Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Troika Dialogue ընդդեմ  Ռուբեն Վարդանյանի

03/03/2023
- 03 Մարտի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Խմբագրական, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ամերիկահայ ընկերներիցս մեկը, մասնագիտությամբ ինժեներ-կաշվեգործ, մինչեւ 44-օրյա պատերազմը սովորություն ուներ տարին մեկ անգամ Հայաստան-Արցախ գալ եւ շրջելով տարբեր, հատկապես փոքր բնակավայրերով, նյութական օգնություն տալ կոնկրետ ծրագրերի համար՝ ջրագիծ, մանկապարտեզի վերանորոգում, գյուղատնտեսական սարքավորումներ, անասնագոմերի կահավորում եւլն: Մեծահարուստ չէ ընկերս. բայց ունի կայուն եկամուտ, որից տարեկան 10-15 հազար դոլարի չափով բաժին էր հանում անձամբ իր կողմից մշակված ծրագրերի համար: Մի տեսակ՝ անհատ բարեգործ, առանց փողի ու թմբուկի, սուսիկ-փուսիկ, գործնական եւ արդյունավետ: Նա լավ ծանոթ էր մեր մարդկանց հոգեբանությանը, Հայաստանում թե Արցախում, լավ տիրապետում էր տեղերում ճիշտ գործակիցներ ընտրելու գործին:

Երեւանյան սրճարաններից մեկում նստած, մի քանի տարի առաջ, պատմում էր իր փորձառություններից, երբեմն ոգեւորիչ, երբեմն զայրացնող, երբեմն ծիծաղաշարժ: Լավ էր ուսումնասիրել հատկապես արցախցիների թեք, ավանակի համառությունը գերազանցող բնավորությունը, քթից այն կողմ ոչինչ չտեսնելու «կարողությունը», խորապես գնահատելով հանդերձ նրանց բնատուր հայրենասիրությունը, կառչածությունը իրենց հող ու ջրին:

«Գիտե՞ս,- հարցրեց ընկերս,- որ շատ բարդ խնդիր է այս ժողովուրդին բարեգործութիւն ընելը: Սկիզբը շատ շնորհակալ կըլլան, չեն գիտեր՝ ինչպես պիտի իրենց երախտագիտութիւնը հայտնեն: Սակայն քիչ ետք կունենան երկրորդ մտածում մը (իր բառերով՝ second thaught). կմտածեն՝ այս մարդը ո՞րքան դրամ ունի, որ ինծի-մեզի կօգնե: Ավելի ուշ երրորդ մտածումը՝ արդյոք ի՞նչ է այս մարդուն շահը, որ մեզի կօգնե: Իսկ հետո միտքը կուգա ամենախայտառակը՝ ինքը ինձմէ ավելի լա՞վ տղա է, որ մեզի կօգնե, ինքը ո՞վ եղավ, որ ինծի օգնե…

Ամերիկահայ ընկերոջս այս բնութագրումները, մանավանդ նրա նշած՝ հայերիս համար շատ հատկանշական արտահայտությունները հիշեցի, երբ մտովի ի մի էի բերում Ռուբեն Վարդանյանի քաղաքական վերջին ամիսների գործունեության կորագիծը: Իսկական արկածախնդրություն արկածներով լի մեր կյանքում: Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելուց, Արցախ մեկնելուց եւ քաղաքական պատասխանատվություն ստանձնելուց մինչեւ պետնախարար նշանակվելը, Ստեփանակերտում համաժողովրդային տպավորիչ հավաք, պաշարման աննախադեպ պայմաններում արտակարգ ռեժիմով աշխատելու շատ գործնական քայլերը, ապա՝ մինչեւ պաշտոնից հրաժարվելը, այդ կորագիծը առաջացրեց հասարակական հուզումներ՝ դրականից մինչեւ ամենաբացասականը, կասակածամտության պայմաններում:

Ամենախելոքները մտածում էին, որ այս մարդը ցանկանում է Արցախն իբրեւ տրամպլին օգտագործել Հայաստանի գահին նստելու համար: Խելոքների մի ուրիշ խումբ մտածում էր, որ նա պարզապես, ռուսական քաղաքացիությունից հրաժարվելու կամուֆլաժի ներքո, Մոսկվայի դրածոն է, մինչ ուրիշների կարծիքով Ռ. Վարդանյանն իր հերթական բիզնես պրոյեկտն էր իրականացնում՝ առերեւույթ անհասկանալի քայլերով: Նույնիսկ՝ պաշտոնաթողությունից 10 օր անց, մինչեւ օրս, որոշ մարդիկ Ստեփանակերտը չլքելու նրա որոշումը ընդունում են քամահրանքով՝ ուրիշ ո՞ւր պիտի գնա որ… Անհեթեթ չէ՞. միլիարդատերը գնալու տեղ չունի: Մի՞թե հանցանք է պետական բարձրագույն պաշտոնների հավակնելը: Այս ի՜նչ նեխածություն է, հանրային շիզոֆրենիա:

Մեր ժողովուրդը, գոնե մի մասը նրա, հարուստներին, նույնիսկ բարերարներին չի սիրում: Նախանձում է, բայց չի սիրում: «Ինքը ինձնից լա՞վ տղա է» մտայնությունը շարունակում է տիրապետել:

Հենց այդ մտայնությունն է, այդ մթնոլորտը, որ թեւ տվեց շատ ավելի հուժկու հակառակորդներին, ինչը, ենթադրում եմ, ինքը հաշվի չէր առել առաքելությունն սկսելուց առաջ: Երկուսը ներսից, մեկը դրսից, նրանք ձեն-ձենի տված ու ձեռք-ձեռքի, տապալեցին նրա ծրագիրը, ավելի ճիշտ՝ տեսլականը, որի ուրվագծին ծանոթ են այն մարդիկ, ովքեր, դեռեւս 2018 թ.-ին, կարդացել են նրա եւ Նունե Ալեքյանի հեղինակած «Ճամբաժանին. որոշումների ժամանակը» գիրքը: Troika-ն, բաղկացած Իլհամ Ալիեւից, Նիկոլ Փաշինյանից ու Արայիկ Հարությունյանից, աշխատեց համակարգված եւ արդյունավետ, յուրաքանչյուրն իր մտասեւեռումով. Փաշինյանը՝ միահեծանությունը չկորցնելու վախից, Հարությունյանը՝ Փաշինյանի պաշտպանությունից չզրկվելու ահից, Ալիեւը՝ արցախահայությանը ծնկի բերելու շահից:

Troika-ն նաեւ ունի հզոր պաշտպաններ՝ Մոսկվան եւ Անկարան: Առաջինը՝ պիղատոսաբար, երկրորդը՝ դավադրաբար:

Սակայն չարաշուք ֆոնն ստեղծողը մեր ժողովրդի անթասիբ հատվածն է, ներառյալ իրեն ընդդիմադիր կոչող գործիչնրեից շատերը, որոնք հանդուրժեցին, որ Ալիեւը հրահանգի, եւ Ստեփանակերտն ու Երեւանը կատարեն:

Հետո՞…:
ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արտահոսքեր, ենթադրություններ, անորոշություն

Հաջորդ գրառումը

Երկիրն ապագա է ուզում

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Վերլուծություն

Քաղաքական գործընթացի աստիճանական էրոզիա. Վահե Դավթյան

17/04/2026
Հաջորդ գրառումը

Երկիրն ապագա է ուզում

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական