Երեքշաբթի, Օգոստոսի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գյուղոլորտի հանդեպ` հերթական ավաղը

Գեղամ Քյուրումյան
28/03/2024
- 28 Մարտի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
28
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Անցած կիրակին Երեւանում սկսվեց արեւի լուսառատությամբ ու ջերմությամբ: Այն շատերի համար առավել տրամադրող դարձավ գեղարքունիքցի կաթնավաճառի այցով, որը կովերի ծնի պատճառով պակասեցրել էր մի քանի ընտանիքների կաթնամթերքով ապահովումը: Ուրախ լուր հաղորդեց, որ զույգ կովերն արդեն ծնել են եւ թեեւ փոքր ու աննշան քանակով, առաջիկայում կվերականգնի կաթի ու  մածունի տեսականին: Ներկաներից մեկն ակնարկեց, որ ՀՀ կառավարությունն օրեր առաջ երկրում անասնապահության խթանման նպատակով ծրագիր է իրականացնում, կարելի է դրանից օգտվելով գրեթե ընտանեկան այս գործունեությունը թող որ փոքր բիզնեսի վերածել: Այստեղ միջամտեց կաթնավաճառի ամուսինը, որ նաեւ «Ժիգուլու» վարորդն էր, որի բեռնախցում  բնակիչների համար նախատեսված կաթնամթերքի տարողություններն էին. – մեկը գիտեք, մյուսը` ոչ: Գյուղի արոտավայրերը, ուր անասուններին էինք տանում, հիմա հիմնականում արեւային վահանակներով են ծածկված, տարածքը ցանկապատվել է, միայն մեր գյուղում մի քանի հեկտար:

Այ քեզ անակնկալ: Այն ավելացավ ՀՀ գյուղատնտեսության ոչ հեռավոր տարիների փոխնախարարներից մեկի այն հայտարարությանը, որ արդեն հիշատակված գործող կառավարության ծրագրով Գեղարքունիքի մարզում հիմնական անասնակեր համարվող եգիպտացորենի մշակումը չի սուբսիդավորվելու: Թե ինչ հիմնավորումով, մասնագետը մոլորված էր, քանզի այս մարզում է հաշվառվում խոշոր եղջերավոր անասունների ամենամեծ գլխաքանակը: Թերեւս ծրագրի կազմման հեղինակ- պատասխանատուներն առաջարկում են լիարժեք անասնակեր եգիպնացորենի սիլոսի փոխարեն սուբսիդավորվող առվույտ ու կորնգան մշակել: Թե ո՞ր երկրի օրինակով են նման մոտեցում սահմանել, պարզ չէ,  քանզի անգամ մեր երբեմնի գյուղնախարարության այսօրինակ քայլերն են ձախողվել, եթե չասենք` տապալվել: Պարզ մի պատճառով` մենատնտեսի ու բյուջեի ֆինանսները տնօրինողի միջեւ կապի անորոշության հետեւանքով: Ամեն ինչ լուծվում է նախարարություն-մարզպետարան հեռախոսակապի միջոցով, գյուղական համայնքներում անմիջական հանդիպումների իսպառ բացակայության պայմաններում: Արդյունքում կարտոֆիլի ու կաղամբի ցանքատարածություններն են անհասկանալիորեն ավելանում, դրանց գինն է նվազում, փոխարենն ասենք լոբու մշակման ծավալներն են պակասում, հատիկի կիլոգրամի գինը 1500 դրամ ու ավելիի է հասնում:

Շատ, սպասվածից շատ են մեզանում գյուղոլորտի խնդիրները, որոնց մանրամասները բացահայտել տարիներ շարունակ չի  հաջողվում: Գրեթե չկան ոլորտի տարիների գործունեության  վերլուծություններ, գարնանային աշխատանքների ծավալման խորհրդատվություններ, տպագիր թերթիկներով ցանքսերի ուղղորդումներ, հեռուստաալիքներով փաստագրական  նյութերի հեռարձակումներ, կարճ ասած՝ այն նվազագույն աշխատանքները, որոնք պահանջում ու պարտադրում է ոլորտը: Արդյունքն ու հետեւանքը տեսնում ու զգում ենք ամենուր ու ամեն պահի` գյուղաբնակի անօգնական վիճակ, կարծեցյալ ներդրումներով հողից մարդկանց հեռացում եւ օտարում, առաջնահերթ պարենապահովության հիմնարար ահագնացում, պարզ ու հասարակ հարցերում անբացատրելի անորոշություն: Այս իրավիճակում ի՞նչ անի ՀՀ կայացմամբ շահառու շարքային քաղաքացին, որը նաեւ ակտիվ լրագրությամբ է զբաղվում, եթե ոչ` մտահոգություններ հայտնի վիճակի գլխավոր պատասխանատուին, որոնցից հերթականը ներկայացվում է ստորեւ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին.

ՀՀ կառավարության 14.03.2024 նիստում գյուղոլորտին նվիրված հարցի կապակցությամբ հայտնում եմ հետեւյալը: Երկրի գյուղհատվածում բավարար ներուժ չկա խնդրի նման ծավալով իրականացման համար: Համաշխարհային գործընթացները հաստատում են, որ նման խնդրի լուծման հիմնարար միջոցը լոկոմոտիվի դեր  կատարող եգիպտացորենի աճեցումն է հիմնանում հատիկի նպատակով, որի ծավալներն անցնում են  1.2 մլրդ տոննան, երբ ցորենն ընդամենը 770 մլն տոննա է: Ապացույցի նպատակով ծանոթացեք հետեւյալ մեջբերմանը, որը կատարել եմ  Ն. Խրուշչովի 1954թ սեպտեմբերին ԱՄՆ այցի մասին  պատմող «Երես առ երես Ամերիկայի հետ» հուշագրությոնից:

«Բնությունն արտակարգ առանձնահատկությամբ է իր բարիքներով օժտել Այովա նահանգը: Այն ինչով պարծենում են այովացիները, նրանց եգիպտացորենն է: Դեռ շատ տարիներ առաջ այն գովերգել է Լոնգֆելլոն, այդ հացաբույսը կոչելով «մարդկանց բարեկամ», «երկնքի պարգեւ»: Այն ալյուր է, շիլա, կաթ, օշարակ, ձու, բուսայուղ, պահածոներ եւ ուրիշ շատ ու շատ մթերքներ, որոնք օգտակար ու անհրաժեշտ են մարդու կյանքի համար: Բայց գլխավորը` եգիպտացորենը դա տավարի միս է, խոզի միս, թռչուն, նաեւ կաշի: Իր չափերով փոքրիկ այս նահանգում աճեցնում են տարեկան 20 մլն խոզ, չհաշված մսատու ու կաթնատու մյուս անասունները» (էջ 420):

Անհարկի է նիստում հնչած այն մոտեցումը, թե Արարատի ու Արմավիրի մարզերում ծրագիրը հարկ չէ ներդնել, քանզի դրանցում արտադրվում են առավել բարձրարժեք մշակաբույսեր: Եթե խոսքը ծիրանի, խաղողի մասին է, միայն դրանց մեկ հեկտարի վրա աշխատողների քանակը տասնյակների է հասնում, երբ «եգիպտացորենի մշակման պարագայում մեկ մարդը միջին հաշվով այս մշակաբույսը մշակում է 100 հեկտար տարածության վրա, իսկ 6 մարդը` 800 հա տարածության վրա (էջ 435):

Ի վերջո` խոսքը ՀՀ պարենային ապահովության ու անվտանգության մասին է, որտեղ ընդհանրապես չպետք է քննարկվեն բանա՞ն թե խոզի միս, սո՞ւրճ  թե թռչնամիս, թե՞յ թե կաթնամթերք, կոկո՞ս թե երշիկեղեն հարցերը:

Եգիպտացորենը գյուղոլորտի լոկոմոտիվն է, սա է պետք ընդունել»:

Այլապես` մեր կաթնավաճառի մտադրությամբ ստիպված կլինի կովերից ընդամենը մեկը պահել, իր ընտանիքի նվազագույն կարիքները հոգալու նպատակով: Հերթական անգամ` ավաղ:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Գոյ» թատրոնի տնօրենի ելույթը «Արտավազդ» մրցանակաբաշխությանը

Հաջորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Համանման Հոդվածներ

1 օգոստոսի, 2025

Մեր ընթերցողներին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Ո՞ւմ ձեռքում է Սյունիքի դարպասների բանալին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Ներքին կյանքի կրակը կբոցկլտա սեպտեմբերին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Լինթներին մեղմ պատիժ տվեցին, բայց կարեւորն այն է, որ Բաքուն դատապարտվեց

01/08/2025
Հաջորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Արխիվ

Loading...
«Օգոստոսի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ՀուլիսիՍեպտեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ես ուզում եմ ունենալ խաղաղություն, որով կարող եմ մտնել Եռաբլուր. Վլադիմիր Մարտիրոսյան

12/08/2025

Ինչպես Արցախը չէին զիջել և վերընտրվելու համար ամենաթունդ ընդդիմադիրից ավելի թունդ էին տեր կանգնում Արցախին ու ընտրվելուն պես ուրացան և...

ԿարդալDetails

23 հոգու ցուցակը չի կազմվել ու ներկայացվել ՀՀ որևէ պաշտոնական կառույցի կողմից. Տիգրան Քոչարյան

12/08/2025
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Հարց տվեք իշխանություններին` ո՞վ է ֆիզիկապես ստուգելու ադրբեջանցիներին Հայաստան մուտք գործելիս. Արման Աբովյան

12/08/2025

«Արցախի հողը ու Հայաստանի անվտանգությունը սակարկման ենթակա չեն, խաղաղությունն էլ հանձնելով ու հանձնվելով ձեռք չես բերի». Մետաքսե Հակոբյան

12/08/2025

Հայրենիքն է էականը, պետությունը՝ իրականը, իսկ դուք այլեւս կապ չունեք ո՛չ մեկի, ո՛չ էլ մյուսի հետ․ Րաֆֆի Հովհաննիսյան

12/08/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական