Ուրբաթ, Մայիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ագնես Սարգիսը «Տրավիատայում»

29/07/2022
- 29 Հուլիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սիդնեյի օպերային թատրոնում հուլիսյան թատերաշրջանում Վերդիի «Տրավիատա» օպերայում Ֆլորայի դերում հանդես է գալիս մեցցո-սոպրանո Ագնես Սարգիսը: Ծնունդով իրանահայ Ագնեսն օպերայի բարձրագույն դիպլոմը ստացել է Սիդնեյի կոնսերվատորիայում 2011 թվականին, իսկ երաժշտության ավարտական դիպլոմը՝ 2012 թվականին: Հանդես է եկել նաեւ «Կարմեն», «Ուրախ այրին», «Մադամ Բաթերֆլայ», «Ֆիգարոյի ամուսնությունը», «Կախարդական սրինգը» օպերաներում եւ Սիդնեյի օպերային թատրոնում ներկայացված «Օպերային մեծ հիթեր» ծրագրում:

Ավստրալական aussietheatre.com կայքէջին տված հարցազրույցում Ագնես Սարգիսն ասել է, որ երաժշտությունը միշտ եղել է իր կյանքի մի մասը ծնողների շնորհիվ, որոնք թեեւ երաժիշտներ չեն, սակայն մանկուց իրեն ուղարկել են դաշնամուրի եւ վոկալի դասերի: Թեհրանում Ագնեսը ստացել է ճարտարագետի մասնագիտություն՝ միաժամանակ երգելով դասական երգչախմբում: Այնուհետեւ տեղափոխվել է Ավստրալիա եւ ուսումը շարունակել Սիդնեյի կոնսերվատորիայում:

«Ո՞րն է եղել ներկայացման մեջ աշխատելու ամենահետաքրքրական կողմը» հարցին Ագնեսը պատասխանել է. «Այս հիասքանչ օպերայի մի մասը լինելը, Սիդնեյի գեղեցիկ օպերային թատրոնի գլխավոր բեմում իմ զարմանահրաշ գործընկեր երգիչների կողքին երգելը, ինձ համար այս զարմանահրաշ զգեստները պատրաստելը եւ աշխարհի ամենահայտնի դիրիժորներից մեկի հետ աշխատելը»: Իսկ «ո՞րն է եղել աշխատանքի ամենադժվար պահը», երգչուհին պատասխանել է. «Այս դերերգը կատարելն այն բանից հետո, երբ մի քանի հրաշալի երգիչներ արդեն այնքան հիանալի կերպով հանդես էին եկել այս նույն բեմադրության մեջ: Ճիշտ է, յուրաքանչյուր երգիչ յուրովի է կատարում նույն դերը, բայց այն պետք է պարզապես կատարյալ լինի՝ թե՛ երգի մեջ, թե՛ դերասանական խաղի: Ինձ համար «Տրավիատայի» հիմնական ուղերձը զոհաբերության և իսկական սիրո մասին է», եզրափակել է հարցազրույցն Ագնես Սարգիսը:

Նշենք, որ ժամանակին Ագնես Սարգիս անուն-ազգանունով ֆրանս-ալժիրական ծագումով մի երգչուհի եղել է Ֆրանսիայում, որին սխալմամբ վերագրել են հայկական ծագում:

Ա. Բ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թվերն են խոսում. տնտեսական աճն ու գնաճը 2022-ի առաջին կիսամյակում

Հաջորդ գրառումը

Ճաշակ եւ վերաբերմունք  ձեւավորող օրացույց

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

Ճաշակ եւ վերաբերմունք  ձեւավորող օրացույց

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Մոնթրէալի Հ.Բ.Ը.Մ. Ալեք Մանուկեան Վարժարանը Կը նշէ Իր Հիմնադրութեան 55-ամեակը

09/05/2025

Ներկայութեամբ Հ.Բ.Ը.Մ.-ի Նախագահ Սամ Սիմոնեանի Այս տարի Մոնթրէալի Հ.Բ.Ը.Մ. Ալեք Մանուկեան Վարժարանը կը նշէ իր հիմնադրութեան՝ որպէս Գանատահայոց առաջին վարժարանը...

ԿարդալDetails

Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի տնօրենը կոչ է արել Հռոմի Պապին կանգնել Հայաստանի կողքին

08/05/2025

Տեսանյութ. Հռոմի նոր Պապ է ընտրվել ամերիկացի կարդինալ Ռոբերտ Պրևոստը

08/05/2025

Ուկրաինայի Գերագույն ռադան վավերացրել է ԱՄՆ-ի հետ օգտակար հանածոների մասին համաձայնագիրը

08/05/2025

Վատիկանը նոր Պապ է ընտրել

08/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական