Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գեւորգ Աբելյանի «Աննա հարսը» վեպն իտալերեն

22/04/2022
- 22 Ապրիլի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իտալական «Ռադիչի» հրատարակչությունը օրերս լույս է ընծայել լիբանանահայ գրող Գեւորգ Աբելյանի «Աննա հարսը» վեպի իտալերեն թարգմանությունը` «Հարսը. Հայերի ցեղասպանությունը Քեսաբում՝ Սիրիայում» վերնագրով։ Թարգմանությունն իրականացրել է Գեղամ Պոլոյանը՝ Դանիելա Մուսարդոյի համագործակցությամբ։ Մինչ այս Աբելյանի վեպը թարգմանաբար լույս է տեսել անգլերեն եւ արաբերեն։

Գեւորգ Աբելյանը (1941–2011) ծնվել էր Քեսապի Քյորքյունա գյուղում, նախնական ուսումը ստացել Քեսապի եւ Այնճարի Հայ աւետարանական վարժարաններում, բարձրագույնը՝ Բեյրութի Հայկազյան համալսարանում: Շուրջ 25 տարի ծառայել է կրթական ասպարեզում, ապա Այնճարում հիմնել է սեփական «Սավա» հաստատությունը եւ զբաղվել գրենական պիտույքների առեւտրով: Մասնակցել է կուսակցական, եկեղեցական եւ մշակութային գործերի։ Աշխատակցել է «Պատանեկան արձագանգ», «Սփիւռք», «Բագին», «Ազդակ» եւ այլ պարբերականների։ Հրատարակել է «Հելէ, Հելէ, Հելէ Քեսապ», «Աննա հարսը», «Ցկեանս նահատակութիւն» (թարգմանաբար լույս է տեսել արաբերեն եւ իսպաներեն), «Պէյրութ», «Նետենք-բռնենք…», «Աղբարի՜կ, ափիկ մը ջուր…», «Մաքարոնի թիլէկ-թիլէկ», «Քոյրիկս մի՛ ծախեր, մա՜մ» հատորները: Ձիւնական գրչանունով հրատարակել է հրապարակախոսական-երգիծական հոդվածներ։ Հետմահու՝ 2015-ին Այնճարում բացվել է Աբելյանի անվան գրադարան։

Թարգմանիչը՝ Գեղամ Պոլոյանը, ծնունդով սիրիահայ է։ Արաբերեն լեզվի եւ թարգմանության դասախոս է եղել Լեչեի եւ Բարիի համալսարաններում։ 2002-ից մինչ օրս արաբերենի մասնագետ լեզվաբան է Սալենտոյի համալսարանում, նաեւ Բարիի Արեւելագիտության ուսումնասիրության կենտրոնի նախագահն է։ Պոլոյանն արաբերենից եւ հայերենից թարգմանել է մի շարք գրքեր, այդ թվում՝ Աբդ ալ-Համիդ Բեն Հադուքայի «Ալժիրյան պատմությունները» (2004), Աղավնի Պողոսյանի «Արյան կանչը. Հիշողություններ… 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից» (2012), Աբդ ալ-Սալամի ալ-Ուգայլիի «Անապատի պատմողը» (2014), Նորա Արիսյանի «1915 թ. Հայոց ցեղասպանություն։ Սիրիացի արաբ մտավորականների մտքում» (2018), Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկանները» (2019)։ Գեղամ Պոլոյանը հեղինակ է նաեւ «Իսլամներն ու իսլամական կրօնը արաբ քրիստոնեական «Ալ Մասարրա» հանդեսում» (1999, արաբերեն) եւ «Արաբները. քրիստոնյաները եւ մահմեդականները Մերձավոր Արեւելքի համեմատությամբ» (2000, իտալերեն) աշխատությունների։

Ա. Բ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իրենց ռեպորտաժներով, նյութերով ու ֆեյքերով անգամ իմ տուն են մտել. Էդմոն Մարուքյան

Հաջորդ գրառումը

Աշխարհի ադրբեջանցիների համագումարն անցկացվում է Շուշիում

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

Աշխարհի ադրբեջանցիների համագումարն անցկացվում է Շուշիում

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական