Չորեքշաբթի, Մայիսի 27, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արաքսավանը խմելու ջուր ունի

Ստեփան Պապիկյան
10/05/2024
- 10 Մայիսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
31
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արարատի մարզի Արաքսավան գյուղն արդեն ջուր է ստանում նոր խողովակաշարով: 2023 թվականի ամռանը սկսած աշխատանքները բնակավայրում մոտենում են ավարտին: «Վեոլիա Ջուր» ընկերության «Արտաշատ» շահագործման տեղամասը այս ամիսների ընթացքում ամբողջությամբ փոխեց գյուղը սնող ջրագիծն ու ներքին ցանցը՝ ընդհանուր 7350 գծամետր: Տեղադրվեցին 140 ջրաչափական դիտահորեր՝ ջրաչափերով, կառուցվեցին 6 բաժանարար հանգույցներ՝ 12 փականներով, որոնց միջոցով ցանցը դարձավ կառավարելի եւ վերահսկելի:

Արաքսավան գյուղը գտնվում է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանում, մարզկենտրոնից 7-8 կմ հյուսիս-արեւմուտք, բարձրությունը ծովի մակերեւույթից՝ 860 մ: Գյուղը հիմնադրվել է 1831 թվականին: Նախկինում կոչվել է Սաբունչի: Վերանվանվել է 1978 թվականի հունվարի 25-ին: Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Արաքսավանի մշտական բնակչությունը կազմել է 732, առկա բնակչությունը՝ 690 մարդ: Ներկայումս բնակեցված է հայերով, որոնց նախնիների մի մասը 1828-1829 թթ. եկել է Խոյի եւ Սալմաստի գավառներից:

Գյուղն ունի 221 տնտեսություն: Գյուղում գործում են դպրոց, կապի հանգույց, բուժկետ, մանկապարտեզ, մշակույթի տուն: Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է: Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 377 հեկտար: Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են: Համայնքի հողերը օգտագործվում են հիմնականում որպես վարելահող՝ զբաղեցնելով 234 հեկտար: Պտղատու եւ խաղողի այգիները փոքր տարածք են զբաղեցնում՝ 3,5 հեկտար:

Այժմ գյուղում ընթանում են վերջին մի քանի բաժանորդների համակարգին միացնելու աշխատանքները, որոնք կավարտվեն մոտ 10 օրից: Սակայն գյուղի 180 բաժանորդ արդեն ստանում է բարձր ճնշմամբ եւ որակյալ ջուր, ինչպես նաեւ կանխվել է վայրկյանում 4 լիտր ջրի կորուստ: 1980-ական թվականներից երբեւէ չվերակառուցված ջրամատակարարման ցանցի արդիականացումը Արաքսավանում ուրախությամբ են ընդունել:

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հավատի, սիրո, աստվածամղման եւ հանուն մարդու եւ մարդկայինի. Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանի «Միտք եւ բանք» գիրքը

Հաջորդ գրառումը

Հիմա ի՞նչ կասի Դանիել Իոաննիսյանը՝ էլի մոտ 5-6000 մա՞րդ

Համանման Հոդվածներ

22 Մայիսի, 2026

Նիկոլի թիթեղյա Հայաստանը…

22/05/2026
22 Մայիսի, 2026

Համբալները, լրտեսները, դավաճանները եւ ստահակները. նախընտրական բառապաշարի ուրվագիծ

22/05/2026
22 Մայիսի, 2026

Կաթոլիկական ԶԼՄ-ներում ընդգծվում է Արամ Ա-ի՝ Վատիկանի 3-րդ համաժողով հրավիրելու առաջարկը

22/05/2026
22 Մայիսի, 2026

«Հայերի կոտորածը սաքսոնական, սիոնիստական ու թուրանական առանցքի աշխարհաքաղաքական ծրագրերի  լույսի ներքո»

22/05/2026
Հաջորդ գրառումը

Հիմա ի՞նչ կասի Դանիել Իոաննիսյանը՝ էլի մոտ 5-6000 մա՞րդ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Կապանում և Քաջարանում

26/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի բանակի մասին գաղտնի տվյալները Իրանի քաղաքացին փոխանցել է Ադրբեջանին. Նաիրի Հոխիկյան

26/05/2026

Հայաստանի բանակի մասին գաղտնի տվյալները Հնդկաստանի, Պակիստանի ու Իրանի քաղաքացիները հանում են երկրից ու փոխանցում Ադրբեջանին։ Այս մասին արդեն 2...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Պուտինը ստորագրել է օրենք՝ արտերկրում ՌԴ քաղաքացիների պաշտպանության համար ԶՈւ կիրառման մասին

26/05/2026

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս զինված ուժերին ներգրավել ՌԴ քաղաքացիների պաշտպանության համար։ Փաստաթղթով նախատեսվում...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի՛ կիրառեք «ադրբեջանցիների վերադարձ» անհարկի ու վտանգավոր տերմինը. Տաթևիկ Հայրապետյան

26/05/2026

Կարևոր Հարգելի լրագրողներ, հանրային գործիչներ, ընդդիմադիր թեկնածուներ, խնդրում եմ, հորդորում եմ՝ մի՛ կիրառեք «ադրբեջանցիների վերադարձ» անհարկի ու վտանգավոր տերմինը։ Խոսքը...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական