Չորեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Բարեկամության ներկապնակ» միջազգային նկարչական սիմպոզիումն անցավ բաց երկնքի տակ

21/10/2022
- 21 Հոկտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայ եւ օտարազգի գեղանկարիչները մի քանի տասնյակ կտավներ ստեղծեցին Զվարթնոցում եւ Սուրբ Գայանե տաճարի բակում

Գեղանկարիչ Ներսես Մելիքյանի կտավ-տոհմածառերը նորույթ են մեր արվեստում՝ թե՛ իրենց կրած գաղափարով, եւ թե՛ կատարման տեխնիկայով: Այդ կտավների ներկերի շերտերի տակ մարդկանց ստորագրություններ եւ գրություններ են, որոնք ինչ-ինչ գաղափարաբանությամբ կամ նշանակալից միջոցառման շրջանակներում միավորված, թողնում են մաքուր կտավին՝ նկարչի կանխավ գծագրած շրջանակներում, հետո արագ, վարժ շարժումներով ուրվագծվում է ծառը, վրան՝ փռված մետաղական փշրանքով, ցողված ջրով,- տեխնիկա, որ Ն.Մելիքյանի «հայտնությունն» է: Հետո՝ մի քանի օրվա ընթացքում, այդ ծառերը, ոնց նկարիչն է ասում, «ծաղկում են». մետաղական փշրանք-փոշին յուղաներկի շերտերի տակից նկատելի հետքերով երեւակվում է՝ ստեղծելով պտղակալման զարմանալի տպավորություն: Իսկ մարդկանց ձեռագրերը մնում են պատմության վերծանմանը, եւ դա մի ուրիշ խորհրդավորություն է հաղորդում նման ծառապատկերների արարմանը: Հենց նման տոհմածառ ստեղծելու համար էր նաեւ ամիսներ առաջ՝ 2022-ի մայիսին Եվրոպական բնագիտական ակադեմիայի եւ Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի որոշմամբ Ներսես Մելիքյանն արժանացել ռուս նկարիչ Վասիլի Կանդինսկու անվան մեդալի (նույնաժամ այդ մրցանակին արժանացել էին եւս երկու հայ գեղանկարիչներ՝ Շմավոն Շմավոնյանը եւ Հրանտ Թադեւոսյանը): Ներսեսն իտալացի Ֆաբրիցիո Գարգաոյի հետ այդպիսի տոհմածառ նկարեցին «Բարեկամության ներկապնակ» միջազգային նկարչական սիմպոզիումի շրջանակներում, որ հոկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում անցկացվեց Էջմիածնում՝ քաղաքային իշխանությունների նախաձեռնությամբ: Իսկ գաղափարն իրականացնում եւ սիմպոզիումի աշխատանքները համակարգում, միաժամանակ ստեղծագործում էր Ներսես Մելիքյանը:

Տոհմածառի ստեղծումն իրականում վարպետության դաս էր կիզարեւ Զվարթնոցում՝ բաց երկնքի տակ, հնօրյա տաճարի ավերակների հարեւանությամբ: Կտավին՝ ներկերի տակ մնացին մասնակիցների եւ գեղարվեստասեր հյուրերի ձեռագիր-ստորագրությունները, իսկ գեղանկարը կպահվի՝ իբրեւ վկայություն Զվարթնոցի ավերակների մերձ անցկացրած արվեստային երկու օրերի, երբ ստեղծվեցին մի քանի տասնյակ կտավներ: Սիմպոզիումի հայ եւ օտարերկրացի արվեստագետները տարբեր նկարելաոճերով, հայեցողությամբ եւ դիտանկյուններով, գունային՝ իրարից տարբերվող լուծումներով կտավներին հանձնեցին տաճարի պատկերներ, իրենց տեսածից զգացողություններ՝ ստեղծելով ռեալիստական եւ աբստրահված, նեոռեալիստական եւ ֆուտուրիստական, դինամիկ-զգայնությամբ, որոշ դեպքերում՝ նյութեղեն, մի այլ դեպքում՝ աննյութական, ազատ եւ շարժուն թվացող աշխատանքներ:

Եղան նաեւ ծանոթություններ եւ տպավորությունների փոխանակում սիմպոզիումի ընթացքով հետաքրքրված հյուրերի հետ: Սիմպոզիումի մասնակիցները տարբեր սերնդի ներկայացուցիչներ էին, ստեղծագործում էին զանազան արվեստային ուղղություններով, ունեին իրարից տարբեր ձեռագրեր, եւ դրանով էր նաեւ հետաքրքրական մի քանի օրերի ընթացքում բազմաթիվ արվեստի գործերի ծնունդ տվող այս միջոցառումը:

Տարբեր գեղագիտական հայացքների տեր անձանց միատեղ աշխատանքը, չնայած իրենց գեղագիտական հայացքների տարբերությանը, ընդհանրական մի մթնոլորտ էր ստեղծում, որը մի քանի բառով կարելի է բնութագրել որպես «գեղանկարչական հնչյունների քմահաճ զուգորդում»: Նույն գեղանկարչական համադիր «հնչյունարձակմամբ» սիմպոզիումի մասնակիցներ Ֆաբրիցիո Գարգաոն, Ֆաբիո դը Աքիլլեն եւ Ալեսանդրա Կիկարելլան Իտալիայից, Նատալիա եւ Սվետլանա Պալիոն քույրերը՝ Ռուսաստանից, Ներսես Մելիքյանը, Խաչիկ Հարությունյանը, Աշոտ Հարությունյանը, Էդո Հակոբյանը, Հարություն Հարությունյանը, Տաթեւիկ Նալբանդյանը, Ինե Սերգեյանը, Մարիետա Վարդանյանը, Համազասպ Մանուկյանը, Սուսաննա Գրիգորյանը, Հայդուկ Սմբատյանը, Սամվել Կիրակոսյանը, Սյուզաննա Մկրտչյանը, Տաթեւ Նալբանդյանը եւ Էդգար Ղեւոնդյանը եւս մի օր կտավակալների առջեւ անցկացրեցին Էջմիածնի Սուրբ Գայանե տաճարի բակում՝ հայոց հնագույն սրբատեղիից ստացած ապրումներն ու հիացումը հանձնելով կտավներին: Երիտասարդները սովորեցին առավել փորձառուներից, ոչ պատահական հետաքրքասերները հնարավորություն ունեցան մոտիկից հետեւելու ստեղծագործությունների արարման գործընթացին, եւ ինչ ստեղծվեց, բոլորն անկեղծ էր՝ իրականությանը մոտ լիներ թե երեւակայականի գերակայությամբ վրձնված: Սիմպոզիումի ամփոփիչ օրը, հոկտեմբերի 7-ին, մշակութային այս միջոցառմանը ստեղծված բոլոր գործերը լայն հանրության համար ցուցադրվեցին Էջմիածնի Կոմիտասի անվ.մշակույթի տան ճեմասրահում: Համայնքի ղեկավար Դ. Գասպարյանը բոլոր մասնակիցներին հանձնեց մասնակցության վկայագրեր` վստահություն հայտնելով, որ սիմպոզիումը կդառնա ամենամյա՝ հետզհետե ընդլայնելով աշխարհագրությունն ու ընդգրկվածությունը: Իսկ սիմպոզիումը կլինի պարբերակա՞ն, ցույց կտա ժամանակը եւ կազմակերպիչների հետագա հետեւողականությունն ու ջանքը:

ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Արեւելքի արհավիրքները». Հայոց ցեղասպանության մասին չեխերեն առաջին գիրքը

Հաջորդ գրառումը

Մահացել է Անդրիս Ֆրեյբերգսը

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Մահացել է Անդրիս Ֆրեյբերգսը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Իրավունք

Ձերբակալված եպիսկոպոսի կալանքի միջնորդությունը դատավոր Ֆարխոյանը կքննի գիշերը

15/10/2025

Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքի ներկայացման միջնորդությունը քննարկվելու է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոնի նստավայրում (ք....

ԿարդալDetails

Գործ ունենք ոչ թե «նեոբոլշևիզմի», այլ իսկական բոլշևիզմի վերադարձի հետ. Տեր Արարատ քահանա

15/10/2025

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից

15/10/2025

ՔԿ-ն հրապարակել է անձնագրերի, մկրատի, մեդալի, ստեղնաշարի նկար՝ օրվա ձերբակալությունների հիմնավորման համար

15/10/2025

ՄԻՊ-ը քննադատում է Արագածոտնի թեմի հոգևորականների գործով վարույթն իրականացնող մարմինների գործելաոճը

15/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական