Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

«Հայաստանն Ադրբեջան է». եղանակի տեսությունն Ադրբեջանում. ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակի արձագանքը

Հարևան երկրի ինքնիշխանության նկատմամբ տարածքային հավակնությունների ևս մեկ բացահայտ քարոզչություն. Բաքու ՀԸ-ում եղանակի տեսությամբ Հայաստանի Հանրապետությունը, ներառյալ մայրաքաղաք Երևանը, ներկայացվում է որպես Ադրբեջան. թվիթերյան էջում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

«Հիվանդ պատրանքներն ու թշնամական հռետորաբանությունը պետք է կտրականապես մերժվեն»,- հավելել է նա: