Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ամփոփվեցին «Մարդ Աստծո» գրական մրցանակաբաշխության արդյունքները

07/07/2023
- 07 Հուլիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Մարդ Աստծո» գրական մրցանակաբաշխությունը՝ Հայաստանի Գրողների միության անդամների համար, հայտարարվել էր «Մեծն Ներսես» բարեսիրական կազմակերպության գործունեության 30-ամյակի շրջանակներում ՀՀ Գրողների միության եւ «Մեծն Ներսես» կազմակերպության կողմից: Նպատակն էր՝ օժանդակելու հայ գրողին, խթանելու ժամանակակից հայ գրականության բնականոն ընթացքը, հայ ընթերցողին ներկայացնելու լավագույն գրական ստեղծագործություններ: Հունիսի 28-ին Գրողների միության կլոր սրահում կայացած հանդիսությանն ամփոփվեցին մրցանակաբաշխության արդյունքները: Մրցույթին ներկայացած արձակագիրների, բանաստեղծների եւ մանկագիրների գրականությունը գնահատել էր գրականագետներից կազմված խիստ եւ անաչառ հանձնախումբը: Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը ներկայացրեց 43 հեղինակների ստեղծագործությունները քննելիս իր գլխավորած հանձնախմբի գործելակերպի սկզբունքները, այն է՝ լինել պատասխանատու սեփական խղճի առաջ եւ անկանխակալ, ելնել մրցանակաբաշխության նախապայմաններից: Գրողները հանդես էին եկել կեղծանուններով, ինչը նույնպես նպաստել էր արդարացի որոշումների ընդունմանը: «Մեր աչքի առաջ տեղի է ունեցել գրական աշխարհի սերնդափոխություն»,- նկատեց Ս. Դանիելյանը:

«Ձեր գերագույն նպատակը վսեմը, գեղեցիկը միշտ ներկայացնելն է եւ մարդոց մտքերը, հոգիներն ազնվացնելը, եւ ըստ այդմ՝ Աստծո պատկերը մարդ արարածին վերստին դարձնելը»,- իր խոսքում նշեց Անուշավան եպս. Դանիելյանը:

Պոեզիայի ասպարեզում առաջին մրցանակը շնորհվեց Խաչիկ Մանուկյանին, երկրորդը՝ Անդրանիկ Կարապետյանին, երրորդը՝ Հասմիկ Սարգսյանին:

Հանձնախումբը որոշել էր արձակի ասպարեզում առաջին մրցանակ ոչ ոքի չշնորհել: 2-ական երկրորդ եւ երրորդ մրցանակները, համապատասխանաբար, տրվեցին Գրիգոր Ջանիկյանին, Նանեին, Կարինե Ռաֆայելյանին, Վրեժ Սարուխանյանին:
Մանկապատանեկան գրականության առաջին մրցանակը շնորհվեց Սաթենիկ Ղազարյանին, երկրորդը՝ Ալիս Հովհաննիսյանին, երրորդը՝ Զավեն Պետրոսյանին:
Խրախուսական մրցանակներ շնորհվեցին Գոհար Գալստյանին, Ալվարդ Հովսեփյանին եւ Օլգա Դարյանին:

Հուրախություն միության անդամների, ՀԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանը հայտնեց «Մարդ Աստծո» գրական մրցանակաբաշխությունն ամենամյա դարձնելու որոշման մասին:

Խմբ. կողմից ջերմորեն շնորհավորում ենք բոլոր մրցանակակիրներին, այդ թվում՝ մեր թերթի հեղինակներից Հասմիկ Սարգսյանին, ինչպես նաեւ մրցանակաբաշխության կազմակերպիչ «Մեծն Ներսես» բարեսիրական կազմակերպությանը եւ Հայաստանի գրողների միությանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Հայաստանն Ադրբեջան է». եղանակի տեսությունն Ադրբեջանում. ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակի արձագանքը

Հաջորդ գրառումը

Ալեքսանդր Բեկնազարով. «Չգիտեմ` որտեղից է հայտնվում ներշնչանքը»

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
Հաջորդ գրառումը

Ալեքսանդր Բեկնազարով. «Չգիտեմ` որտեղից է հայտնվում ներշնչանքը»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական