Երկուշաբթի, Նոյեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿԱՀԻՐԵՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՎԱՆ ԼԵՈՅԻ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

14/01/2022
- 14 Հունվարի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կահիրեի Ամերիկյան համալսարանի Թահրիր մասնաշենքի «Ապագա պատկերասրահում» (Future Gallery) բացվել է եգիպտահայ լուսանկարիչ Վան Լեոյի (1921-2002) նկարների ցուցահանդեսը, որը տեւելու է մինչեւ 2022 թվականի փետրվարի 22-ը, տեղեկացնում է «Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը` լուրը քաղելով արաբական հանրածանոթ «Ալ-Ահրամ» օրաթերթից:

Ըստ լրագրող Դինա Քաբիլի , ցուցահանդեսը հնարավորություն է տալիս բացահայտելու ստեղծագործողի յուրահատուկ աշխարհը, հատկապես նրա աշխատավայրը, որտեղ Լեոն մինչեւ անցյալ դարի 90-ականների վերջը ոչ միայն վարպետորեն որսում էր եւ ֆիքսում եգիպտացի ականավոր մարդկանց (Թահա Հուսեյն, Դորիա Շաֆիք եւ ուրիշներ) եւ կինոդերասաններին (Օման Շարիֆ, Ռուշդի Աբազա, Ֆաթեն Համամա, Սամիա Գամալ եւ ուրիշներ), այլեւ «անմահացնում» տեղացի հասարակ մարդկանց եւ կոսմոպոլիտ Կահիրեում ապրող օտարազգիների կերպարները: «Այդ լուսանկարներում զգացվում է այն ջերմ ու բարեկամական զգացմունքը, որ գոյություն ուներ Լեոյի եւ լուսանկարվողի միջեւ», գրում է Դինա Քաբիլը, հավելելով. «Այդ հատուկ վերաբերմունքը մենք զգում ենք նաեւ այս երկրի եւ նրա ժողովրդի հանդեպ այս եգիպտահայի ցուցաբերած «կապվածությունից»: Կահիրեում էր երիտասարդ Լեո Վան Բոյաջյանը հաստատվել 1927-ին` փախչելով Օսմանյան կայսրությունում սանձազերծված ցեղասպանությունից: Այստեղ նա այդ ժամանակ աշխատում էր ընտանեկան հարկի տակ բացված «Ստուդիո Վենուսում» (Studio Venus), եւ շատ մոտիկ էր իր եղբոր` Անջելոյի հետ: Երբ վերջինս 1941-ին Փարիզ տեղափոխվեց, Լեոն նոր արվեստանոց բացեց քաղաքի կենտրոնում, որտեղ էլ շարունակեց ստեղծել սիրած քաղաքի փառքն ու վերիվայրումները պատկերող իր անկրկնելի լուսանկարները»:

1998-ին, ըստ լրագրողի, հետեւելով Կահիրեի Ամերիկյան համալսարանում դասավանդող իր ընկերոջ` Բարրի Այվերսոնի հորդորներին, Լեոն լուսանկարների իր ամբողջ հարստությունը նվիրում է Ամերիկյան համալսարանին, նրանում գործող «լուսանկարների եւ կինոհավաքածուների գրադարանին», որի տնօրենն ու կուրատորն է Օլա Սեյֆը: Այնտեղ այժմ գործում է նաեւ Լեոյի արվեստանոցի խնամքով պատրաստված կրկնօրինակը, հատկանշական 2 լուսանկարներով, որոնցից առաջինում եգիպտահայն է Գիզայի բուրգերից մեկի գագաթին, իսկ երկրորդում` 1940-ականների Թահրիր հրապարակը:

Մեր կողմից ավելացնենք, որ երկրի եւ նրա ժողովրդի հանդեպ Լեոյի «կապվածությունը» այս ցուցահանդեսով փաստորեն փոխհատուցվում է: Նրա ժառանգությունը ապահով վայրում է գտնվում, պահպանվում եւ գնահատվում, որի համար պարտավոր ենք հայտնել մեր գոհունակությունը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԺԱՆԻ ՉԷ ԹԱՏՐՈՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ

Հաջորդ գրառումը

ՀԱՐՈՒՍՏ, ԵԶԱԿԻ ՄԻ ՀՈՒՇԱԳԻՐՔ..

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՐՈՒՍՏ, ԵԶԱԿԻ ՄԻ ՀՈՒՇԱԳԻՐՔ..

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական