Երեքշաբթի, Օգոստոսի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գույնի ներդաշնակության հմայքը

07/10/2022
- 07 Հոկտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արամ Իսաբեկյանի հոբելյանական ցուցահանդեսը

«Այս ամենը, այս ցուցահանդեսը չէր լինի, եթե պետություն, պետականություն չունենայինք. մենք պարտական ենք ու փառք Աստծո, որ պետականություն ունենք եւ այդ պետականությունը պետք է փայփայենք»:

Հայաստանի համար հերթական դժվարագույն այս շրջանում, երբ վտանգն արտաքին անմիջական է, անվտանգությունը խարխուլ, երբ երկու տարի է ընդամենը մարդկային ու տարածքային թանկ կորուստներից մեզ բաժանում, վերքը թարմ է, եւ մենք նորից կանգնած ենք աղետի առաջ, այս խոսքերը, որ ասաց Արամ Իսաբեկյանը Նկարիչների միության սրահում իր ծննդյան 70 – ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը, թանկ եւ կարեւոր են այնքան, որ առանձնացրի եւ ուզեցի սկսել հոդվածն այդ բառերով, որոհետեւ այն ամենահիմնականը, որ յուրաքանչյուր հայ իր գիտակցության մեջ պետք է ամուր մեխի այսօր եւ մշտապես, անկախ պետություն, պետականություն ունենալու եւ այն պահել – փայփայելու գաղափարն է:

Արամ Իսաբեկյանի նկարչությունը վաղուց ծանոթ է մասնագիտական շրջանակներին, արվեստասեր հանրությանը, ուսանողներին: Աշխարհը գույնով վերարտադրելու այն սերը, որ ունի Արամ Իսաբեկյանը, այնքան խորը ներթափանցած է նրա էության մեջ՝ ենթագիտակցականից եկող, եւ դա է, կարծում եմ, հիմնական պատճառը, որ կտավի հետ ունեցած իր մտերմությունը, իր ստեղծագործական մենակությունը, դարձնում է վայելք այլոց համար, որքան էլ ինքն ասում է, որ յուրաքանչյուր կտավի ներսում նկարչի տառապանքը կա: Եվ դա ճշմարիտ է:

Երբ հետեւում, վերհիշում ես նրա նախորդ ցուցահանդեսները, որոշակի ծանոթ ես ստեղծագործական ընթացքին` ամենից հատկանշականը նրա արվեստի, ժանրային ընդգրկունությունն է. ակնհայտ` նրա վրձինը վարպետորեն իշխել է գրեթե բոլոր ժանրերում՝ նատյուրմորտ, բնանկար, կոմպոզիցիա, իսկ դիմանկարի մեջ գերազանցել է ինքն իրեն: Ակնհայտ է նաեւ, որ արվեստի ամեն լավ գործ ներքին մի անտեսանելի հմայք, խորք է ձեռք բերում իր ստեղծողի հուզական, հոգեմտային վիճակներից, երբ նա սնվում է անմիջապես արվեստագետի ներքին գունապնակից, և սա նույնպես բնորոշ է Իսաբեկյանին: Նրա նկարչության էմոցիոնալ շերտերը առավելագույնը դրսեւորվեցին վերջին տարիների աշխատանքներում: Եթե «Իմ այգին» գեղեցիկ նկարաշարը ձոն է բնությանը, նկարչի ձեռքով ու հոգածությամբ ստեղծած սքանչելի այգուն, ծառ ու ծաղկին, նրա ամենօրյա, յուրաքանչյուր զարթնող առավոտի սերն է լույսին, բարությանը, ապա միանգամայն այլ զգացողություն են առաջացնում վերջին աշխատանքները, որտեղ նկարիչը անսպասելիորեն ռեալիստական, ինչ-որ տեղ իմպրեսիոնիստական ուղղությունից անցում կատարեց աբստրակցիային: Այս ուղղությունն արվեստի, իմ կարծիքով, տալիս է առավել հնարավորություն ստեղծագործական ազատության, ներքին կյանքի ավելի անկաշկանդ դրսեւորումների: Այն կարծես դուրս է հանում նկարչին արտաքին կաշկանդող՝ պատկերային համակարգից, եւ նա ստանում է կարելիություն վերացարկվելու առկա ռեալություններից և զուտ գույնի միջոցով վերադասավորելու, վերակերտելու, փոխադրելու իր հոգեկան աշխարհը կտավին: Եվ սա բոլորովին նոր որակ է հաղորդել Իսաբեկյանի վերջին շրջանի գործերին: Եթե նախորդ տարիների` հատկապես նատյուրմորտ գործերը խոհական- ինտելեկտուալ էին դիտարկվում, ապա այս նոր շրջանին բնորոշ են զգացմունքային շերտերը, հուզականությունը, ինչ- որ տեղ ռոմանտիկան, այն երազները, որ նա ունեցել է իր մեջ եւ որոնք գուցե դեռ չեն իրականացել: Այս գործերում ուշադիր դիտողը անհնար է չնկատի հոգեւոր կյանքի նշաններ, խիստ անհատական ու ապրված-գիտակցված, որն ինձ թվում է` նկարչի ու բնության սերտ կապի ուղղակի շարունակությունն է:

70֊ ամյակի հոբելյանական ցուցահանդեսը հիմնականում բաղկացած էր հիշյալ բնույթի նկարներից. նրա հայտնի դիմանկարներն այս անգամ բացակայում էին: Նկարների` հիմնականում բաց գույների հաճելի տոնայնությունը ստեղծում էր թեթեւ մթնոլորտ, ինչը փոխանցվում, վարակում է դիտողին անմիջականորեն, այնպես որ անհնար է լավատեսությամբ չտոգորվել: Գունային այն համերաշխությունն ու ճաշակը, որ փոխանցում է նկարիչը, իմաստային, զգացական հաղորդակցում է միաժամանակ ապահովում, որի թիկունքում կա անցած ճանապարհ եւ ոչ միայն զուտ մասնագիտական: Արվեստագետի ոչ միայն կյանքի փորձն է կարեւոր, նաեւ հետաքրքրությունների, նախասիրությունների պալիտրան. որն անկասկած ավելի գրավիչ է դարձնում ու հարուստ՝ ինչպես անհատին, այնպես էլ նրա ստեղծագործությունը: Ինքը՝ նկարիչը, ամենավաղ տարիքից սեր է ունեցել գրքի, գրականության հանդեպ, եւ դա արտահայտված է իր նկարներում, ավելի վաղ շրջանի աշխատանքներում ավելի, նաեւ նրա սերը երաժշտության հանդեպ է, որն էլ անուղղակիորեն թափանցել է նկարչության մեջ, գունային հարմոնիա առաջացրել, մեղեդայնություն հաղորդել վերջին շրջանի գործերին:

Իսաբեկյանական աբստրակցիան երաժշտական է:

Արամ Իսաբեկյանի վաստակը ոչ միայն հայ կերպարվեստում, գուցե հավասարապես նրա մանկավարժական աշխատանքի մեջ է. այդպես գիտեն ու ճանաչում են նրան կոլեգաները, մտերիմներն ու ընկերները. մի ամբողջ կյանք, ուսանողական տարիներից սկսած, ապա որպես ղեկավար նա կապված է գեղարվեստի պետական ակադեմիայի հետ՝ կրթական այդ կարեւոր օջախի պահպանման, նորովի կայացման, զարգացման առումով:

«Իմ կյանքը առանց նկարելու չեմ պատկերացնում» , հաճախ է նա ասում: Նմանապես առանց ուսանողների, առանց գեղարվեստի պետական ակադեմիայի հնարավոր չէ այն պատկերացնել, որի ամենագործուն նվիրյալներից է: Արամ Իսաբեկյանը թե՛ որպես արվեստագետ, թե՛ որպես մանկավարժ, բուհի ղեկավար, վաղուց է գնահատված, նա իրավամբ վաստակել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարչի եւ արվեստի վաստակավոր գործչի բարձր կոչումները, եւ 70 ֊ամյակին ԿԳՄՍ նախարարության Ոսկե մեդալը լրացրեց այս շարքը:

«Ստեղծագործողը արարում է, չի կարող չարարել: Կյանքը կարճ է, պետք է ներկայացնել հանրությանը այն, ինչ արել ես: Ես համաձայն չեմ այն մտքին, թե արվեստագետի, նկարչի համար ցուցահանդես բացել պետք է, թե չէ: Մեր թշնամին հաճույք կստանար, եթե իմանար, որ մենք ընկճված ենք ու մանավանդ արվեստն է նահանջած, որ մենք ահաբեկված ենք ու ամեն պահի միայն իրենց մասին ենք մտածում»: Այս խոսքերը արձագանք էին այն կարծիքներին, թե երկրի համար այսպիսի ծանր, մռայլ օրերին, նման միջոցառումներ անցկացնելը արդյոք անհրաժեշտ եւ կամ նպատակահարմա՞ր են:

Ստեղծագործական ներքին ազատությունը, որը շատ կարեւորում է Արամ Իսաբեկյանը, ինքնին չի տրվում, այն ձեռք է բերվում տեւական աշխատանքով, կյանքի հոգեւոր փորձով: Լինելով զգայուն ներաշխարհի տեր արվեստագետ, որ ապրում է ինչպես ժամանակի ռիթմին համահունչ, այնպես էլ դրանից դուրս, նրա արվեստն էլ այս երկու վիճակների միասնությունն է, կյանքի արտաքին շարժերին իր վերաբերմունքը, իր վերապրումները` վրձնած կտավին, եւ ինչպես ինքն է ասում, կապված է երկրի անցյալի, նրա պատմության և այսժամանակյա իրողությունների հետ:

Եվ իհարկե` մաքուր նկարչությունը, որի մեջ է դրսեւորվում ստեղծագործողի առավելագույն ազատությունը:

Նրա հատկապես վերջին շրջանի աբստրակտ գործերը ասես գույների հոսք լինեն, անընդհատական շարժում. հույզեր ու սեր է կտավին շռայլել նկարիչը:

Այդպես` մարդուն, արվեստագետին անկեղծ սերը, ազատ միտքը պաշտպանում են արտաքին կոշտ հարձակումներից, պահպանում ներաշխարհի մաքուր գույները, զգայականությունը, այլոց գնահատելու, բնության ամենափոքր շարժերը՝ ծառի բողբոջելուց մինչեւ նրա աշնանային թախիծը զգալու, տեսնելու, սիրելու, վերապրելու նուրբ կարողությունները…

Գոհունակությամբ արձանագրենք նաեւ, որ Արամ Իսաբեկյանն օրերս արժանացավ Թեքեյան մշակութային միության այս տարվա մրցանակին՝ կերպարվեստի գծով:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Հաջորդ գրառումը

Հարկավոր է ուղղակի հայամետ լինել

Համանման Հոդվածներ

Կինո-Թատրոն

Լոկառնոյի կինոփառատոնը բացվեց «Արտոյի երկիրը» ֆիլմով

07/08/2025
1 օգոստոսի, 2025

Մեր ընթերցողներին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Ո՞ւմ ձեռքում է Սյունիքի դարպասների բանալին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Ներքին կյանքի կրակը կբոցկլտա սեպտեմբերին

01/08/2025
Հաջորդ գրառումը

Հարկավոր է ուղղակի հայամետ լինել

Արխիվ

Loading...
«Օգոստոսի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ՀուլիսիՍեպտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Քանի որ նախաքննությունը Սրբազան պայքարի գործով ավարտվեց, սկսեմ պատմել ձեզ ճշմարտությունը․ Հովհաննես Խուդոյան

11/08/2025

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եվ կճանաչեք ճշմարտությունը, եւ ճշմարտությունը ձեզ կազատի: ՄԱՍ Ա Քանի որ նախաքննությունը...

ԿարդալDetails

ՀՀԿ ԳՄ հայտարարություն

11/08/2025

Թրամփը հայտարարել է ուրբթա օրը ՌԴ մեկնելու մասին

11/08/2025

Սևանի թերակղզու խաչմերուկում հարյուրավոր տաքսու վարորդներ բողոքի ակցիա են իրականացրել

11/08/2025

Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված կալանքը իրավաչափ է. Գլխավոր դատախազություն

11/08/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական