Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախում գիտեն՝ Շառլ Միշելը Ստեփանակերտի հայտարարությունները չի կարդում, բայց…

19/05/2023
- 19 Մայիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Բրյուսելյան հերթական հանդիպումից հետո թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում քննարկում ու վերլուծում են՝ ի՞նչ կարող էր նշանակել կամ ենթադրել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի այն հայտարարությունը, թե Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ հիմք ընդունելով Ալմա-Աթայի հռչակագիրը: Եվրոպական խորհրդի նախագահը տարածքային ամբողջականությունը կոնկրետ թվերով էր հստակեցրել՝ ընդգծելով, որ խոսքը Հայաստանի 29.800 եւ Ադրբեջանի 86.600 քառակուսի կիլոմետրերի մասին է: Թեեւ Միշելը չէր պարզաբանել՝ «86.600»-ի մեջ մտնո՞ւմ է Արցախի Հանրապետությունը, թե՞ ոչ, բայց Հայաստանում ու Արցախում արդեն իսկ ահազանգում են՝ այդ թիվն Արցախի շահերից չի բխում:

Արցախի քաղաքական ուժերն անդրադարձել են Միշելի հայտարարությանն ու ընդգծել՝միջազգային որեւէ կառույց կամ անհատ, իր քմահաճույքից ելնելով, չի կարող որոշել ավելի քան 120 հազար հայի ճակատագիրը: «Դա որոշողը մենք՝ արցախահայերս պետք է լինենք: Եվ եթե, իսկապես, այդ մարդիկ ժողովրդավար արժեքներով են առաջնորդվում, ապա չպետք է ոտնահարեն այն ու տուրք տան Բաքվի ցանկություններին»,- «Ազգ»-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խորհրդական, ԱՀ արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը:

Մեր այն հարցին, թե Շառլ Միշելը ծանոթացե՞լ է արդյոք Ստեփանակերտից հնչած հակընդդեմ հայտարարությանը կամ եթե անգամ ծանոթացել է, դա նրան հուզելո՞ւ է, Բաբայանն այսպես արձագանքեց. «Չեմ կարծում, թե նա ծանոթացել է արցախյան քաղաքական ուժերի հայտարարությանը, բայց դա չի նշանակում, որ կարելի է հաշվի չնստել մեր տեսակետի հետ: Մենք ձեռքներս ծալած նստել չենք պատրաստվում, ամենատարբեր բարդ իրավիճակից ելքեր գտել ենք, հիմա էլ կգտնենք»:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայ-հունգարերեն ժողովածուի ներկայացումը ԳԱԹ-ում

Հաջորդ գրառումը

Սարյանի կտավը ռուսական աճուրդի առաջատար լոտն է

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
Հաջորդ գրառումը

Սարյանի կտավը ռուսական աճուրդի առաջատար լոտն է

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական