Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը գիտնականների ուշադրության կենտրոնում է

23/12/2022
- 23 Դեկտեմբերի, 2022
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնում իրականացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ փոփոխելով Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի հանքաքարի միջավայրի պայմանները, հանքաքարի կոնցենտրացիան, օքսիդացված եւ սուլֆիդային հանքանմուշների հարաբերակցությունը, պղնձի մանրէաբանական կորզման աստիճանը հնարավոր է հասցնել մոտ 90%-ի:

Քաջարանի պղինձ-մոլիբդենային հանքավայրը գտնվում է  ՀՀ Սյունիքի մարզում՝ Ողջի գետի վերին ավազանում: Հետազոտվել է 1931-ին: Շահագործվել 1945 թվականից: Արդյունաբերական նշանակության հանքայնացումը տեղադրված  է ջրաջերմային փոխակերպված մոնցոնիտների մեջ՝ դրանց հատող գրանոդիորիտ-պորփյուրային դայքերի երկայնքով: Հանքանյութն առաջացել է երկարատեւ ժամանակամիջոցում՝ ջերմաստիճանի աստիճանական անկման պայմաններում՝ հանքայնացման մի քանի փուլերով, եւ կազմված է հիմնականում մոլիբդենիտ, խալկոպիրիտ, մագնետիտ, պիրիտ միներալներից:

Գիտնականների կողմից կատարված ապարագիտական հետազոտությունները թույլ են տվել բացահայտել պղնձի միներալի տարրալուծման մեխանիզմը: Հետազոտության արդյունքները կարող են կիրառվել Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի օքսիդային եւ սուլֆիդային հանքաքարի կենսատարրալուծման տեխնոլոգիայի մշակման համար: Հարկ է նշել,որ հետազոտական աշխատանքներում ներգրավված են եղել երիտասարդ մասնագետները:

Հետազոտությունն իրականացվել է ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտա-արտադրական կենտրոնի բազային ֆինանսավորմամբ:

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ

Ռուսաստանի բնագիտության ակադեմիայի պրոֆեսոր

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մրցակցություն գրքերի տպագիր եւ էլեկտրոնային տարբերակների միջեւ

Հաջորդ գրառումը

2023. ամեն մարդ իր գործով զբաղվի

Համանման Հոդվածներ

23 Դեկտեմբերի, 2022

Մեր ընթերցողներին

23/12/2022
23 Դեկտեմբերի, 2022

Արցախահայության շրջափակումը սպառնալիք է բոլորիս

23/12/2022
23 Դեկտեմբերի, 2022

Այս վիճակից պրծնելն անհավանական է թվում՝ բայց անհնար չէ

23/12/2022
23 Դեկտեմբերի, 2022

www.armtmm.com ` համահայկական մշակութային հարթակ

23/12/2022
Հաջորդ գրառումը

2023. ամեն մարդ իր գործով զբաղվի

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026

Ապրիլի 30-ին «Ազգի» առցանց տարբերակում ծանուցել էինք նույն օրը ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի մասին, որին մասնակցում էին...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Արդյո՞ք Փաշինյանի օգտին քվեարկելու պատրաստ որեւէ մեկն ուզում է նվաստանալ՝ որպես քաղաքացի, որպես հայաստանցի, որպես հայ, թե՞ ոչ. Հակոբ Բադալյան

08/05/2026

Ղարաբաղյան շարժումը եղել է ճակատագրական սխալ:Այս մտքի հեղինակը Ադրբեջանի նախագահը չէ: Կամ Ադրբեջանի որեւէ այլ պաշտոնյա չէ: Այս մտքի հեղինակը...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական