Երկուշաբթի, Փետրվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եգիպտոս-Թուրքիա հարաբերությունների կարգավորո՞ւմ

21/04/2023
- 21 Ապրիլի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ըստ Անկարայից «Ալ-Մոնիտորի» հաղորդած տեղեկության, Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրին իր երկիրն է այցելելու մոտերս, որպեսզի վերահաստատվեն Եգիպտոսի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները, որոնք խզվել էին 2013-ին: Չավուշօղլուն ուղիղ եթերում ելույթ ունենալով խիստ հավանական է համարել իր գործընկերոջ այցելության ընթացքում վերականգնել դեսպանների առկայությունը երկու երկրներում: Սակայն նա զգուշացել է հայտարարել, թե նախքան մայիսի 14-ը որեւէ հանդիպում տեղի կունենա նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Աբդել Ֆաթթահ էլ-Սիսիի միջեւ:

Եգիպտոսը ամենամեծ մարտահրավերն էր, գրում է լրագրող Էզգի Աքընը, նետված Թուրքիայի առաջ, երբ երկու տարի առաջ Անկարան նախաձեռնեց բարելավել հարաբերությունները տարածաշրջանային արաբական երկրների հետ, որպեսզի դուրս գա մեկուսացումից: Երկու երկրների միջեւ հարաբերությունները վատացել էին, երբ 2013-ի հեղաշրջումը տապալեց Եգիպտոսում «մահմեդական եղբայրների» իշխանությունը, ի հեճուկս Էրդողանի, որ բացի դրանից Լիբիայի հարցով էլ տարաձայնություններ ուներ Կահիրեի հետ:

Թուրքիան նախ Իսրայելի, Սաուդյան Արաբիայի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների հետ փորձեց հարաբերությունները կարգավորել, մինչ Եգիպտոսի հետ կապը երկար ժամանակ մնում էր զուտ տեխնիկական մակարդարկի վրա: Միայն անցյալ տարի Քաթարում անցկացված FIFA-ի աշխարհի առաջնության մրցույթների ժամանակ շատ կարճ հանդիպում կայացավ Էրդողանի եւ էլ-Սիսիի միջեւ: Փետրվարի 6-ի երկրաշարժերը, որոնք ավելի քան 50 հազար մարդու կյանք խլեցին եւ երկու երկրներում տիրող տնտեսական մարտահրավերները առիթ հանդիսացան, որ վերանայվեն հարաբերությունները եւ արտգործնախարար Սամեհ Շուքրին այցելի Թուրքիա առաջին անգամ 2016-ից ի վեր: Նրա Թուրքիա այցելությունից առաջ Չավուշօղլուն էր Կահիրե այցելել անցյալ ամիս, դառնալով Թուրքիայի առաջին արտգործնախարարը, որ Եգիպտոս է այցելում 2012-ից հետո:

Մյուս կողմից, Ռուսաստանի միջնորդությամբ Անկարան փորձում է նաեւ հարաբերությունները բարելավել Սիրիայի հետ: Մոտ մեկ տասնամյակ ձգվող թշնամանքից հետո, անցյալ դեկտեմբերին, Ռուսաստանի, Սիրիայի եւ Թուրքիայի պաշտպանության եւ հետախուզության առաջնորդները Մոսկվայում հանդիպեցին իրար: Հետագայում եռյակին միացան նաեւ Իրանի համապատասխան մարմինների ներկայացուցիչները: Հայտնի է, որ Անկարան ռազմական եւ քաղաքական օժանդակություն է ցուցաբերում Սիրիայի սուննի ապստամբներին, որպեսզի տապալեն Բաշար էլ-Ասադի կառավարությունը: Ռուսաստանն ու Իրանը պաշտպանում են Դամասկոսին: Քառակողմ ձեւաչափով, բայց փոխարտգործնախարարների մակարդակով վերջին հանդիպումը այս ամսվա սկզբներին կայացավ, եւ ըստ Չավուշօղլուի՝ հաջորդ հանդիպումը կկայանա մայիսի սկզբներին դարձյալ Մոսկվայում:

Թուրքիան Դամասկոսից համագործակցություն է ակնկալում Սիրիայի քուրդ միավորումների դեմ իր պայքարում: Նաեւ ակնկալում է, որ Թուրքիայում ապրող մոտ 4,5 միլիոն սիրիացի փախստականները վերադառնան իրենց երկիրը: Չնայած Չավուշօղլուն բացառում է կապը առաջիկա ընտրությունների եւ Անկարա-Դամասկոս հարաբերությունների մերձեցման միջեւ, սակայն պարզ է, որ սիրիացիների այդ մեծ քանակի ներկայությունը լուրջ մարտահրավեր է 65 միլիոն ներառող ընտրազանգվածի համար, գրում է լրագրողը:

Պատրաստեց` ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

(The Armenian Mirror-Spectator)

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Արեւմուտքը խախտել է չեզոքությունը»

Հաջորդ գրառումը

ՀՀ պետբյուջեից սնուցվող «փիար» կոմպանիա

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
Հաջորդ գրառումը

ՀՀ պետբյուջեից սնուցվող «փիար» կոմպանիա

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական