Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բանակի «գողական» բարքերի ու դատարկ անվադողերով կահավորված սահմանի մասին

27/05/2022
- 27 Մայիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

44-օրյա պատերազմի ժամանակ հայ հասարակությանը «հաղթելու ենք» կամ «հաղթում ենք» կեղծ պաթոսով սնած Արծրուն Հովհաննիսյանը, որ, ի դեպ, պատերազմի օրերին Ստեփանակերտում չէր բարեւում, չէր հետարքրվում իր գործընկերների՝ լրագրողների ինչպիսիությամբ կամ առողջական վիճակով, այս օրերին արդեն փորձագետի դիրքերից է հանդես գալիս ու քննադատում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին: Իհարկե, միամտաբար ու անզգուշորեն է դա անում, այլապես նույն իշխանության հետ համգործակցող Հովհաննիսյանը, դժվար թե, քաղաքական իշխող ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահի հասցեին թթու խոսք ասեր:

«Եթե 18 տարեկան պատանու քաղաքացիական պատասխանատվության, գիտելիքի, արժեհամակարգի, ձգտումների, երազանքի, պատկերացումների ամբողջությունը չշտկեցիր, նախկին տարիների արժեհամակարգի մարդ եղավ՝ փողոցային բարքեր, գողական ընկալումներ, գնաց բանակ, սպայի համար դա լինելու է լուրջ խնդիր: Սպան չի կարողանալու այդ մարդուց ստանա պարտաճանաչ, պատասխանատու եւ լավ զինվոր, ենթակա ու միշտ լինելու են բախման խնդիրներ: Դրանք մի օր կդրսեւորվեն, մի օր չեն դրսեւորվի ու կպայթեն»,- լրատվականներից մեկի հետ զրույցում ասում է այժմ ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում փորձագետ աշխատող Հովհաննիսյանը:

Նա բանակում «գողական բարքերի» մասին «դուխով» խոսում է՝ մոռանալով, որ պաշտպանության ներկա նախարարը՝ Սուրեն Պապիկյանը, իր ծառայության տարիներին դանակահարության դեպքի համար պատասխանատվության է կանչվել: Ըստ մամուլի հրապարակման, հիշեցնենք, պաշտպանության լոռեցի նախարարը հրամանատարի հետ էր «հաշիվներ ունեցել», ինչն էլ դանակ խաղացնելով էր ավարտվել:

Իհարկե, աբսուրդ է, երբ ժամկետային ծառայության ժամանակ նման «փորձառություն» ունեցողն այժմ պաշտպանության գերատեսչություն է ղեկավարում, բայց Նիկոլ Փաշինյանի օրերում ամենաանտրամաբանական թվացող հարցն ու երեւույթը կարող է միս ու արյուն ստանալ:

Ասես Սուրեն Պապիկյանի անձնական PR-ի համար է աշխատում պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը, որ նախարարի պաշտոնի հետ հարմարվող Պապիկյանի տարաբնույթ այցերի մասին կոկ ու գեղարվեստական ոճով հրապարակումներ է պատրաստում:

Արծվի կտրող հայացքով՝ խորունկ ու անմեկին, նախարար Պապիկյանը հակառակորդին է դիտարկում՝ անվադողերին հենված ու անզեն աչքով: Ըստ պաշտպանության նախարարության հրապարակման՝ լուսանկարն արվել է՝ նախարարի դիրքեր այցի շրջանակներում: Դիրքի խորությունը՝ մոտ մեկ մետր է, ու եթե պարոն նախարարը մեջքն ուղիղ, ոչ թե կռացած կանգներ, ապա անվադողերը նրա մինչեւ գոտկատեղ կծածկեին, ու հակառակորդն էլ իրեն կարող էր անզեն աչքով դիտարկել, նշանառել եւ այլն: Ինչ վերաբերում է անվադողերով կահավորված սահմանին, ապա անվադողի դրա նշանակությունը հետեւյալն է. մեջը հող ու քարեր են լցնեն, որ այն պաշտպանի հնարավոր կրակոցներից: Լուսանկարից սակայն երեւում է՝ անվադողերի մեջ ոչինչ էլ լցված չէ: Այս նոր՝ չտեսնված մոդելը, ըստ երեւույթին, «հեղափոխական» իշխանությունների նորարարությունն  է: Հրամանատարին դանակահարած ու 2016-ին ՊՆ-ի կողմից «Գարեգին Նժդեհի» մեդալով պարգեւատրված նախարարը մասն է այն իշխանության, որ ընդդիմություն եղած ժամանակ, քարը քարին չթղողնելով, քննադատում էր սահմանները «կոնսերվաների»  տարաներով ու «անվադողերով» կահավորող ՀՀԿ-ականներին:

Հուսանք, որ սպորտային շապիկից այդպես էլ չհրաժարված, սպաների ու զինվորների հետ ազատ ոճի հագուստով հանդիպման գնացող նախարարի այս լուսանկարները, օրինակ, ճամփեզրի դաշտավայրերից մեկում, ոչ թե սահմանին կամ դիրքում է արվել: Այլապես, եթե այսպիսին են մեր դիրքերը, ապա Հայաստանի սահմանների վիճակը, մեղծ ասած, լացելու է:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վաչե Ումր-Շատի 100-ամյա հոբելյանը

Հաջորդ գրառումը

Արամ Վարդեւանյան. «Տպավորություն է՝ Բրյուսելում եռակողմ հանդիպմանն Իլհամ Ալիեւն ու Շառլ Միշելն են մասնակցել միայն»

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Վերլուծություն

Քաղաքական գործընթացի աստիճանական էրոզիա. Վահե Դավթյան

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դնել ժամանակակից հայկական պետության հիմքերը. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Հաջորդ գրառումը

Արամ Վարդեւանյան. «Տպավորություն է՝ Բրյուսելում եռակողմ հանդիպմանն Իլհամ Ալիեւն ու Շառլ Միշելն են մասնակցել միայն»

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական