Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Աշխարհաքաղաքական փոփոխություններ ու սովորական թռիչք

24/03/2023
- 24 Մարտի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Օրերս Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիրաբդոլլահիանը Ժնեւում հայ գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Թեհրանը դեմ է կովկասյան տարածաշրջանի աշխարհաքաղաքականության փոփոխության:

Ակնհայտ է, որ մի կողմից իրանական կողմը հերթական անգամ վերահաստատում է իր դիրքորոշումը տարածաշրջանում սահմանների անփոփոխելիության կարեւոր թեզի վերաբերյալ, իսկ մյուս կողմից էլ ակնարկում է հայկական կողմին, որ Թեհրանն այնքան էլ կողմ չէ ՀՀ ողջ տարածքում եվրոպացի դիտորդների կողմից պարեկության հարցին: Հիրավի, տրամաբանական է, որ իրանական կողմը կարող է որոշ անհամաձայնություն ունենալ այդ հարցում հայկական կողմի հետ, եթե հաշվի առնենք այն իրողությունը, որ դեռեւս հետխորհրդային տարիներին, այնուհետեւ 2000-ական թվականներին եւ ըստ էության այսօր էլ իրանական քաղաքական շրջանակները չեն թաքցրել այն, որ ի դեմս Հայաստանի տարածաշրջանում տեսնում են առաջնահերթ ՌԴ-ի հետ հարաբերություններ հաստատելու ամենակարճ ճանապարհը: 2010-ական թվականների երկրորդ կեսից առավել տարածված է ԵԱՏՄ-ի հետ ինտեգրվելու ճանապարհին Հայաստանի ենթակառուցվածքներից օգտվելու անհրաժեշտությունը: Թերեւս այդ նպատակով 2016-2018 թվականներին իրանական կողմը որոշ ծրագրերով է հանդես եկել, բարեկարգել սեփական սահմանային ենթակառուցվածքները՝ ներառյալ «Արազ» ազատ տնտեսական գոտին: 

Օրերս Ժնեւում տեղի ունեցավ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 52-րդ նիստը եւ Միջուկային զինաթափման հարցերով համաժողովի տարեկան հանդիպումը, որն առիթ է դարձել ՀՀ եւ ԻԻՀ արտաքին գործերի նախարարների հանդիպման համար: Այդ մասին է վկայում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի այցելությունը՝ Ժնեւում Հոսեյն Ամիրաբդոլլահիանի նստավայր եւ երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային ու միջազգային զարգացումների վերաբերյալ քննարկումը:

Հարկ է նշել, որ 44-օրյա պատերազմից հետո իրանական կողմը բարձրաստիճան հանդիպումների ընթացքում կանոնավոր կերպով հաճախ է ընդգծում երկկողմ հարաբերությունների պատմական եւ խորը լինելը:

Թերեւս բացառություն չէր այս անգամվա հանդիպումը, որի ընթացքում իրանցի գլխավոր դիվանագետը, կարեւորելով հայ-իրանական հարաբերությունները, դրանք գնահատել է համահունչ ողջ տարածաշրջանի շահերին: Ամիրաբդոլլահիանի խոսքով՝ «Մենք բազմիցս ընդգծել ենք, որ Իրանի եւ Հայաստանի միջեւ լավ հարաբերությունները չեն վնասում որեւէ այլ երկրի»: Ակնհայտ է, որ խոսքն առաջին հերթին վերաբերում է Ադրբեջանին: Եթե նկատի ունենանք, որ իրանական արտաքին քաղաքականությունը բանաձեւում է կովկասյան տարածաշրջանի բոլոր երկրների հարաբերությունների զարգացմանը աջակցում, եւ Թեհրանը հանդես է գալիս տարածաշրջանի աշխարհաքաղաքական փոփոխության դեմ, ապա պարզ կդառնա, որ Ադրբեջանի եւ Իսրայելի հարաբերությունների նորովի զարգացումը ռազմական բնագավառում, մեղմ ասած, անհանգստացնում է իրանական կողմին:

Ահա թե ինչու Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը գոհունակություն է հայտնել տարածաշրջանի երկրների ինքնիշխանությունը հարգելու եւ տարածաշրջանի աշխարհագրությունը չփոխելու Իրանի քաղաքականությունից:

Թերեւս տարածաշրջանում Իրանի վերոնշյալ քաղաքականության գործնական դրսեւորման մասին է վկայում մարտի 13-ին Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանիի այն հայտարարությունը, որ «Ադրբեջանի սահմանի մոտ իրանական ռազմական օդանավի՝ շաբաթ օրն իրականացրած թռիչքը սովորական երեւույթ է»: Փաստորեն, իրանական կողմը քայլեր է նախաձեռնում, որոնց միջոցով փորձում է ոչ միայն վերահսկել սեփական սահմանների անձեռնմխելիությունը, այլ նաեւ տարածաշրջանում ստուգել օտար հնարավոր ռազմական ներկայությունը:

Եթե հաշվի առնենք, որ այդ դիտարկումը տեղի է ունեցել Արցախի Հանրապետության՝ Բաքվի  կողմից ռազմակալված տարածքներում՝ Արաքս գետի հովտային շրջաններում՝ Կովսականում, ապա պարզ կդառնա, թե որքան կարեւոր են այդ սահմանամերձ շրջանները իրանական կողմի համար, որոնք միաժամանակ սահմանակից են ՀՀ ինքնիշխան տարածքին: Ակնհայտ է, որ ավելի քան 25 տարի գտնվելով հայկական զինուժի վերահսկողության ներքո, այդ շրջաններից իրանական կողմը երբեք չի զգացել վտանգի առկայություն, մինչդեռ 44-օրյա պատերազմից հետո, երբ ըստ էության դադարել է գոյություն ունենալ Արցախի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության անմիջական եւ փաստացի սահմանը, դրանք դարձել են իրական մարտահրավեր Թեհրանի անվտանգային համակարգի համար:

Ընդունելով հարցի ամբողջ լրջությունը՝ իրանական «Ֆարս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Քանանին հայտարարել է. «Իրանի սահմանամերձ շրջանների դիտարկման ընթացքում մեր երկրի տարածքում նման թռիչքներ պարբերաբար իրականացվում են: Նախկինում նման թռիչքներ եւս եղել են, եւ դրանում որեւէ արտասովոր երեւույթ չկա»:

Թեեւ, բնական է, որ պաշտոնական շրջանակները խուսափում են այդ թռիչքները արտասովոր գնահատել, սակայն հենց այդ փաստն ինքնին վկայում է, որ իրանական կողմը ուշադրությամբ հետեւում է յուրաքանչյուր տեղաշարժի Կովկասի զգայուն տարածաշրջանում:

Հատկանշական է, որ իրանական կողմն իր զարմանքն է հայտնել առ այն, որ հարցերի դեպքում կարելի էր դիմել Բաքվում Իրանի դեսպանության ռազմական կցորդին եւ թյուրիմացությունից հնարավոր կլիներ խուսափել: Սակայն, ըստ Քանանիի, Ադրբեջանի կառավարության կողմից մարտի 11-ին Իրանի դեսպան Սեյեդ Աբաս Մուսավիին հրավիրումը արտաքին գործերի նախարարություն, իրենք չեն կարող բարի նպատակներ հետապնդող քայլ որակել:

Այսպիսով, հաշվի առնելով Բաքվի հակաիրանական դիրքորոշումը եւ գործելակերպը, ինչպես նաեւ տարածաշրջանի ընդհանուր լարվածությունը, ակնհայտ է, որ առաջիկայում եւս իրանական կողմը բարձր զգոնության պայմաններում փորձելու է Արաքս գետից հյուսիս ընկած հատվածներում հավաքել ռազմական նշանակության օբյեկտների առկայության, ինչպես նաեւ դրանց տեղաշարժերի վերաբերյալ տեղեկությունները:

ԿԱՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ

Իրանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ռուսաստանցիների հոսքը փոխում է կյանքն այն երկրներում, որոնք նրանց ընդունում են

Հաջորդ գրառումը

Փոխհատուցման գիտաժողով UCLA-ում մարտի 25-ին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Վերլուծություն

Քաղաքական գործընթացի աստիճանական էրոզիա. Վահե Դավթյան

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դնել ժամանակակից հայկական պետության հիմքերը. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Հաջորդ գրառումը

Փոխհատուցման գիտաժողով UCLA-ում մարտի 25-ին

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական