Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

www.armtmm.com ` համահայկական մշակութային հարթակ

23/12/2022
- 23 Դեկտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կայացավ համահայկական մշակութային նոր հարթակի` www.armtmm.com շնորհանդեսը

Նորաստեղծ հարթակը Հայաստանի Թեքեյան մշակութային միության մշակութապահպան հերթական ծրագիրն է, որն ուղղված է հայրենիքում եւ նրա սահմաններից դուրս հայազգի արվեստագետների հանրահռչակմանը: Միությունը ներկայացնում է բացառապես հայկական մշակույթը, հայազգի նշանավոր արվեստագետներին եւ նրանց ստեղծագործությունները:

Կայքում՝ «Մշակութային ցուցասրահ» բաժնում ներկայացված են ժամանկակից հայ ստեղծագործողների աշխատանքները: Նրանք ՀՀ ժողովրդական նկարիչներ եւ վարպետներ են, որոնց աշխատանքները զարդարում են աշխարհի հայտնի ցուցասրահները եւ վաղուց հայտնի են աշխարհի մշակութային հանրությանը: Նկարներ, զարդեր, քանդակներ, երաժշտական գործիքներ, ազգային տարազներ եւ ասեղնագործ իրեր՝ որոնք կարող են լինել նաեւ ձերը՝ աշխարհի որ ծայրում էլ լինեք: Բացի այդ, կայքի այցելուները կարող են օգտվել տոհմագրության ծառայությունից, ինչը հնարավորություն կտա ծանոթանալ տոհմի պատմությանը՝ բացատրություններով, պատմություններով, մեջբերումներով, փաստաթղթերով, աղբյուրներով, դրանց պատճեններով: Ի դեպ, կարող եք դիմել ձեր տոհմի գերբն ունենալու համար՝ տարբեր ձեւաչափերով:

Կայքում կարեւոր տեղ է տրվելու նաեւ լուրերին՝ թարմացման ամենօրյա ռեժիմով: Դրանք կլուսաբանեն հանրությանը հետաքրքրող իրադարձություններն ու նորությունները՝ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրներից:

Հարթակի շնորհանդեսին, որը տեղի ունեցավ դեկտ. 16-ի երեկոյան, «Թեքեյան կենտրոնում», ներկա էին ՀԹՄՄ անդամներ, հյուրեր, ինչպես նաեւ Միության գործընկերները՝ 31 հեղինակ եւ արտադրող, որոնց միավորել է մեկ բան՝ հայկական մշակույթի տարածումը, հանրահռչակումը:

Հայաստանի Թեքեյան մշակութային միության նախագահ Ռուբեն Միրզախանյանը շնորհակալություն հայտնեց արվեստագետներին համագործակցության համար, իսկ ներկաներին վստահեցրեց՝ Միությունն իր առջեւ խնդիր է դրել մեկ տարի հետո բազմապատկել գործընկերների թիվը եւ աշխարհին ներկայացնել հայ մշակույթը՝ ժամանակակից արվեստագետների նորովի մեկնաբանմամբ:  Ռուբեն Միրզախանյանը կարեւորեց նաեւ կայքի լրատվական դերը, որում կներկայացվեն ոչ միայն տեղական, այլեւ սփյուռքի՝ հայալեզու եւ օտարալեզու մի շարք լրատվականներ:

«Առաջիկայում կայքում հասանելի կլինեն նաեւ այլ ծառայություններ՝ այդ թվում նաեւ գենետիկ անձնագրի, որում կներկայացվեն գենետիկ հետազոտության արդյունքները ամենատարբեր ուղղություններով: Բացառիկ է, երբ վերոնշյալ եւ առաջիկայում իրագործվելիք մի շարք ծառայությունները ներկայացվում են համատեղ. վստահեցնում եմ՝ սա լինելու է համահայկակակն մշակութային հարթակ»,-հավելեց ՀԹՄՄ նախագահ Ռուբեն Միրզախանյանը:

Հայաստանի ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանը հարթակում ներկայացված հեղինակների անունից շնորհակալություն հայտնեց նման ձեռնարկի համար: «Պետք է շնորհակալ լինել Հայաստանի Թեքեյան մշակութային միությանը, որը շարունակում է իր մշակութապահպան գործունեությունը՝ աշխարհին ցույց տալու, թե ով ենք մենք: Միությունն այն կառույցներից է, որ պատիվ կբերի մեր ժողովրդին»,-հավելեց Փարավոն Միրզոյանը:

Նշենք, որ կայքի մասին առավել մանրամասն կարող եք դիտել հետեւյալ հղմամբ. https://youtu.be/YqL39tT60Tk:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պաշտոնական Իրանն արձագանքում է Լաչինի միջանցքի պաշարմանը

Հաջորդ գրառումը

Այս վիճակից պրծնելն անհավանական է թվում՝ բայց անհնար չէ

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

Այս վիճակից պրծնելն անհավանական է թվում՝ բայց անհնար չէ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական