Ուրբաթ, Նոյեմբերի 7, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

Անահիտ Հովսեփյան
07/11/2025
- 7 նոյեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
5
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Մեր լեզուն շատ հին է, այն ավելի քան 50 միլիոն մարդու մայրենի լեզուն է՝ շատ հարուստ  բառապաշարով, ուստի օտար բառերի կարիք չկա», ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակին նվիրված համաժողովի իր ելույթում, ինչպես իրազեկում է ադրբեջանական «Ազերթաջը» նոյեմբերի 3-ին: «Իհարկե միջազգային բառապաշար յուրաքանչյուրս գործածում ենք, բայց եթե ադրբեջաներենում կա բնօրինակ բառը, ի՞նչ նպատակ է հետապնդում այն օտար բառով փոխարինելը: Դա կա՛մ սխալ է, կա՛մ՝ սադրանք: Երկուսն էլ անընդունելի են», հավելել է հարեւան պետության ղեկավարը:

Նախկինում հաճախ էինք կրկնում Ավետիք Իսահակյանի «Լեզուն հայրենիք է» ձեւակերպումը, որ ՀՀ մերօրյա իշխանությունները «Իրական Հայաստանը» «երկնելիս» մոռացության են մատնում, իսկ հայոց լեզվի, դպրության հնամենի տարածքներում թափառող Ալիեւին մտքի թռիչք տալիս: Թե ո՛ր լեզուն նկատի ունի Ալիեւը, երբ շեշտում է, որ այն 50 միլիոնի մայրենին է, այնքան էլ պարզ չէ: Հստակ է մի բան՝ Ադրբեջանի ԳԱԱ-ի 80-ամյակին ադրբեջանցի գիտնականները նոր հանձնարարություն են ստանում, եւ դրա արդյունքը շոշափելի կդառնա առաջիկայում: Հնդեվրոպական նախալեզվի, դրա տարածման շառավղի, Հայկական լեռնաշխարհի մասին անշուշտ որեւէ բան (դեռ) չի ասել Ալիեւն այս օրերին, բայց նրա ձեռնասուն  «գիտնականները»՝ տեղացի եւ օտար, շուտով տարբեր հրատարակություններով ողողելու են աշխարհի գիտամերժ հաստատությունները:

Ալիեւը վաղուց է սկսել Հայաստանի Հանրապետության տեղանունների ադրբեջանականացումը, իսկ Հայաստանի Հանրապետության որոշ պաշտոնյաներ գիտակցաբար կամ անգիտակցաբար հայոց որոշ տեղանուններ փոխարինում են ոչհայկական ձեւերով: Վերջին շրջանում Արցախ տեղանվան փոխարեն պաշտոնական լեզվում նկատելի է միայն Լեռնային Ղարաբաղ (կամ՝ավելի վատ Ղարաբաղ) ձեւը, Նախիջեւան հայերեն իմաստակիր ձեւի փոխարեն «Նախչըվան» ձեւով արգահատելի հնչումը, որ անընդհատ կրկնում է հայերենին տիրապետող ՀՀ վարչապետը: Նկատելի է, որ 2020-ից հետո գերմանացի լրագրողները Արցախ բառն ավելի շատ են կիրառում, իսկ Նախիջեւան տեղանունը ռադիոլրագրողները (հատկապես «Դոյչլանդֆունկի» եթերում) կարդում են՝ առանց հնչյուն սղելու կամ ձեւախեղելու: Երբ  գերմանացի գործընկերներիս Երեւանում բացատրեցի Նախիջեւան տեղանվան ստուգաբանությունը, նախ շատ զարմացան, հետո հարց տվեցին՝ ինչո՞ւ սրա մասին հաճախ չեք խոսում:

Հոկտեմբերի 11-ին «Ազերթաջի» գերմաներեն տարբերակում կարդացի, որ Բաքվում՝ Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության եւ մարդաբանության ինստիտուտում անցկացվել է «Ղարաբաղի դաշտավայրը մ.թ.ա. 4-3-րդ հազարամյակներում. Նոր հեռանկարներ» վերնագրյալ գիտական մի սեմինար, որ ամփոփել է Ադրբեջանի Հնագիտության ինստիտուտի եւ  Գերմանիայի Հնագիտության ինստիտուտի միջեւ համատեղ հետազոտական նախագծի արդյունքը: Նախագիծն ուսումնասիրել է խալկոլիթյան մշակույթի հնագիտական բնակավայրերը՝ Լեյլաթեփե, Սարջալի-2 (Աղդամի շրջան) եւ Ջանավարտապա (Աղջաբադի շրջան)»: (Հայցում եմ «Ազգի» ընթերցողների ներողամտությունը, որ այս տեղավայրերի անունները ներկայացնում ենք այնպես, ինչպես «Ազերթաջն» է գրում՝ խուսափելով գիտական հնարավոր անճշտությունից, քանի որ հայկական ինտերնետի թերին այս դեպքում զգացնել է տալիս- Ան.Հ.): Ադրբեջանական պետական գործակալության վերոհիշյալ հրապարակումը տեղեկացնում էր, թե «հնագետներ Խագանի Ալմամեդովը եւ Մարկ Իսերլիսը (Mark Iserlis) ներկայացրել են տարածաշրջանի նոր գտածոները, այդ թվում՝ խեցեղեն, գերեզմանային իրեր եւ հազվագյուտ առարկաներ, ինչպիսիք են կավե կնիքները (կրետուլա), որ վկայում են վաղ շրջանի առեւտրային եւ վարչական համակարգերի մասին: Հետազոտողներն այնուհետ պատասխանել են սեմինարի մասնակիցների հարցերին»: «Նման հետազոտություններն ամրապնդում են Ադրբեջանի եւ Գերմանիայի միջեւ գիտական կապերը եւ նշանակալի ներդրում են ունենում Հարավային Կովկասում խալկոլիթյան դարաշրջանի մշակույթների ուսումնասիրության մեջ», եզրափակում էր «Ազերթաջը»:

ՀՀ ԳԱԱ Հնագիտության ինստիտուտի, աշխարհի տարբեր երկրների գիտական հաստատությունների հայ (եւ օտար) հնագետների ուշադրությանն ենք ներկայացնում այն փաստը, որ մոտ 50 գիտական ուսումնասիրության հեղինակ Մարկ Իսերլիսն առաջիկայում Բեռլինում ներկայացնելու է վերը նշված ուսումնասիրությունը:

Բեռլինի Ազատ համալսարանի կայքը ներկայացնելով Նախապատմական հնագիտության ինստիտուտի (Institut für Prähistorische Archäologie) ծանուցումը իրազեկում է, թե Մարկ Իսերլիսի՝ մեզ անծանոթ ուսումնասիրությունն ունկնդրելու առիթ է տրվելու դեկտեմբերի 10-ին: Գիտական վերոնշյալ հաստատությունը, որ ուսումնասիրում է մարդկության պատմությունը գրի գյուտից առաջ, մասնագիտանում է հին հասարակությունների, նրանց մշակույթների եւ արտեֆակտների հետազոտության մեջ, անկասկած պիտի որ ծանոթ լինի Հայկական լեռնաշխարհի, նրա քաղաքակրթության, եւ հատկապես Արցախի բռնի հայաթափումից հետո պատմության կեղծարարության տարածուն փաստին, չպիտի արտոնի, որ Ադրբեջանի բռնատիրությունը ազգային-քաղաքական կնիքով զմռսի իր հետ կապ չունեցող այլոց քաղաքակրթությունը:

Դեկտեմբերի 10-ին, ժամը 18:00-20:00-ը դոկտոր Մարկ Իսերլիսը  (Բեռլինի Գերմանական հնագիտական ինստիտուտի Եվրասիայի բաժին) կներկայացնի «Ուշ խալկոլիթյան (պղնձի-քարի դարի) Լեյլեթեփեի երեւույթի նկարագրությունը Հարավային Կովկասում. Բազմամասնագիտական հնագիտական ուսումնասիրություն Ղարաբաղյան տափաստանում» (“Describing the Late Chalcolithic Leylatepe Phenomenon in the Southern Caucasus: A Multidisciplinary Archaeological Study in Karabakh Steppe”) թեմայով անգլերեն դասախոսությունը, որ հեռարձակվելու է նաեւ առցանց: Հուսանք հայ գիտնականները պասիվ չեն մնա:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Լուսանկարը՝ «Ազերթաջի»

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Անվերջությանը՝ Գեւորգ Արշակյանին

Հաջորդ գրառումը

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը Վեհափառի հարցը պատրաստվում է «լուծել» ճնշման միջոցով. Սուրեն Սուրենյանց

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական