Հինգշաբթի, Հունիսի 4, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բյուրականի աստադիտարանից հայտնաբերվել է եզակի օբյեկտ

Ստեփան Պապիկյան
20/06/2025
- 20 հունիսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ
38
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատողներն ապացուցել են, որ RNO 54 աստղային օբյեկտում գտնվող աստղը շատ ծեր Ֆուօր է, որի բռնկման տարիքը գերազանցում է 1000 տարին: Ֆուօր տիպի աստղերն ամենահայտնի եւ հազվադեպ հանդիպող երիտասարդ աստղեր են, որոնք ժամանակ առ ժամանակ ցույց են տալիս կտրուկ եւ երբեմն չափազանց երկարատեւ պայծառության աճ: Այս օբյեկտներն իրենց անվանումը ստացել են Օրիոնի համաստեղության FU Ori աստղից, որը մոտավորապես իննսուն տարի առաջ պայծառացել է 100 անգամ եւ պահպանում է պայծառության այս մակարդակը մինչ օրս: Որոշ տեսական գնահատականներով նրանց պայծառության փուլը կարող է տեւել մոտ 1000 տարի:

Բյուրականի աստղադիտարանում հայտնաբերված RNO 54 ֆուօրը եզակի օբյեկտ է, քանի որ հանդիսանում է մինչ այժմ հայտնաբերված ամենածեր ֆուօրը: Այս օրինակով կարելի է եզրակացնել, թե ինչ տեսք կարող են ունենալ ֆուօր տիպի օբյեկտները բռնկումից շատ տարիներ անց: Դա կարեւոր է այս օբյեկտների մոդելավորման եւ վաղ փուլերում աստղային էվոլյուցիայի տեսության զարգացման համար:

Ուսումնասիրությունն իրականացվել է ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի երիտասարդ աստղային օբյեկտներ բաժնի  ընդհանուր գիտահետազոտական ուղղության շրջանակներում, ՀՀ Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի կողմից տրամադրված «Էքստրեմալ արտաժայթքային ակտիվությամբ երիտասարդ աստղային օբյեկտներ» թեմատիկ դրամաշնորհային ծրագրի աջակցությամբ: Աշխատանքն իրականացվել է Ռուսաստանի Դաշնության Գիտությունների ակադեմիայի Հատուկ Աստղաֆիզիկական Աստղադիտարանի  եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոլորադոյի համալսարանի գործընկերների   մասնակցությամբ:

Աշխատանքի արդյուքները տպագրվել են հեղինակավոր աստղագիտական «Astronomy & Astrophysics» ամսագրում:

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մոլորյալ միջավայր. մինչ՝ ե՞րբ

Հաջորդ գրառումը

Հայ նկարիչների ցուցահանդեսներ Ֆրանսիայում՝ նվիրված Հայ-Ֆրանսիական բարեկամությանը

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

Հայ նկարիչների ցուցահանդեսներ Ֆրանսիայում՝ նվիրված Հայ-Ֆրանսիական բարեկամությանը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Իսկ ո՞վ է ասել, որ Փաշինյանը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. Գագիկ Համբարյան

03/06/2026

Իսկ ո՞վ է ասել, որ ինքը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան

04/06/2026

ԱԱԾ աշխատակիցներն այսօր առավոտյան Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան։ Արամ Դավթյանի հայրը՝...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի արցախատյացության մասին վկայում են գրեթե 30-ամյա վաղեմության փաստերը. Ստեփան Հասան-Ջալալյան

03/06/2026

Հազարամյակների հայկական պատմություն ունեցող Արցախն օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի մաս համարելու մասին միտքը Նիկոլ Փաշինյանի մոտ նոր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Թրամփի ճանապարհը Իրանի երկրորդ Հորմուզի նեղուցը կլինի, եթե անտեսվեն Իրանի անվտանգությունը և կարմիր գծերը. Պույա Հոսեյնի

04/06/2026

Արդեն քանի տարի է, ինչ երկու պետություն` Ադրբեջանն ու Թուրքիան, նկրտումներ ունեն և հայտ են ներկայացնում Հայաստանի տարածքային ամբողջականության, և...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական