Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ պետբյուջեից սնուցվող «փիար» կոմպանիա

21/04/2023
- 21 Ապրիլի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ

Ապրիլի 13-ին Կառավարության նիստում որոշում կայացվեց պետբյուջեից Երեւան քաղաքին հատկացնել 10 միլիարդ դրամ:

Այդ գումարով այս տարի, Երեւանում կապիտալ ծախսեր են իրականացվելու:
Եվս մեկ անգամ ընդգծենք՝ այս տարի շռնդալից իրականացվելու են շինարարական, բարեկարգման մեծածավալ ծրագրեր:

Ինչո՞ւ Կառավարությունն այդ ծրագրերի համար Երեւանին 10 միլիարդ դրամ չի տրամադրել, օրինակ, անցյալ կամ նախորդ տարի՝ Հայկ Մարությանի պաշտոնավարման ընթացքում, կամ՝ 4 ամիս առաջ, երբ Հրաչյա Սարգսյանն էր քաղաքապետը:

Որովհետեւ առջեւում Երեւանի ավագանու, ավելի հասկանալի լեզվով ասած՝ քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի ընտրություններն են:

Սրա անունը կոռուպցիա կարելի՞ է դնել, թե՞ ասենք՝ պետական խոշոր գումարի ուղղում՝ հանուն  մեկ անձի «փիարի»: Թե՞ երկուսը միասին:

Փաստորեն, ՀՀ քաղաքացիների հարկերից 10 միլիարդ դրամ հատկացվում է  Երեւանի բյուջեին, որպեսզի ընտրություններից 4-5 ամիս առաջ նախ թմբկահարվի, թե ո՞ր վարչական շրջանում ի՞նչ աշխատանքներ են նախատեսվում, հետո այդ աշխատանքներն իրականացվեն՝ որպես Ավինյանի նախընտրական քարոզարշավին խիստ նպաստող բաղադրիչ:

10 միլիարդանոց ծրագրերը նախատեսված են գրեթե բոլոր վարչական շրջաններում: Փոխքաղաքապետ Լեւոն Հովհաննիսյանը հայտարարեց, որ դրանք բոլորն իրականացվելու են հենց այս տարի: Իսկ քանի որ շինարարության, կառուցապատելու լավագույն  շրջանն ամառն է, երբ ձյուն, անձրեւ, ցուրտ չի լինում, այդ ժամանակահատվածը, արի ու տես, որ  համընկնում է քաղաքապետի թեկնածու Ավինյանի պաշտոնապես չհայտարարված, բայց վաղուց արդեն իր հունի մեջ գտնվող քարոզարշավի ժամանակաշրջանի հետ: Չնայած՝ Ավինյանն իր «փիարն» սկսել է դեռեւս Սուրմալուի տոնավաճառի պայթյունի օրերին, երբ իր ամբողջ հմայքով ելույթ ունեցավ մոխրացած ավերակների համայնապատկերին:

Եվ այսպես, 10 միլիարդից շուրջ 4,7 միլիարդ դրամը հատկացվելու է բազմաբնակարան շենքերի հին վերելակները նորերով փոխարինելու ծրագրին:

Այդ շենքերի բնակիչների գոնե մի մասը պոտենցիալ  Ավինյան ընտրող կդառնա:
522 միլիոն դրամով  Նոր Խարբերդ թաղամասում 10,6 կմ երկարությամբ գազատար է կառուցվելու, ինչպես նաեւ՝ գազաբաշխիչ կայան, որը գտնվելու է Մասիս խոշորացված համայնքի տարածքում:

Նոր Խարբերդում 250 տուն կապահովվի գազով, որը կազմելու է թաղամասի 10 տոկոսը: Հետագայում Նոր Խարբերդի գազաֆիկացումը կշարունակվի: Այսինքն՝ Ավինյանը Նոր Խարբերդում ունի պոտենցիալ 250 տան քվե. եթե ամեն տուն միջինն ունենա 4 բնակիչ, այստեղից նա կստանա 1000 ձայն: Ուշադրություն. նրանք Նոր Խարբերդի 10 տոկոսն են միայն, մնացած 90 տոկոսը եւս պոտենցիալ Ավինյան ընտրողներ են, որպեսզի իրենց տներում էլ մի գեղեցիկ օր գազ քաշվի:

Դավթաշենի 1-ին եւ 2-րդ թաղամասերի միջեւ 17.000 քմ ընդհանուր մակերեսով կենտրոնական այգին հիմնանորոգվելու է 632 միլիոն դրամով:

Նոր Նորրք  վարչական շրջանի այգին նույնպես հիմնանորոգվելու է՝ ոռոգման համակարգ, լուսավորության ցանց, շատրվաններ, պոմպակայան. ծախսվելու է 578 միլիոն դրամ:
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքն է բարեկարգվելու, շատրվաններ են կառուցվելու: 352 միլիոն դրամ արժողությամբ նախագծով 3.200 քմ մակերեսով տարածքում կառուցվելու են շատրվաններով ավազան, ոռոգման համակարգ, ստորգետնյա պոմպակայան, լուսավորության համակարգ:

Երևանի վարչական տարբեր շրջաններում 3 մանկապարտեզ, 2 պոլիկլինիկա  է հիմնանորոգվելու՝ շուրջ 700  միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ:
Ճանապարհներ են կառուցվելու գրեթե բոլոր վարչական շրջաններում: Առանձին ծրագրով կկառուցվեն կոյուղատարներ:

Այս ամենից բացի,Կառավարությունը ՀՀ պետբյուջեից  487 միլիոն դրամ էլ ուղղելու է Մետրոպոլիտենի ենթակառուցվածքների արդիականացմանը:

Այս ամենի մասին խոսվելու է, կասկած չկա, որ Ավինյանի միանձնյա մասնակցությամբ  տեսահոլովակներ են ցուցադրվելու, իսկ շինարարական աշխատանքները երեւանցիները սեփական աչքերով են տեսնելու, ու օրհնեն Ավինյանին, օրեր հաշվեն, թե երբ է գալու սեպտեմբերը՝ ընտրության օրը, որ գնան ու հոգով-սրտով նրան ընտրեն:

Ու երեւանցիների 99 տոկոսին չի հետաքրքրելու՝ ինչ փողերով են այդ աշխատանքներն արվում, ինչո՞ւ է հենց հիմա՛ ՀՀ պետբյուջեից 10 միլիարդ գումար դուրս գրվել ու հատկացվել Երեւանի կապիտալ շիննախագծերին, հազար տարի մնա, նրանց պետքն էլ չէ հարցնեն՝ ինչո՞ւ հենց 2023-ի այս ամիսներին եւ ոչ, ասենք, 2022-ի ամռանը:

99 տոկոսին չի էլ հուզում, որ պետական գումարներ են ծախսվում քաղաքական քարոզչության, մեկ անձի  վարկանիշը բարձրացնելու, երեւանցիների աչքը մտնելու համար, որ դա հետո վերածվի քվեի:

Զարմանալու ոչինչ չկա, չէ՞ որ Փաշինյանն ինքն է ասուլիսի ժամանակ  հայտարարել. «Երեւանի ավագանու ընտրությունները քաղաքական ընտրություններ են. իմ քաղաքական թիմն է այդ պարտականությունը ստանձնել»:

ՆԱԻՐ ՅԱՆ

Նախորդ գրառումը

Եգիպտոս-Թուրքիա հարաբերությունների կարգավորո՞ւմ

Հաջորդ գրառումը

Մազլում Քոբանի. «Առաջին անգամը չէ, որ Թուրքիան փորձում է սպանել ինձ»

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026
Հաջորդ գրառումը

Մազլում Քոբանի. «Առաջին անգամը չէ, որ Թուրքիան փորձում է սպանել ինձ»

Լրահոս

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական