Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արմեն Գրիգորյանի եւ Խալաֆ Խալաֆովի սինխրոն այցը Թեհրան

13/10/2023
- 13 Հոկտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

 3+3 ձեւաչափի «վերածնունդը»

Թեհրանը, որպես 3+3 ձեւաչափի համահեղինակ,  փորձում է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման ներկա փուլում միջնորդի դեր ստանձնել: Սակայն ներկայումս  այդ առաքելությունն   իրականացնում  է հայ եւ ադրբեջանցի պաշտոնյաների հետ առանձին հանդիպումների եւ կողմերի տեսակետները միմյանց փոխանցելու, ինչպես նաեւ մաքոքային դիվանագիտության միջոցով: 

Թվում է, եռակողմ եւ բազմակողմ հանդիպումների ֆորմատով շփումների հարցում  որեւէ մակարդակով Հայաստանն ու Ադրբեջանը ներկայացնող պաշտոնյաները բարդույթներ չունեն: Շատերը կհիշեն անվտանգության խնդիրներին նվիրված համաժողովի շրջնակներում Արմեն Գրիգորյանի ու Խալաֆ Խալաֆովի՝ այս տարվա մայիսի 30-ի բրուսելյան հանդիպումը, որի ժամանակ էլ ՀՀ ԱԽ քարտուղարը հայտարարեց, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

Վերջերս էլ Բրյուսելում է տեղի ունեցել ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի եւ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հանդիպումը՝ Գերմանիայի եւ Ֆրանսիայի նախագահաների խորհրդականների, ինչպես նաեւ հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի միջնորդությամբ, որի օրակարգում իսպանական Գրանադայի  հանդիպմանը վերաբերող հարցերն էին:

Սակայն Թեհրան այցերի ժամանակ, ըստ ամենայնի,  հայկական եւ ադրբեջանական կողմերի  պահանջով (խնդրանքով), հանդիպումները տեղի են ունեցել երկկողմ ձեւաչափով:

Այնուամենայնիվ, Իրանը փորձում է առաջ տանել իր պաշտոնական դիրքորոշումից բխող այն թեզը, որ Հարավային Կովկասի հակամարտությունների կարգավորմանը չպիտի մասնակից դառնան արտատարածաշրջանային պետությունները, ինչի մասին բարձրաձայնվել է թե՛ Արմեն Գրիգորյանի, եւ թե՛ Խալաֆ խալաֆովի հետ բոլոր հանդիպումների ժամանակ:

Հայ եւ ադրբեջանցի պաշտոնատար անձանց Թեհրան  այցելությունների փոխկապակցվածության մասին են վկայում ադրբեջանական լրատվամիջոցների արձանագրումն առ այն, որ Խալաֆովի այցը Թեհրան պայմանավորված էր Արմեն Գրիգորյանի այցելությամբ:

Բնականաբար դժվար չէ կռահել, որ Արմեն Գրիգորյանի Թեհրան այցելության ժամանակ պիտի ներկայացվեին տարածաշրջանային երկրների հնարավորությունների միջոցով կոնֆլիկտի կարգավորման ուղիները, որի շուրջ, ըստ  ԻԻՀ Անվտանգության գերագույն խորհրդի հետ փոխկապակցված  Nournews կայքի,  թե՛ ԻԻՀ նախագահի, թե՛ ԱԳ նախարարի, եւ թե՛ ԻԻՀ անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի հետ հանդիպումների ժամանակ  քննարկումներ են տեղի ունեցել:

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է նաեւ Իրանի Զինված ուժերի գերագույն շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Հոսեյն Բաղերինի հետ:
Ըստ ISNA գործակալության, հանդիպմանը Բաղերին իր զրուցակցին Իրանի պատրաստակամությունն է հայտնել հայ-ադրբեջանական սահմաններին դիտորդներ գործուղելու վերաբեյալ, նշելով, որ պաշտպանական ներուժի բարձրացմանն ուղղված քայլերը  չպետք է նվաճողական նպատակներ հետապնդեն: Անդրադառնալով նաեւ Հայաստանի տարածքում ԱՄՆ-ի հետ վերջերս  անցկացրած համատեղ   զորավարժություններին, Բաղերին ասել է՝ «արտատարածաշրջանային նոր խաղացողների հայտնվելը  չի բխում մեր տարածաշրջանի խաղաղության շահերից»:
Nournews-ի փոխանցմամբ, Արմեն Գրիգորյանի այցը տեղի է ունեցել Հայ-իրանական երկկողմ հարաբերությունների, ինչպես նաեւ Հարավային Կովկասին վերաբերող իրադարձությունների շուրջ քննարկումներ անցկացնելու նպատակով:
Ըստ իրանական աղբյուրի,  Թեհրանը  ողջունել է Բաքվի ու Երեւանի միջեւ բախումների դադարն ու ընդգծել միջազգայնորեն ճանաչված սահմանների եւ աշխարհաքաղաքական փոփոխությունների անթույլատրելիությունը:

Արմեն Գրիգոյանի մեկնումից անմիջապես հետո, հոկտեմբերի 4-ին Թեհրան այցելեց Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Խալաֆովը, որի համար նախատեսված   հանդիպումների շրջանակը  Արմեն Գրիգորյանի  այցի ծրագրի կրկնությունն էր, այն տարբերությամբ, որ Խալաֆովին հնարավորություն տրվեց երկրորդ անգամ հանդիպելու ԻԻՀ նախագահ Ռայիսիի հետ: Իսկ Բաղերիի հետ Արմեն Գրիգորյանի հանդիպումը, ըստ ամենայնի, արարողակարգից դուրս էր:

Իրանական azarpazhohh կայքը  Խալաֆ Խալաֆովին անվանել է  «շողոքորթ քաղաքական գործիչ» եւ վերջինիս այցելության մասին նշել, որ նրա հետ տեղի ունեցած բոլոր հանդիպումներին ներկայացվել է «թուրանական միջանցքի» գործարկման անթույլատրելիության  վերաբերյալ   պաշտոնական Իրանի  հստակ դիրքորոշումը: 

Կայքը գրում է նաեւ, որ ադրբեջանցի պաշտոնյայի  հետ ԻԻՀ նախագահի   կրկնակի հանդիպումը վկայում է Խալաֆովի արտակարգ լիազորություններով օժտված լինելու մասին, որը, ամենայն հավանականությամբ,  իրանական կողմին գործարք առաջարկելու նպատակով էր այցելել Իրան:  Չի բացառվում, որ  Խալաֆովն իր հանդիպումների ժամանակ, միջանցքի հարցում իրանական կողմի համաձայնությունն  ստանալու դիմաց, պաշտոնական Թեհրանին որոշակի առաջարկություններ է ներկայացրել:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Զեղծարարները ռուս աղջկա անվան տակ տղա են «կպցնում». Համացանցային խաբեության նոր ձեւ

Հաջորդ գրառումը

Պարտվող ձիու ճակատագրի անորոշությունը

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տեսանյութ. Որևէ անկողմնակալ անձ չի կարող պնդել, որ Փաշինյանի մահաբեր ավտոշարասյունը կապ չուներ վթարի հետ. փաստաբան

08/06/2025
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Փաշինյանի ձեռագիրը. նա երբեք չի պատասխանում քննադատությանը, այլ առաջ է քաշում անձնական կոմպրոմատներ

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025
Հրապարակախոսություն

Փաշինյանի շարասյունն այդ ճանապարհով անցել է, բայց հերքում են կապը պատահարի ու շարասյան մասնակցության. պատգամավոր

08/06/2025
Հաջորդ գրառումը

Պարտվող ձիու ճակատագրի անորոշությունը

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական