Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բարեփոխում՝ հանուն ծեծի

02/12/2022
- 02 Դեկտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վանաձորում պարեկային ոստիկանության աշխատակիցներն այնպես են ծեծել անչափահաս տղային, որ նա ընդհուպ կոմայի մեջ է ընկել: Այժմ, փառք Աստծո, ապաքինվում է: Երիտասարդին ոստիկանների ծանր հարվածներից պաշտպանել հորեղբայրն է փորձել, բայց «նորացված» ուժայինների մահակը նաեւ նրան է բաժին հասել: Մեկ օրում, փաստորեն, ոտիկանության ծառայակիցների՝ «հասարակական կարգը» հսկելու շրջանակներում Հայաստանի Հանարապետության երկու քաղաքացի (որոնց, ի դեպ, 2018-ին Նիկոլ Փաշինյանը «հպարտ ու արժանապատիվ» էր անվանում) դաժան ծեծվել ու հիվանդանոց են ընկել:

Դեպքից ուղիղ մեկ շաբաթ է անցել, բայց մինչեւ այս պահը չի պարզվել՝ ի վերջո ոստիկաններն ինչո՞ւ են առանձնակի դաժանությամբ գործել: Պատասխանատվության կանչելու կամ մեղավորներին գտնելու մասով վարույթ հարուցելու մասին խոսելն, իհարկե, ավելորդ է՝ «օրենքի մարդը» միշտ ճիշտ է խեղված տրամաբանությունից ելնելով:

Ըստ տուժածների՝ պարեկային ծառայության աշխատակիցների հետ վեճն այն բանից հետո է ծագել, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասայան համար ճանապարհն ամեն գնով ազատել են փորձել՝ անչափահաս երիտասարդն ու նրա հորեղբայրը ոստիկաններին իրենց հետ քաղաքավարի խոսելու ու վարվելու հորդոր են տվել: Պարեկային ծառայության ներկայացուցիչները սակայն նախընտրել են ոտուձեռքով խոսել, ինչի հետեւանքը, փաստորեն, մարմնական տարբեր աստիճանների վնասվածքներն ու անչափահասի՝ կոմայի մեջ ընկնելն է եղել:

2018-ի քաղաքական վերադասավորումներից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմակիցները մեկ անգամ չէ, որ խոսել են «նախկիններից մնացած» ոստիկանների բարեփոխման անհրաժեշտության մասին: Ոստիկական համակարգն, այո, բարեփոխման կարիք ուներ, ու պարեկային ծառայություն ներդնելուց հետո բոլորը կարծում էին, թե «նորացված» ոստիկաններն ամբողջապես կտարբերվեն նախորդներից: Բայց, փաստորեն, նրանք բացի արտաքին համեզգեստի փոփոխությունից որեւէ այլ փոփոխություն չեն ունեցել: Փաշինյանի իշխանությունը, ոստիկանական համակարգի բարեփոխումը, փաստորեն, ավելի լավ ծեծելու համար էր իրականացնում: Չնայած՝ ավելին չէր էլ կարելի սպասել մի «բարեփոխումից», որտեղ ուժային կառույցներին բնորոշ ու ամբողջ աշխարհում գործող չափորոշիչները չէին գործելու. պարեկ դառնալու համար ո՛չ հասակի, ո՛չ քաշի, ո՛չ, առավել եւս, բարձրագույն կրթության չափորոիշները պարտադիր չեն:

Եթե անգամ ընդունենք ու պատկերացնենք, որ անչափահասն ու նրա հորեղբայրը սադրել են, վիրավորել կամ հայհոյել են ոստիկաներին, ապա դա չի նշանակում, թե պարեկային ծառայության աշխատակիցները ծեծուջարդով պետք է հարցեր լուծեին, քանի որ մեր սահմանադրությունն ու օրենքները, կարծես թե, ենթադրում են, որ Հայաստանում հարցերը ոչ թե բռունցքով, այլ օրենքով են լուծվում:

Հուսալ, թե վերոնշյալ դեպքը համակողամնի քննություն կանցնի, մեղավորներն էլ արադարցի պատիժ կկրեն, իհարկե միմատություն է, քանի որ նորից Փաշինյանի համար ճանապարհ բացող ոստիկանների ու ուժայինների աչքի առջեւ վարչապետին տեղափոխող ավտոշարասյան կողմից վթարի ենթարկված հղի կնոջ մահվանից հետո առ այսօր որեւէ մեկը ոչ միայն պատասխանատվության չի կանչվել, այլեւ գործով միակ մեղադրյալն էլ ազատության մեջ է:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Լեզուին մթագնումը

Հաջորդ գրառումը

«Ադրբեջանի՝ ուժ գործադրելու թեզը կուլ տված՝ առաջ ենք գնում». Տարոն Սիմոնյան

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

«Ադրբեջանի՝ ուժ գործադրելու թեզը կուլ տված՝ առաջ ենք գնում». Տարոն Սիմոնյան

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025

Հանրապետության տարածքում հունիսի 8-ի ցերեկը, 9-ի, 11-12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 9-ին, 11-12-ի կեսօրից հետո, 10-ի և...

ԿարդալDetails

Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների, անունները, որոնց գլուխը կերար. Ալեն Սիմոնյան

08/06/2025

Քաղաքական գործիչների/գործիքների մեծ մասը, որ պաշտպանում է Գարեգին Բ-ին, չի էլ փորձում հերքել, որ վերջինս ուխտադրուժ է. Վահագն Ալեքսանյան

08/06/2025

Լեւոն Տեր-Պետրոսյանը իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին. Փաշինյան

08/06/2025

Դոնալդ Թրամփի և Էլոն Մասկի միջև վեճ է բռնկվել

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական