Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Աղմկոտ ազատումներ ՝ ռուսական թատրոնում. բանը հասել է դատ-դատաստանի

ԱԶԳ
30/05/2025
- 30 մայիսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
388
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նույն շրջանում թատրոնին հրաժեշտ է տվել երկու ռեժիսոր, մեկը՝ ոչ սեփական կամքով

Մոտ տասն ամիս է՝ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը չունի գեղարվեստական ղեկավար: Տնօրեն Սուրեն Շահվերդյանն աշխատանքից ազատել է Կարեն Ներսիսյանին: Գրեթե նույն շրջանում թատրոնը լքել է նաեւ Նորա Գրիգորյանը՝ սեփական նախաձեռնությամբ: Ինչո՞ւ է ռեժիսորը՝ թատրոնի երկարամյա գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանի դուստրը, դիմում գրել, Շահվերդյանն այսպես արձագանքեց. «Նա երկու անգամ է դիմում գրել: Առաջինի ժամանակ երկար սպասել եմ, որ, գուցե, հետ կանգնի գնալու մտքից: Այդպես էլ եղել է: Երկրորդի ժամանակ ասել է, որ այս պահին իրեն թատրոնում չի տեսնում ու գնացել է: Ես նրան ասել եմ շնորհակալություն կատարած աշխատանքի համար, եւ հրաժեշտ ենք տվել միմյանց»:

Իսկ ի՞նչ է եղել 2018-ին ՝ իշխանափոխությունից հետո, Հայաստան հրավիրված Ներսիսյանին աշխատանքից ազատելու պատճառը, եւ ինչո՞ւ է թատրոնը մնացել առանց գեղղեկավարի: «Հայաստանում էլի՛ կան թատրոններ, որ մնացել են առանց գեղարվեստական ղեկավարի: Դա նորմալ է, օրենքի խախտում չկա: Ներկայացումներ դնում ենք ես ու մյուս՝ հրավիրյալ ռեժիսորները»,- նշեց տնօրենը:

Ճշտող հարցին՝ իրավունք ունի՞ տնօրենը նաեւ ներկայացում բեմադրել, Շահվերդյանն արձագանքեց. «Տնօրենն, այո, իրավունք ունի զբաղվելու ստեղծագործական աշխատանքով»:

Նա նշեց նաեւ, որ ռուսական թատրոնն այժմ չունի հաստիքային ռեժիսոր, գործակցում են միայն հրավիրյալ բեմադրիչների հետ:

Կարեն Ներսիսյանի արձագանքը շեշտակի տարբերվող էր. «Ազատման դիմումի հիմքում եղել է, այսպես ասած, երկու պատճառ: Առաջինն այն, որ ինձ հասանելիք արձակուրդից մեկ օր ուշ եմ վերադադարձել: Իսկ ուշ եմ վերադարձել, որովհետեւ որպես բանախոս մասնակցում էի Սանկտ Պետերբուրգի միջազգային մշակութային ֆորումին, ինչին, ի դեպ, ներկա էր նաեւ փոխնախարար Դանիել Դանիելյանը: Երկրորդ՝ իբրեւ թե, աշխատանքից երեք օր բացակայել եմ՝ առանց զգուշացնելու: Այնինչ, ո՛չ թե բացակայել եմ, այլ՝ մեկնել եմ կոնֆերանսի՝ «Արտերկրի ռուսական թատրոնները» թեմայով, ինչի ավարտին Ստանսիլավսկու թատրոնը ստացել է դրամաշնորհ ու բեմադրել նոր ներկայացում՝ Պուշկինի գործերի հիման վրա: (Կոնֆերանսը նվիրված էր պոետի 225-ամյակին): Բայց իմ գործուղման մասին պատշաճ ճանուցել եմ թե՛ թատրոնի տնօրենությունը, թե՛ ԿԳՄՍ նախարարությունը»:

Շահվերդյանի որոշման իրավաչափությունը Ներսիսյանը վիճարկում է դատարանում: «Ազգ»-ին նա ասաց, որ Առաջին ատյանում դատը պարտվել են: Բողոքարկել են, հայցը հիմա Վերաքննիչում է:

«Ազգ»-ի տեղեկություններով, ռեժիսորի եւ տնօրենի ջրերը սկսկել են մեկ առվով չհոսել այն դեպքից հետո, երբ թատրոնի տնօրենը որոշել է սառեցնել Ներսիսյանի բեմադրած «Քաջ Նազար»-ը՝ պատճառաբանելով, թե քաղաքական տարրեր կան դրանում:
Նախկին գեղղեկը, ըստ երույթին, չհերքեց մեր տեղեկությունն ու այսպես արձագանքեց. «No comment»:

Չնայած Սուրեն Շահվերդյանն «Ազգ»-ին հավատսիացրեց, որ թատրոնում մթոնոլորտը պրկված չէ, մութ սենյակում էլ պետք չէ կատուներ որսալ, այնուամենայիվ մեր աղբյուրը հավաստիացրեց՝ աշխատակիցները լարված են, բայց հրապարակային հիմնականում չեն ուզում խոսել: «Օրինակ, դերասաններից ու մյուս աշխատակիցներից շատերի սրտով չէր, որ որոշ ժամանակ առաջ Աննա Հակոբյանը հենց մեր՝ ռուսական թատրոնի բեմն էր ընտրել իր «էլեկտորատին» կրթելու համար»,- սրտնեղեց մեր զրուցակիցը:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Սերն Աստծո ապաստանն է». բոլորեց հայ կոմպոզիտոր Միխայիլ Կոկժաեւի ծննդյան 78-րդ տարին

Հաջորդ գրառումը

Արդյո՞ք Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա իրականացված զինված հարձակման գործը կարելի է փակված համարել

Համանման Հոդվածներ

Մշակութային

Սան Պաուլոյի համալսարանում ցուցադրվել է Արցախի մասին պատմող «Հիշում եմ քո ձայնը» ֆիլմը

02/12/2025
28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

«Ինձ գրելու և կարդալու հնարավորությո՜ւն տվեք, ինձ գիրք ու մատի՜տ տվեք…». Բակունցը՝ բանտում

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Հաջորդ գրառումը

Արդյո՞ք Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա իրականացված զինված հարձակման գործը կարելի է փակված համարել

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական