Չորեքշաբթի, Մայիսի 14, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արտահանել. թե ի՞նչ, պարզ չէ

13/05/2022
- 13 Մայիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Տնտեսական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ տնտեսության կայացման համար պատասխանատու այրերի այն պահվածքը, որ երկրի ու մարդկանց բարեկեցության համար ծավալվող գործընթացներում պարտադիր է առեւտրային դրական հաշվեկշռի ձեռքբերումը, մասնագիտական որոշակի շրջանակների մոտ երկակի տրամադրություն է առաջացնում: Թեեւ որոշ տնտեսվարական դրսեւորումներ պարզից էլ պարզ տեսանելի են, ասենք ամենօրյա օգտագործման բազմաթիվ ու բազմապիսի ապրանքների ու ծառայությունների մատչելի մատուցումը, այսուհանդերձ ՀՀ տնտեսվարական միտքը, որքանով որ այն կա, շարունակում է այն կարծիքին մնալ, որ հայաստանյան գործարար միջավայրն անզոր է մրցակցել շուկաներում տասնյակ տարիներ իրենց տեղն ապահոված, ասենք թուրքական ընկերությունների կողքին:

Ավաղ, այս պարագայում չի ասվում շատ հասարակ մի բան. այդ թուրքական հայտարարվածը նվազագույն կապ ունի տեղական կարողունակության հետ, որն առավել հաճախ համաշխարհային ընկերությունների ներդրումների արդյունքն է, ցածր վարձատրվող աշխատուժի պայմաններում: Նկատենք. Թուրքիայում արտադրված էլեկտրական ջեռոցներն արդեն 20-25 տարի է վաճառվում են հայաստանյան առեւտրային ցանցում: Թե քանի մասից են հավաքված այդ խոհանոցային անհրաժեշտությունները, հայտնի է անգամ տեխնիկական միջոցների հանդեպ հետաքրքրություն չցուցաբերող մեր տանտիրուհիներին. Ասենք մի 7-8, թող լինի 10-12: Դրանցում հիմնականը տաքացուցիչներն են եւ միացնող-անջատող սարքը, որոնց արտադրությունը խորհրդային վերջին տարիներին իրականացվում էր երբեմնի ՀՍՍՀ արդյունաբերական 3-րդ քաղաք Կիրովականում, ներկայիս Վանաձորում: Այս պայմաններում ի՞նչն է խանգարում թե խոչընդոտում ՀՀ տնտեսության պատասխանատուներին փորձել իրականություն դարձնել հայկական յուրօրինակ ջեռոցների արտադությունը: Վստահ եմ որեւէ մեկը չի կասկածում, որ հայ արհետսավորը լինի թե հաշվարկ-նախագիծ կատարողը, ջեռոցի դիզայնն իրականացնողը թե դրա գովազդն ապահովողը, մասնագիտական ներուժի պակաս այսօր մեր հանրությունը չունի, միայն խնդրով մտահոգ կողմը լինի, որն այս պարագայում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն է, այս անգամ չնշենք նախարարի որոշակի նախասիրությունը: Գործընթացի կառավարման սկզբունքը հուշում է, որ նախարարն իր 6 թե 7 տեղակալներից ընդամենը մեկին, անցկացվող խորհրդակցության ընթացքում պետք է հանձնարարի մեկ կամ երկամսյա ժամանակահատվածում ուսումնասիրել հարցը թե խնդիրը, զեկույց կազմել նախարարի ու պետական այլ կառույցների անելիքների վերաբերյալ: Այն կարող է ընդգրկել հարկային ու մաքսային արտոնությունների որոշակի ժամանակահատվածի սահմանում, որպիսիք կառավարությունն իրականացնում է իր ամենշաբաթյա նիստերից յուրաքանչյուրի ընթացքում:

Գրում եմ այս ամենն ու մտաբերում պետական ապարատում 20-ամյա աշխատանքային շրջանս: Մարզերից որեւէ մեկն անգամ մեկօրյա այցելություն-գործուղման ընթացքում չէր հաջողվում որեւէ մասնագետի, առավել եւս` բաժնի վարիչի ներկայություն ապահովել, քանզի նրանցից յուրաքանչյուրը զբաղված էր ինչ-որ թղթեր լրացնելով ու դրանք հաջորդ էտապ հանձնելով: Իմ լավ բարեկամ, ազատ արձակագիր Լեւոն Ջավախյանը, որ նույնպես «բախտ» է ունեցել պաշտոնավարման շրջան ապրել, լավագույնս է նկարագրել նախարարության աշխատանքային այս պատկերը. եթե միջանցքում աշխատակցի ձեռքին թուղթ տեսար, դա աշխատելու նշան է:

Վստահ եմ այդ հսկայական ապարատն իրենց մուծած հարկերով ու տուրքերով պահող մեր մարդիկ ու գործարար միջավայրի ներկայացուցիչներն այդպես չեն մտածում ու գնահատում: Նրանք իրենց առօրյայի յուրաքանչյուր պահի են համոզվում, որ ՀՀ-ում որպես տնտեսություն միջավայր գրեթե չկա, քանզի ինչ գնում ու օգտագործում են՝ չինական է կամ թուրքական, իրանական ու ինչ-որ հոնգ-կոնգյան, էլիտար որակվող առեւտրային կետերում էլ` եվրոպական ու իսրայելական: Հայկականի ու հայաստանյան վրա յուրօրինակ արգելք է դրված, որոնց բացակայությունն այլ կերպ հնարավոր չէ գնահատել: Չգիտենք ինչու առեւտրային ցանցում չեն հայտնվում «Արտադրված է ՀՀ-ում» պիտակով ոչ բարդ էլեկտրական թեյնիկներ ու արդուկներ, մանկական հեծանիվներ ու սայլակներ, չխոսելով ժամանակակից հեռուստացույցերի, մոտոցիկլերի, էլեկտրական թեթեւ ավտոմեքենաների մասին: Երբ այսօրինակ թեմաներով զրուցում եմ հարեւանների ու ծանոթների շարջապատում, լրացնում են, որ լավ կլինի ափսեյի ու բաժակի, գդալի ու պատառաքաղի արտադրությունը կազմակերպեն, որոնց համար նույնիսկ նվազագույն ջանք չի պահանջում:

Եթե մեր տնտեսության վիճակը մանրացված թվերով ներկայացնենք, հետեւյալ պատկերն է ստացվում: 1 շնչի հաշվով վերջին տարիների 4000 դոլար արդյունքը ժամային առումով կազմում է 46 ցենտ, որով ՀՀ-ում կարելի է մատնաքաշ կոչվող հաց գնել: Մեր երբեմնի բախտակից Էստոնիայում այս ցուցանիշը 2,8 դոլար է, որով օրվա հացի կողքին կարելի է կարագ, ջեմ ու բաժակ կաթ ունենալ, մի բան էլ հետ գցել ու հանգստյան օրերին թատրոն ու մարզասրահ այցելել: Մեզանում այսօրինակ կենցաղ չի նշ-մար-վում, որը հիշեցնում է այս օրերին իրեն անվճարունակ հայտարարած Շրի Լանկան: Ահա ինչի է հանգեցնում աշխարհը թեյով հագեցնելու գործընթացը, որը ՀՀ պարագայում արձանագրվում է ՌԴ-ն բանջարեղենով ու մրգերով բավարարելու փորձով: Սա տնտեսավարում է, թե՞ տնտեսավերում, թող ընթերցողը որոշի:

Արդյունքն ակնհայտ է. Արդյունք` որպես այդպիսին չկա կամ գոնե չկա, քանզի գանձվող եկամուտների գովերգվող աճը հիմնականում  արձանագրվում է տնտեսության ստվերային կողմը մասամբ բացահայտելու արդյունքում: Թե ինչու չի այն կտրուկ իրականացվում, իր բացատրությունն ունի` հաջորդ տարիներին հպարտանալու առիթ չի լինի, քանզի իրական տնտեսություն ասվածը ոչ ուրվագծվում է, ոչ էլ տեսանելիության նշաններ է ցուցադրում: Դրանց փոխարեն օրվա ընթացքում բազմաթիվ անգամներ է հիշեցվում, որ մինչեւ 2025-2026 թվականներ երկրում 300 դպրոց ու 500 մանկապարտեզ է կառուցվելու, յուրաքանչյուր տարի 500-600 կմ ճանապարհ է հիմնանորոգվելու, Աջափնյակ թաղամասի մետրոյի նախագծումն է սկսվելու…

Իսկ մինչ այդ գոյատեւեք ինչպես կարող եք, քանզի ինչպես նշեց իշխանական պատգամավորներից մեկը, մեր մարդիկ իրավունք ունեն դժգոհելու, որովհետեւ սպասումները, որոնք ունեին, չեն իրականացվում, դրանց փոխարեն արդարացումներ են հնչեցվում: Թե մինչեւ ե՞րբ` պարզ չէ թե՛ մեր մարդկանց, թե՛ իրենց, որոնց հույսը արտահանումներն են, թե ինչի` պարզ չէ:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Աղոթարար տողերից մինչեւ խոհ ու հորդոր

Հաջորդ գրառումը

Բացահայտելով Էիչի Շիբուսավային, որ օգնել է հայ գաղթականներին

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Երկրի երկրորդ դեմքը անեկտոդ է հորինել

14/05/2025
Հրապարակախոսություն

ԼՂ լուծարման փաստաթղթի չեղարկումը ոչ մի իրավական ուժ չունի Հայաստանում. Տարոն Չախոյան

14/05/2025
Հրապարակախոսություն

Զբաղվեք ձեր երեխաներով, հարգելի ծնողներ, որոշ դեպքերում նաև զբաղվեք ձեզնով, կրթվելը ամոթ չի, ամոթը սեփական տգիտությունը դրոշակ դարձնելն է

14/05/2025
Հրապարակախոսություն

Նիկոլի պուճուրները արդեն սկսել են ցուցադրել իրենց ամենախոր հավատարմությունը իրենց դավաճան առաջնորդին

14/05/2025
Հաջորդ գրառումը

Բացահայտելով Էիչի Շիբուսավային, որ օգնել է հայ գաղթականներին

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

ՔՊ-ն պարտադիր թող էսօրվա իրենց «թուրք» համարողներին ուղղված հայհոյանքը դարձնի ՔՊ նախընտրական կարգախոս. Վլադիմիր Մարտիրոսյան

14/05/2025

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը գրում է. «Փաշինյանին պետք է հուշել, որ Ռ. Քոչարյանով իր կորցրած ընտրազանգվածին հետ բերելու ու հետո նույն...

ԿարդալDetails

Ահա թե ինչպես են փորձում կարգավորել Հայաստան–Թուրքիա հարաբերությունները. դուք խայտառակություն և ամոթ եք. Էդմոն Մարուքյան

14/05/2025

Ռոբերտ Քոչարյանի դերը Արամ Սարգսյանի հղիության պատմության մեջ. Նաիրի Հոխիկյան

14/05/2025

Ժողովրդի ընտրյալ կոչվածները հանդես եկան «վարպետաց դասով»՝ հաջորդաբար դրսևորելով շնագայլերին հատուկ ագրեսիվություն. Սենոր Հասրաթյան

14/05/2025

Անպատկառության ու “безотчётник”-ության այս շքերթը կանգնեցնել է պետք. Մամիկոն Ասլանյան

14/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական