Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախահայության շրջափակումը սպառնալիք է բոլորիս

23/12/2022
- 23 Դեկտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Խմբագրական, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Hedefimiz Erivan» («Մեր նշանակետ-թիրախը՝ Երեւան»), գրված էր հայախոս այն սրիկայի մեջքին, որը Լաչինի անցակետում ներկայանում էր որպես բնապահպան։ Թուրք-թաթարական հերթական ձեռնածություն, որը թեեւ չկարողացավ ոչ ոքի հիմարացնել, ո՛չ ներսում, ո՛չ էլ դրսում, սակայն հաջողեց, հօգուտ ճշմարտության, կրկին երեւան հանել թուրք-թաթարական հակահայ ցեղասպանական նկրտումների ողջ էությունը։ Հայաստանը, իր մայրաքաղաքով հանդերձ, նշանակետ-թիրախ ընտրելու այդ ծրագրի տրամաբանության մեջ է տեղավորվում թուրք-թաթարական նվաճողական, ավելի ճիշտ՝ ցեղասպանական քաղաքականությունը, որը թեեւ ինչ-որ չափով ընդմիջվեց շուրջ 70 տարի տեւած սովետական դադարով, սակայն նոր թափով շարունակվեց 20-րդ դարի վերջերից ու շարունակվում է մինչ օրս եւ կշարունակվի մինչեւ..

Լաչինի միջանցքի փակումով, Ստեփանակերտում ու հարակից մի քանի շրջաններում ծվարած արցախահայության շրջափակման գործելաոճն իր սկիզբն է առել դեռեւս 1991 թ.ի վերջերից, երբ Թուրքիան իր սահմանը փակեց Հայաստանի դիմաց, մինչ թաթարները օրումեջ գազախողովակ էին պայթեցնում մեր երկրի հյուսիս-արեւելքում։ Շրջափակումն այդ ժամանակ սկսվեց՝ միեւույն նպատակով՝ «բռնագաղթեցնել կամ ոչնչացնել» սկզբունքով, որը ուղեկցվեց, բնավ չմոռանանք, Անկարայի աղմկալի պոռչտուքներով, թե իբր, Մեծամորի ատոմակայանը մեծ վտանգ է սպառնում Թուրքիայի համար, թե, անպայման, պետք է անհապաղ փակել աղետ խոստացող այդ «Չեռնոբիլը»։ Տեսնո՞ւմ եք, «բնապահպանական» թեման, որպես եվրոպացի կանաչների ու կապույտների սիրած խոսույթի առարկա, միշտ է օգտագործվել եւ օգտագործվելու է թուրքերի ու թաթարների կողմից, հոգ չէ թե այս օրերին նույն Թուրքիան միանգամից 2 ատոմակայան է կառուցում նույն՝ ռուսական տեխնոլոգիաներով ու մասնակցությամբ։

Այլ պայմաններում,- նկատի ունեմ՝ միջազգային հրապարակում քարոզչական հարթակներ մեր չունենալու հանգամանքը, որի մասին վերջերս այս սյունակում անդրադարձ կատարվել է,- մենք պիտի կարողանայինք խորքային բացատրություն տալ, լուսաբանել ու փաստել, որ թուրք-թաթարական ցեղասպան քաղաքականությունն արդեն երկու դար շարունակում է կիրառվել հայության դեմ, ծրագրային ձեւով, նշանառությամբ։

Այն չի դադարել նույնիսկ սովետական տարիներին, թեեւ այլ՝ սողոսկուն գործելակերպով, հայարմատ ազգաբնակչությանը գաղթեցնելու, վաղնջական բնակավայրերից նրան հեռացնելու քաղաքականությամբ, որի ցցուն եւ արյունալի դրվագներից մեկը եթե Կիրովաբադն էր, մյուսը՝ Գանձակը, ապա ամենասարսափելին Սումգայիթն էր։

Եթե ունենայինք քարոզչական այդ մեխանիզմը, ապա թաթարների հայահալած քաղաքականության ամենահասկանալի օրինակը պիտի լիներ Ստեփանակերտի Մետաքսի կոմբինատի պարագան, որի վերջնարտադրանքի՝ այսինքն ներկարարության բաժինը Բաքվի կառավարության կարգադրությամբ տեղափոխվեց Գանձակ, որպեսզի հնագույն ժամանակներից շերամաբուծության ու մետաքսագործության մեջ մեծահռչակ արցախցիք, նույնիսկ սովետական շուկայում, չունենային արդյունահանման արժանի որեւէ ապրանք ու Արցախի (ԼՂԻՄ) անունը չարձանագրվեր որեւէ տեղ։ Ահա՛ այսպիսի ինքնավարություն, որի մասին այսօր էլ շարունակում է բարբաջել ու խոստանալ կաշառասուն եւ կաշառատու Իլհամ Ալիեւը, որի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից վայրահաչում էր՝ «Չկա՛ Լեռնային Ղարաբաղ»…

Արդեն 12 օր փակ պահելով արցախահայության կյանքի ճանապարհը, Բաքուն, փաստորեն, էշավարի, մեզ տալիս է մի դաժան առիթ, որը օգտագործելու պարագայում կարող էինք աշխատեցնել հենց ի՛ր դեմ եւ հօգուտ Արցախյան հարցի վերջնական պարզաբանմանը։ Դա գոյաբանական, եւ ո՛չ թե տարածքային հարց է, որի լուծումից կախված է Հայաստանի եւ բովանդակ հայության ազգային լինելության խնդիրը։

Ավա՜ղ, չունենք, չենք ստեղծել հասկացնել-համոզելու այդ միջոցները ո՛չ միայն պետական գործիչների, այլեւ միջազգային հասարակական կարծիքի ասպարեզում։

Ավա՜ղ, մենք չենք օգտագործում նույնիսկ՝ ներսում ունեցած մեր միջոցները մեր ժողովրդի բոլոր խավերին հասկացնել-զգացնել տալու պահի ու վիճակի լրջությունը։ Ընդհակառակը՝ շքեղորեն, շռայլորեն, չտեսորեն զարդարելով-լուսավորելով մայրաքաղաքի հրապարակներն ու փողոցները՝ իշխանությունները ներսում թե դրսում ուզում են ցույց տալ, որ իրենց վեջը չի 120 հազար հայության ճակատագիրը եւ շարունակում են երեւալ գոհ ու երջանիկ, շփոթի մատնելով նույնիսկ մեզ բարիկամեցողներին։ Շարունակում են իրենց անհեթեթ իշխանավարությունը ի ցույց դնել հանգիստ եւ բնականոն։ Business as usual ոճով։

Թուրք-թաթարները ոչինչ չեն կարող տալ մեզ, բացի խեղդամահությունից։ Նշանակետը ամբողջ Հայաստանն է, ողջ հայությունը։

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Այս վիճակից պրծնելն անհավանական է թվում՝ բայց անհնար չէ

Հաջորդ գրառումը

Մեր ընթերցողներին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Վերլուծություն

Քաղաքական գործընթացի աստիճանական էրոզիա. Վահե Դավթյան

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դնել ժամանակակից հայկական պետության հիմքերը. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Հաջորդ գրառումը

Մեր ընթերցողներին

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական