Կիրակի, Մայիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գիրք Շիրակի զբոսաշրջային ներուժի մասին

27/05/2022
- 27 Մայիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Շիրակի մարզում ու իր երբեմնի արդյունաբերական համալիրից զրկված մարզկենտրոն Գյումրիում այսօր տնտեսության մի կարեւոր ոլորտ է դառնում աշխուժացում ապրող զբոսաշրջությունը: Վերջինս այստեղ, ինչպես ամբողջ Հայաստանում, նախկինում էլ իր տեղն ուներ, այն տարբերությամբ սակայն, որ «հայրաքաղաքի»  տնտեսությունում առաջատար չէր: Մինչդեռ Գյումրին որպես քաղաք հիմնականում նյութական արդյունք ստեղծողից այժմ ավելի շատ վերածվում է ծառայություն մատուցողի:

   Իսկ մարզի ու քաղաքի զբոսաշրջային ներուժը բավական հարուստ է: Այն հանգամանալից ներկայացված է վերջերս լույս ընծայված «Շիրակի զբոսաշրջային ռեսուրսները» ծավալուն՝ 320 էջանոց գրքում (հեղինակներ՝ Լեւոն Մարտիրոսյան, Վարդիթեր Աբրահամյան, Ռուդոլֆ Սարգսյան): Ինչպես նշված է հրատարակության կարճ հանձնարարականում, նման հետազոտություն ընթերցողին ներկայացվում է առաջին անգամ: Աշխատությունում տրված են մարզի ռեկրեացիոն-զբոսաշրջային ռեսուրսների տեղաբաշխման առանձնահատկությունները եւ դրանց օգտագործման հնարավորությունները:

Զբոսաշրջային ռեսուրս ասելով նկատի են առնվում բնության, պատմության, սոցիալ-մշակութային օբյեկտները, այլ կերպ ասած՝ բնության եւ մարդածին բոլոր այն համալիրները, որոնք ունեն որոշակի գրավչություն եւ կարող են հետաքրքրել զբոսաշրջիկներին: Սրա հետ կապված է նաեւ ռեկրեացիոն ներուժի հասկացությունը: Ռեկրեացիան (լատիներեն recreatio` հանգիստ, առողջացում) բնության մեջ հանգստի կամ զբոսաշրջային ուղղություններով տեսարժան վայրեր այցելելու եղանակով մարդկանց առողջության եւ աշխատունակության վերականգնումն է: Շիրակի մարզի զբոսաշրջային եւ ռեկրեացիոն առավել հայտնի հուշարձանների թվում են Արագած լեռնազանգվածը, Ախուրյան գետի հովիտը, Ախուրյանի ջրամբարը, «Արփի լիճ» ազգային պարկն իր բնական կենսաբազմազանությամբ, Մարմաշենի, Հառիճի վանական համալիրները, Երերույքի տաճարը, Լմբատավանքը, ընդհանուր առմամբ նման մեծ ներուժ ունեն մարզի տարածքի երկրաբանական ձեւերն ու ռելիեֆը, կլիմայական պայմանները, ջրերը (այդ թվում՝ չօգտագործվող հանքային աղբյուրները), առավել հայտնի պատմական բնակավայրերը, մեծաթիվ այլ  պատմամշակութային, ներառյալ՝ հնագիտական հուշարձանները եւ այլն: Առանձին հետաքրքրություն է ներկայացնում Գյումրի քաղաքը հատկապես իր պատմական միջուկով եւ այլ գրավչություններով:

Այս ամենից բացի ուսումնասիրությունում անդրադարձ է կատարվել նաեւ այնպիսի հարցերի, ինչպիսիք են աշխարհագրության տեղը եւ դերը զբոսաշրջության համակարգում, զբոսաշրջության ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, դրա հեռանկարները Շիրակի մարզում: Զետեղված են մեծ թվով տեղեկատու աղյուսակ-հավելվածներ, օգտագործված եռալեզու հարուստ գրականության ցանկ:

Գիրքը նախատեսված է ընթերցող լայն շրջանների, զբոսաշրջության ոլորտի աշխատողների եւ զբոսավարների համար: Այն օգտակար կլինի աշխարհագետների, բնապահպանների, ուսանողների եւ այլ բնագավառների մասնագետների համար: Գիտական մակարդակով գրված աշխատությունը հրատարակության է երաշխավորվել Շիրակի պետական համալսարանի գիտխորհրդի կողմից: 

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

Գյումրի

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Նոր երկիր» ժողովածուի լույսընծայումը նվիրված Շառլ Ազնավուրի 98-ամյակին

Հաջորդ գրառումը

Երբ անտեսվում է ցորենհացը

Համանման Հոդվածներ

08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Հայ ժողովուրդին անսակարկելի պահանջները Անկախ թէ ովքեր պիտի ըլլան նոր իշխանութիւնները

08/05/2026
Հաջորդ գրառումը

Երբ անտեսվում է ցորենհացը

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

«Ղրիմի հայերը» ցուցահանդեսը Բելոգորսկում

08/05/2026

Ապրիլի 22-ին Բելոգորսկի շրջանի պատմաերկրագիտական թանգարանում տեղի ունեցավ «Ղրիմի հայերը» խորագրով ցուցահանդեսի բացումը՝ նվիրված Օսմանյան կայսրությունում 1915 թ. Հայոց ցեղասպանության...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
Հրապարակախոսություն

Հայաստանի թակարդը՝ «հանուն» մի բանի. Հակոբ Բադալյան

10/05/2026

Ի՞նչ ասել Հայաստանի վերաբերյալ Պուտինի հայտարարությունների առնչությամբ: Ես մի քանի օր առաջ Հինգերորդ ալիքի եթերում անդրադառնալով այս թեմային նշել եմ,...

ԿարդալDetails
Նորություններ

Գյումրին օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ Դերենիկ Մալխասյան

10/05/2026

Լենինականը (Գյումրին) օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ 1930-ականների վերջ Գաղտնիք չէ, որ Թուրքիան վերջին 200 տարվա ընթացքում միշտ սպասել է...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական