Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆԱՏԱԼՅԱ ԱՐՈՍԵՎԱՅԻ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՎԱՆԻ ՄԱՍԻՆ

21/01/2022
- 21 Հունվարի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գրող եւ ականավոր թարգմանչուհի (չեխերենից) Նատալյա Արոսեւան (1919-1990)ՙ իմ տատիկը, պատերազմից հետո բազմիցս եղել է Բեռլինում: Պատերազմի ժամանակ նրա ստորաբաժանումը նացիստական Գերմանիայի պարտված մայրաքաղաք չէր հասել, որովհետեւ նրանց տեղափոխել էին Հեռավոր Արեւելք: Սակայն հետո իրավաբան ամուսնուՙ Միրոն Նիսենհոլցի հետ բազմիցս եկել է Բեռլին, իհարկե, արեւելյան: Չգիտեմՙ եղե՞լ են նրանք արեւմտյան հատվածում, չեմ բացառում, բայց հավաստի տեղեկություն չունեմ: ԳԴՀ-ում նրանք շատ-շատերի հետ են շփվել, այդ թվումՙ իրենց գերմանացի ընկերոջ, որն այդ շփումների պատճառով դատապարտվել է եւ բանտում մի քանի տարի անցկացնելուց հետո սկսել է համագործակցել Կարմիր բանակի հետ: Յոթ տարի առաջ հեռախոսազրույց եմ ունեցել նրա հետ, իսկ հիմա նա 101 տարեկան է, ողջ-առողջ է:

Արդյոք Միրոնն ու Նատալյան կարո՞ղ էին 1945-ին պատկերացնել, որ 75 տարի անց իրենց ծոռը կծնվի այդ նույն, բայց միավորված ու ազատ Բեռլինում, դեռ ավելինՙ ծոռը կունենա Գերմանիայի քաղաքացիություն: Ինչեւէ, հենց այդպես էլ եղել է, եւ հիմա Նատալյա Արոսեւայի թոռն ու ծոռը զբոսնում են Բեռլինի նույն փողոցներով, որոնցով անցել է նրանց տատիկը: Խոսում են նույն երկու լեզուներով, որոնցով նա էր խոսումՙ ռուսերեն եւ գերմաներեն (Նատալյա Արոսեւան գերմաներեն սովորել է Մոսկվայի Լիբկնեխտի դպրոցում եւ ռազմաճակատում աշխատել է որպես զինվորական թարգմանիչ): Մենք Պրահայում էլ ենք լինում, նրա մանկության քաղաքում, եւ այնտեղ էլ ենք գնում նրա հետքերով, մոտենում ենք այն վիլլային, որտեղ ապրել է հորՙ դիվանագետ Ալեքսանդր Արոսեւի եւ տատիկիս քույրերիՙ Օլգայի եւ Ելենայի հետ: Հետագայում Օլգան եւ Ելենան դարձան հայտնի դերասանուհիներ:

Նատալյա Արոսեւան կյանքից հեռացավ 1990 թվականի հուլիսին, երբ ես ընդամենը 11 տարեկան էի: Ես նրան հիշում եմ, բայց, իհարկե, կուզեի ավելի լավ ու խորը ճանաչել: Մենք շատ ընդհանուր բաներ ունենք, ես դա միշտ եմ զգում եւ միշտ ունեմ նրա կարծիքի, խորհրդի, խոսքի պակասը: Իսկ վերջերս նրա արխիվում գտա Հայաստանին նվիրված բանաստեղծություն: Ինձ համար դա ցնցում էր, որովհետեւ ես միշտ համակրանքով եմ վերաբերվել Հայաստանին, իսկ հետո, երբ եղա այնտեղ, սիրեցի այն եւ սերն այդ, իհարկե, հավերժ է: Հիմա ես հասկանում եմ, թե որտեղից է ծնունդ առել իմ այդ սերը. իմ տատիկն է սիրել Հայաստանը: Եվ մենք երկուսս էլ գրել-գրում ենք նրա մասին բանաստեղծություններ: Ահա եւս մի ընդհանուր բան: Հետաքրքիր էՙ էլ ինչե՞ր են պարզվելու…

Ես շատ շնորհակալ եմ Նաիրա Խաչատրյանին, որն օգնեց Նատալյա Արոսեւայի բանաստեղծության հրապարակման եւ ամենակարեւորըՙ տեքստի եւ այս համեստ նախաբանի թարգմանության գործում: Եվ խորին շնորհակալություն «ԱԶԳ» թերթինՙ հրապարակման համար:

Նկար 1. Նկարում. Նատալյա Արոսեւան ամուսնու հետ Արեւելյան Բեռլինում, 1980-ական թթ.

ՆՈՐ ՀԵՔԻԱԹ

Ծանր է վիճակն ալեհեր Սեւանի.

մարտիկի վերքերից հոսող արյան պես

լքում է նրան իր կապույտ ուժը:

Չի չափել երբեք ու չի խնայել,

տվել է անսպառ, ինչպես տալիս են սերը,

որ արեւը չայրի դաշտերը,

որ խշշան փարթամ այգիները,

որ քաղաքներում վառվեն լույսերը:

Սեւանն իր ուժը

տվել է մարդկանց:

.

Յոթ սարից այն կողմՙ հեռավոր հեռվում,

աղջնակ-գետակըՙ միշտ ուրախ Արփան,

ոտաբոբիկ թռչկոտում է քարերի վրա:

Ջրե հյուսքերն է կապի մեջ առնում,

իսկ րոպե անց բաց թողնում իսկույն,

ջուր է ցողում, պար գալիս ափին,

զվարթ կարկաչում ողորկ քարերին

եւ իր անհոգ ծիծաղով արթնացնում է

արձագանքը ժայռերի:

.

Եվ մի անգամ սարերից քամին իջավ

գետակի մոտ այս աշխույժ:

Ջրի վրա կախվելովՙ թեւերը լուռ նա ծալեց

ու այսպիսի երգ երգեց.

«Լսի՛ր, Արփա՛ անհանգիստ,

ես վատ լուր եմ քեզ բերել,

ծանր է ցավը Սեւանի,

կապույտ ուժն է հեռանում,

նրա սրտից վիրավոր…

.

Ուժն է կորցնում մեր Սեւանը,

չորացնելու է արեւը բարեբեր հողը,

բերք չեն տալու մեր դաշտերը,

հանգչելու են քաղաքների վառ լույսերը…

Ինչպե՞ս օգնենք, ասա՛, Արփա՛»:

Լռեց աղմկոտ Արփան,

թողեց իր կայտառ ցատկը,

ջինջ ակներից հորդեցին

արծաթ արցունքները:

.

Լացով աղաչեց մեր տխուր Արփան.

«Ա՜խ, փարձանքի մեջ է իմ պապիկ Սեւանը:

Ջինջ ու անարատ իմ արյունը

թո՜ղ նրան նոր կյանք տա,

ետ բերի նրա կապույտ ուժը…

Բայց հեռու է պապսՙ Սեւանը,

յոթ սարից այն կողմ է նրա տունը,

ինչպե՞ս անցնեմ ես այս սարերը,

ո՜նց հասցնեմ իմ թանկ արյունը»:

.

Քամին աղմուկով թափ տվեց թեւերը.

«Ես գիտեմ, գիտեմՙ ոնց օգնեմ դարդիդ,

երեք ուղղությամբ ես լուր կուղարկեմ,

կտրիճներ կգան բյուր հարյուրներով,

որ ճամփա բացեն ալիքիդ համար»:

Երեք ուղղությամբ նա ձայնեց ահեղ,

օգնության կանչեց:

սարերի վրա քամիներ փչեցին,

եւ ասես բյուրավոր բազեներ

կապույտ բարձրունքում թեւածեցին:

.

Մեկ կանչեցՙ եկան հայոց որդիները քաջՙ

գանգուրներըՙ սեւ խաղող,

իսկ աչքերում կրակոտ վառ արեւն էր շողշողում:

Երկրորդ կանչով եկան մարդիկ Հյուսիսիցՙ

մազերի մեջ հասուն հասկի ոսկեգույնը,

իսկ աչքերում ջինջ կապույտը երկնքի:

Երրորդ կանչը ոտքի հանեց Արեւմուտքն ու Արեւելքը

եւ սարերում հավաքվեցին

ընկերներ անթիվ:

.

Միայն հարավից ոչ մեկը չեկավ.

այնտեղՙ հարավում, հողերը գերի են,

այնտեղ ոչ ոք ո՛չ ցանում է, ո՛չ վարում,

միայն ցավն է լուռ շրջում շիրիմների արանքում.

այնտեղ փուշ ու տատասկն են տեր ու տիրականը:

.

Այնտեղՙ հարավում, Արաքսից այն կողմ

Արծաթագագաթ Արարատը ծեր

Մասիս որդուն գետի ափ բերել,

գրկել ու ասում է.

«Նայի՛ր, իմ փոքրի՛կ Մասիս,

տեսնո՞ւմ ես հեռվում կապույտ ցոլանքը:

Նա եղբայրն է իմ, արնակից Սեւանը:

Ասում ենՙ ցավն է պատել նրան,

կապույտ ուժն է կորցնում,

ինչպես վիրավոր մարտիկնՙ արյունը:

Սարերի քամին ինձ լուր է բերել, որ

մեր թոռնուհինՙ ճարպիկ Արփան,

իր արյունն է տալիս նրան:

.

Իմ փոքրի՛կ Մասիս, աչքը քո ջահել

իմ աչքից սուր է, լա՛վ նայիր, ասա՛,

Արաքսից այն կողմ ի՞նչէ կատարվում:

Մի լավ լսի՛րՙ այդ ի՞նչ աղմուկ է

այնտեղ, որտեղ փրփրուն Արփան է»:

Երկար ականջ դրեց ջահել Մասիսը,

Երկար նայեց կրտսերըՙ սարը,

Ու բացականչեց.

.

«Օ՜, հա՛յր իմ: Կար ժամանակ,

որ Բաբելոնում հազար ազգ ու ցեղ,

հավաքվել էին, որ աշտարակ կանգնեցնեն…

Եթե հիշում ես, դեռ ես էլ հարցրի,

թե ինչպե՞ս պիտի հասկանան իրար,

եթե բոլորը տարբեր ծագերից են:

Եվ ճիշտ էի ես. իրենց գործը

նրանք վերջին չհասցրին:

Ինչպե՞ս բացատրեմ ես հրաշքը այս.

հիմա էլ եմ ես տեսնում հարյուր ազգ,

բայց մեկը մյուսին եղբայր է ասես:

Կարծես այնտեղ հարյուր ցեղ չէ բնավ,

այլ արյունակից հարյուր մեկ օջախ:

Հազարաբարբառ խոսք եմ ես լսում,

Բայց ասես միեւնույն լեզվով են խոսում:

Ռուսերենից թարգմանեց ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Գրիգորի ԱՐՈՍԵՎ, գրող, լրագրող, հրատարակիչ, Բեռլին

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԸՙ ԶԱՎԵՆ ԽԱՉԻԿՅԱՆ ԵՎ ԱՐՄԵՆ ԵՆԳՈՅԱՆ

Հաջորդ գրառումը

ՕՐՈՐԱ ՄԱՐՏԻԿԱՆՅԱՆԻ ՀՈՒՇԵՐԻ ՆՈՐԱԳՈՒՅՆ ԻՍՊԱՆԵՐԵՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ՕՐՈՐԱ ՄԱՐՏԻԿԱՆՅԱՆԻ ՀՈՒՇԵՐԻ ՆՈՐԱԳՈՒՅՆ ԻՍՊԱՆԵՐԵՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական