսական ոլորտներում: Առեղծված է հիշեցնում, թե ինչո՞ւ են միլիոններով աշխատավարձ ու պարգեւավճարներ ստացողները գերադասում բանկերին հիպոտեկային վճարումներ իրականացնել, հավելյալ` դրանց սպասարկման ու պահպանման ծախսերը: Առայժմ թողնենք առեղծված տարբերակը…

Այնքանով որքանով խոսեցինք բնակարանաշինական ոլորտից, հետագա ասելիքն էլ ուղղենք դեպի այն: Նշվում է առաջիկա տարիներից յուրաքանչյուրում միայն Երեւանում 40-50- հազարական բնակարան կառուցելուց: Ահռելի թիվ է, որը հարկավոր է կահավորել, ջեռուցել, նաեւ լուսավորել, որն իրականացվում է էլեկտրական զանազան լամպերի միջոցով: Դրանց շարքում վերջին տարիներին հայտնվել են այնպիսիք, որոնք էլեկտրական հոսանքի համեմատաբար պակաս ծախսի պայմաններում ցանկալի լուսավորություն են ապահովում: Արդյոք այստեղ հայաստանյան համապատասխան ներուժը ասելիք ու անելիք չունի՞, չէ՞ որ տասնամյակներ շարունակ էլեկտրալամպերի արտադրություն ենք ունեցել, դրանց հարյուր հազարավոր խմբաքանակներ արտահանել ենք թե՛ երբեմնի ԽՍՀՄ հանրապետություններ, թե՛ աշխարհի այլ երկրներ: Երեւանի Թբիլիսյան խճուղու հարեւանությամբ գտնվող երբեմնի հսկան հիմա էլ իր արտադրամասերով կանգուն է, մնում է այն ներսից շարժել, ուր ասելիք եւ անելիք ունեն ՀՀ ներդրումային ֆոնդը, ՀՀ բարձր տեխնոլոգիաների ու ՀՀ էկոնոմիկայի նախարարությունների մասնագետները, ինչու ոչ` նաեւ ՀՀ արտգործնախարարության տնտեսական կցորդները, էլի ու էլի պատասխանատու պաշտոնյաներն ու պետական հաստատությունները: Ստացվում է, որ իրոք շատ են ՀՀ-ի համար մասամբ տանելի միջավայր ստեղծելու կոչված այրերը, որոնք էլ խոչընդոտում են երկրի կայացումը, բարերար միջավայրի ստեղծումը:

Ակամայից հիշեցի ԱՄՆ-ի ու մի քանի այլ երկրների օրինակը: Երկիր մոլորակի թիվ 1 տնտեսությունն ունեցող 340 մլն բնակչությամբ ԱՄՆ-ում նախարարություններն ընդամենը 15-ն են: Տասնամյակներ շարունակ, թող որ սիրողական մակարդակով, հետեւել եմ այդ երկրում ծավալվող իրադարձություններին եւ երբեւէ չեմ նկատել, որ այդ 15 պաշտոնյաները, ովքեր ի դեպ անգլերենով դեպարտամենտների քարտուղարներ են անվանվում, մեկ սենյակում կամ դահլիճում հավաքվեն ու որեւէ հարց կամ խնդիր քննարկեն: Հավաքներ ունենում են Իսրայելի կառավարության անդամները, մեկ սեղանի շուրջ. եթե վարչապետին չես ճանաչում, չես էլ պատկերացնի, թե նրանցից ո՛վ է նիստը վարում: Նման մի բան նկատվեց օրերս ֆրանսիայի կառավարության առաջին հավաքին:

Ստացվում է՝ ինչպես միշտ. մերն ուրիշ է: Ուրիշ է նաեւ մեկ բնակչի հաշվով համախառն ներքին տարեկան արդյունքը. մերը` 8.000 դոլար, ԱՄՆ` 80.000 դոլար, պատերազմող Իսրայելինը` 50.000 դոլար, Ֆրանսիայինը` 55.000 դոլար:
Ապրենք հույսի նշույլով:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փարաջանովյան մեծ փառատոն Մոսկվայում՝ նվիրված արվեստագետի հոբելյանին

Հաջորդ գրառումը

Գիտության շաբաթը Ազատության Հրապարակում

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Եվրոպայի ռաբբիների  70-րդ համաժողովը գումարվելու է նոյեմբերի 3-6-ը Բաքվում

06/06/2025
Հաջորդ գրառումը

Գիտության շաբաթը Ազատության Հրապարակում

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ժողովրդին բախմա՞ն եք տանում, Սուրբ Եկեղեցու բակն արյա՞մբ եք ուզում լցնել. Հայր Ասողիկ

09/06/2025

Հայաստանի Հանրապետությունում բացահայտ կերպով ահաբեկչություն է ծրագրվում՝ պետական մակարդակով. նկատում է Մայր աթոռի թանգարանների և արխիվի տնօրեն  Հայր Ասողիկ Կարապետյանը։...

ԿարդալDetails

Ըստ կառավարության՝ Փաշինյանը մեղավոր չէ, որ ոստիկանները տգետ են և ի վիճակի չեն ապահովել իրենց իսկ անվտանգությունը

09/06/2025

Հոգեկան հիվանդ…Ինչի՞ց ա, որ Վեհափառը զավակ ունի, պիտի հեռանա, դու 5000 զավակի գլուխ կերար ու չհեռացար. սքրինշոթեր

09/06/2025

Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը, Եկեղեցին պետք է ունենա նորընտիր Կաթողիկոս. Փաշինյան

09/06/2025

Ժողովրդին ոչ թե եկեղեցին պետք է վերադարձնել, այլ ժողովրդից գողացված տունը, հողը, արժանապատվությունն ու պատիվը

09/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական