Երեքշաբթի, Մայիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գլոբալիստական մտորումներ

ԱԶԳ
26/09/2025
- 26 սեպտեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ
25
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նույն մսից ու արյունից

Երբեմն մտածում եմ, թե որքան տարբեր է կյանքը մարդկանց համար: Թվում է, թե բոլորս էլ նույն մսից ու արյունից ենք, բայց ինձ հանգիստ չի տալիս այն միտքը, որ մեր այժմեկան կյանքը պարզ մի պատահականություն է` կախված նրանից, թե որտեղ եւ երբ ենք լույս աշխարհ գալիս:

Աշխարհի մյուս ծայրում ապրում է երեւի ինձ նման մի աղջիկ` նույն գիտելիքներով, պատրաստակամությամբ եւ երազանքներով: Տարբերությունը միայն այն է, որ նա պարզապես չի ունեցել նույն հաջողությունը, ինչ ես: Հնարավոր է ,նա ապրում է մի հասարակությունում,որտեղ կանայք անգամ ձայնի եւ ընտրության իրավունք  չունեն: Կամ միգուցե, պատերազմն է պատճառ դարձել, որ նա ժամանակ չի գտնում մտածելու եւ գործելու սեփական անձի համար, այլ միայն գոյատեւելու:

Զարմանում եմ ,թե ոնց ենք աշխարհն այս վիճակին հասցրել: Մարդիկ բաժանված են իրարից մի հորինված, գոյություն չունեցող սահմաններով: Բաժանված են ուրիշների պարզ ու անփոփոխ որոշումով, թեեւ սա նրանց տունն է հավասարապես:

Երբ հարազատներիս ասում եմ ,որ ինձ գտնելու համար օտար երկիր եմ ուզում մեկնել, քննադատում են: Երբ ձգտում եմ ուղղակի ճամփորդել, ինձ օտարամոլ են անվանում: Երբ ուզում եմ անգամ թշնամու երկիրը տեսնել, դավաճան են անվանում: Սակայն կա մի պարզ ճշմարտություն, ես ուր էլ, որ լինեմ այս Երկիր մոլորակի վրա, ես տանն եմ:
Ինչպիսի հաջողություն…

Նույն մսից ու արյունից ենք կարծես, բայց չենք արժեւորում  դիմացինի կյանքը, միայն մերը: Ցածր ենք դասում ախր նույն միսն ու արյունը եւ նույնքան վեր հանում ինքներս մեզ: Տարանջատում ենք մեզ մաշկի գույնով, լեզվով եւ բնակության վայրով: Լավ կլիներ, եթե միայն տարանջատեինք: Մենք ախր դատում ենք այս պարզագույն տարանջատումներով:
Ինչպիսի կատակերգություն…

Հաջողակ է իրեն համարում սպիտակը` իրեն վեր դասելով սեւից:
Բայց միթե ցամաքը նրա համար էր, որ նրա շուրջը սահմաններ գծվեին: Միթե մարդիկ այսքան տարբեր էին, որպեսզի պիտակավորվեին: Միթե մեր այս լույս աշխարհ գալը լոկ պատահականություն էր, թե միգուցե՝ հաջողություն…

Չգիտեմ…

Սակայն գիտեմ ,որ ապրում ենք միայն ու միայն հենվելով պատահականություն կոչված այդ հաջողության  հույսին: Չէ՞ որ ծնվում ենք ի սկզբանե անհավասար պայմաններում: Ապրում ենք նույնպես  անհավասար պայմաններում, վայրում, ժամանակաշրջանում: Միայն մեռնելուց ենք հավասար մեռնում` արժանանալով նույն վերջաբանին:
Այսպիսով, կարող ենք ասել, որ պատահականություն է մեր կյանքն այս աշխարհում: Ծրագրված բարձր եւ խորդուբորդ, որի ամեն աստիճանին տարբեր մարդիկ են կանգնած, միշտ մեկը մյուսից վերեւ, որ սակայն տանում է միայն մեկ հասցեով…

ԱՆԱՀԻՏ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Ուսանողուհի

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նորա Արմանիի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը

Հաջորդ գրառումը

«Փոխադարձ կապեր՝ հայր եւ դուստր Ֆարիդանիներ» ցուցահանդես

Համանման Հոդվածներ

08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Հայ ժողովուրդին անսակարկելի պահանջները Անկախ թէ ովքեր պիտի ըլլան նոր իշխանութիւնները

08/05/2026
Հաջորդ գրառումը

«Փոխադարձ կապեր՝ հայր եւ դուստր Ֆարիդանիներ» ցուցահանդես

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

«Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է փաստագրական իրականությանը

11/05/2026

Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը։ «Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

3 անգամ խաբողը կխաբի և 4-րդ անգամ. Ո՞րն է հաջորդ զիջումը. Արթուր Խաչիկյան

11/05/2026

Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շինուհայրի դպրոցի ադրբեջանցի շինարարները վթարի են ենթարկվել. «Իշխանություն»

11/05/2026

Շինուհայրում վթարի են ենթարկվել դպրոցի շինարարության վրա աշխատող ադրբեջանցիներ՝ իրանական անձնագրով. հաըտնում է «Իշխանություն» լրատվական կայքը։ «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ կեսգիշերին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Հակասնկային քարոզարշավ». Վլադիմիր Մարտիրոսյան

11/05/2026

Վերջին երեք նախընտրական օրերին իմ՝ որպես ընտրողի ուշադրությունը գրաված և լավ ազդեցություն թողած միակ գործոններն ու պատկերները Ռոբերտ Քոչարյանի մասին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական