Երկուշաբթի, Հունիսի 29, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՕՐՈՐԱ ՄԱՐՏԻԿԱՆՅԱՆԻ ՀՈՒՇԵՐԻ ՆՈՐԱԳՈՒՅՆ ԻՍՊԱՆԵՐԵՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆԸ

21/01/2022
- 21 Հունվարի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ

Օրորա (Արշալույս) Մարտիկանյանը (1900-1994) Մեծ Եղեռնը վերապրած ամենահայտնի հայուհին էՙ շնորհիվ իր «Հոշոտված Հայաստան» հուշագրության եւ դրա հիման վրա նկարահանված համանուն շարժանկարի (հայտնի նաեւ «Հոգիների աճուրդ» վերտառությամբ): Թե՛ գիրքը, թե՛ ֆիլմը տարածվել են ամերիկյան ու եւրոպական երկրներում, գիրքը թարգմանվել է ճապոներեն, չեխերեն եւ այլ լեզուներով: Այն երկու անգամ թարգմանաբար հրատարակվել է նաեւ իսպաներեն (1919 եւ 1999 թվականներին):

Անցած տարեվերջին Բուենոս Այրեսի «Էդիար» հրատարակչությունը Համազգային Հայ Մշակութային Միության հովանավորությամբ լույս է ընծայել «Հոգիների աճուրդը կամ Հոշոտված Հայաստան. Օրորա Մարտիկանյանի պատմությունը» իսպաներեն հատորըՙ արգենտինահայ հետազոտող Էդուարդո Գոզանլյանի աշխատասիրությամբ: Այն ընդգրկում է անգլերեն բնագրից կատարված նոր թարգմանությունՙ կատարված ամերիկաբնակ վաստակաշատ հայագետ, պատմաբան, բանասեր եւ թարգմանիչ Վարդան Մատթեոսյանի կողմից: Վերջինս նաեւ գրքի ընդարձակ առաջաբանի հեղինակն է, որտեղ ներկայացված է Մարտիկանյանի կյանքի ոդիսականը, արժեւորված են Էդուարդո Գոզանլյանիՙ սույն թեմայով կատարված երեսնամյա պրպտումները եւ նրա կողմից Հայաստանում ֆիլմի մի հատվածի հայտնաբերումը: Մարտիկանյանի տեքստը մանրամասնորեն ծանոթագրել է Էդուարդո Գոզանլյանը եւ հատորում ընդգրկվել նաեւ գրքի ու շարժանկարին մասին իր ուսումնասիրությունը: Հատորը եզրափակում են ֆիլմի սկզբնական 16 լուսանկարները եւ տարբեր արժեքավոր նյութեր Գոզանլյանի արխիվից:

Ա. Բ

Նախորդ գրառումը

ՆԱՏԱԼՅԱ ԱՐՈՍԵՎԱՅԻ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՎԱՆԻ ՄԱՍԻՆ

Հաջորդ գրառումը

Նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանն Արցախի նկատմամբ 69 հանցագործություն է կատարել

Համանման Հոդվածներ

26 Հունիսի, 2026

Ո՜ւր ենք հասել…

26/06/2026
26 Հունիսի, 2026

ՍԴ որոշմանը սպասելիս

26/06/2026
26 Հունիսի, 2026

Յունիս 7-ի ընտրութեանց արդիւնքները պիտի երբեք վերջնականանա՞ն

26/06/2026
26 Հունիսի, 2026

Իրան-ԱՄՆ ընդհատված հանդիպում

26/06/2026
Հաջորդ գրառումը

Նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանն Արցախի նկատմամբ 69 հանցագործություն է կատարել

Լրահոս

Գիտական կարեւոր զոյգ աշխատութիւններ՝ Հայաստանի Թէքէեան Մշակութային Միութեան ջանքերով

29/06/2026

Ընդամէնը մէկ տարուան ընթացքին, ամիսներու տարբերութեամբ, Հայաստանի Թէքէեան Մշակութային Միութեան վարչութիւնը հանրութեան ներկայացուց կարեւորագոյն երկու աշխատութիւն՝ շքեղ տպագրութեամբ, առաջինը՝ 66...

Թուրքիայի ԱԳՆ-ը դատապարտել է Իսրայելի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը

28/06/2026

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը։ «Իսրայելի կառավարությունը, որ ամբողջ աշխարհի աչքի առաջ ճնշում...

Իսրայելի կառավարության որոշումը պայմանավորված է ոչ այնքան պատմական արդարության գաղափարով, որքան ներկայիս աշխարհաքաղաքական հաշվարկներով

28/06/2026

Իսրայելի կառավարության՝ Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման մասին որոշումը, որը դեռ պետք է հաստատվի Քնեսեթի կողմից, անկասկած, կարևոր քաղաքական իրադարձություն է։...

«Հըզբոլլահը» Լիբանանի անկախության հենասյունն է. Վիլայաթի

28/06/2026

Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վիլայաթին «Հեզբոլլահ» շարժումն անվանել է Լիբանանի անկախության հենասյուն։ Նա սոցիալական ցանցերում գրառման...

Ֆրանսիայում անոմալ շոգի պատճառով 1000 մարդ է մահացել

28/06/2026

Ֆրանսիայի հանրային առողջապահության կառույցները հայտնում են, որ ռեկորդային շոգի ալիքները հունիսի 24-ից ի վեր երկրում մոտ 1000 հոգու մահվան պատճառ...

Իսրայելի կառավարությունը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. նախագիծը Քնեսեթում կդրվի քվերակության

28/06/2026

Իսրայելի կառավարությունը միաձայն քվեարկել է Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու օգտին.   X-ի  էջում հայտարարել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը։...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական