Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Առայժմ ասենք՝ անհասկանալի, մտքում՝ տարօրինակը

18/02/2022
- 18 Փետրվարի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հինգշաբթի օրերին ՀՀ գործադիր մարմնի նիստերի հեռուստատեսային հեռարձակումների ընթացքում ու միջոցներով փորձ է արվում հանրության որոշ թե որոշակի մասի մոտ կարծիք կազմավորել, որ սույն պետական բարձրագույն կառույցն ինչ-որ բան է անում, ՀՀ քաղաքացիների առօրյան բարելավելու ուղղությամբ ինչ-ինչ քայլեր է ձեռնարկում: Այսպիսի գնահատական հնչեցվեց նախորդ նիստի դատա-իրավական, քննարկողների կողմից բարեփոխումներ հռչակվող հարցի ընթացքում, որը ոչ ավել ոչ պակաս ոլորտի որոշ ներկայացուցիչների աշխատավարձերի ու կենսաթոշակների հերթական բարձրացմանն էր նվիրված:

Ամենայն անկեղծությամբ հավաստում եմ, որ որպես ՀՀ շարքային ու համեստ քաղաքացի, իմ շրջապատի բազմաթիվ ներկայացուցիչների պես, դեմ չեմ որ մեր դատավորներն ու դատախազները, նաեւ քննիչներն ու այլք միլիոնավոր դրամներով աշխատավարձեր ստանան® Եվ վերջ, քանզի անմիջապես էլ ծագում է հետեւյալ հարցը. իսկ ինչո՞ւ նրանց առայժմ չի բավարարում հիմա իսկ ստացող հարյուրավոր հազարներ կազմող ամսավճարները, որը հաճախ միլիոնի է մոտենում: Չէ՞ որ հայաստանաբնակ որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ վարչապետի բնորոշմամբ մի մեծ խմբի մեր հայրենակիցների սոցիալական պայմանները մեր աղքատ ու համեստ միջավայրում ապրողների համեմատ էապես բարվոք են, նրանք նոր հեռախոս ու հեռուստացույց թե կոստյում ու նորահայտ ժամացույց լինի գնելու թե ավտոմեքենան սուպեր վառելիքով լիցքավորելու ու լվանալ տալու խնդիր չունեն, հարց չէ բնակարանը պլյուս 25 աստիճան ջեռուցելն ու ձմռան շրջանում այդ աստիճան ջերմային ռեժիմ ունեցող երկրում հանգստանալը: Եվ այն մոտեցումը, թե դատա-իրավական բարեփոխումները բերում են երկրի տնտեսության շղթայական աճի, միայն լավագույն ցանկությունների ոլորտից են, քանզի քիչ չեն նաեւ դեպքերն ու փաստերը, երբ մեր հայրենակիցները դրանց հետեւանքով զայրույթը լիցքաթափում են, ասենք, դրամարկղային կտրոնը չվերցնելով կամ փողոցում ձկան ապօրինի վաճառք կատարողից գնում իրականացնելով, որը ակտիվ լրագրությամբ զբաղվող ՀՀ քաղաքացիս զանցառուական միջավայրի կազմավորման դրսեւորում է համարում, իր շղթայական հետեւանքներով: Ահա եւ մեզ ու ձեզ բարեփոխումներ կոչվածը, որը կարելի է նաեւ այլ գնահատականով համեմել:

Որ նման հարցերը հանրային զգայնություն ունեն, ասվեց նաեւ նիստի ընթացքում, երբ արծարծվեց թոշակները բարձրացնելու խնդիրը: Այն յուրօրինակ վրդովմունքի աստիճանի հասավ, երբ խոսվեց դրանց անհնարինությունից, քանզի նախ հիշատակվեց 10-յակ միլիարդավոր դրամների, ապա 100-միլիարդավոր դրամների անհրաժեշտությունը: Նվազագույնը՝ միանշանակ չէ խնդրի նման մոտեցումը, որը բոլորովին էլ պարզ պատասխանով հնարավոր չէ բացահայտել: Այն մասամբ հանգուցալուծելու նպատակով այցելեցի ՀՀ միասնական սոցիալական ծառայություն, ուր ամենայն բարյացակամությամբ խորհուրդ տվեցին օգտվել ընթացակարգի ծառայակարգից: Ոչինչ չէր մնում անել, բացի խորհրդին հետեւելը, որն իրականացրի ծառայության պետ Է.Պետրոսյանին ուղղված հետեւյալ դիմումի տեսքով. «Կարիքն առաջանալու կապակցությամբ խնդրում եմ տրամադրել հետեւյալ տեղեկատվությունը. ՀՀ-ում կենսաթոշակառուների ընդհանուր թիվը, որից՝ աշխատողների թիվը: ՀՀ աղքատության ցուցանիշի պարագայում կենսաթոշակային գործոնը, նաեւ՝ մինչեւ 40 հազար դրամ ստացողների թիվը: 2022 թվականի 2-րդ կիսամյակից նախատեսվում է արդյոք կենսաթոշակների բարձրացման որեւէ ծրագիր»: Նշեմ, որ տարիօրինակ եմ համարում ընդամենը մի քանի թիվ ստանալու նպատակով գրավոր ընթացակարգի կիրառումը, որն ուղեկցվեց նաեւ անձնագրիս պատճենահանումով: Նաեւ հիշատակվեց անօրոշ ժամանակում պատասխանը ստանալու կարգը, որը ծառայության այլ վայրում գտնվող ստորաբաժանման պատրաստման հետ է կապված:

Ինչ ուզում եք ասեք, անհասկանալի է, եթե տարօրինակ չորակենք, որին կփորձենք անդրադառնալ պատասխանը ստանալու պարագայում: Ընդամենը երեք թիվ ու մեկ «այո» կամ «ոչ» պատասխանի համար հարկ եղավ տրված դիմումի ձեւ լրացնել, անձնագրային տվյալները վերցնել եւ սպասել գրավոր պատասխանի: Աշխատանքային նման ծանրաբեռնվածությունը պարզապես անհասկանալի է:

Առայժմ այսքանը:

15.02.2022թ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Քոչարյանը հաստատեց Լուկաշենկոյի խոսքերը

Հաջորդ գրառումը

Արման Թաթոյանն ու Գեղամ Ստեփանյանն այցելել են տեղահանված արցախցիներին

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

Արման Թաթոյանն ու Գեղամ Ստեփանյանն այցելել են տեղահանված արցախցիներին

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի երկու խոսք երեկվա զորահանդեսի մասին. Արմեն Այվազյան

29/05/2026

Առհասարակ, զորահանդեսներն անցկացվում են որոշակի նպատակներով, որոնցից հիմնականներն են՝ 1. պետության ռազմական ուժի ցուցադրումը և դրանով թշնամիների կամ պայմանական հակառակորդների...

ԿարդալDetails
Նորություններ

Այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ. Էդգար Ղազարյան

29/05/2026

Նիկոլ Փաշինյանը և Սուրեն Պապիկյանը որոշել են, որ այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ, այնպես...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական