Չորեքշաբթի, Հունիսի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԽՈՍՔԻ ԱՆԱՏՈՄԻԱ

24/12/2021
- 24 Դեկտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ըստ Հովաննու ավետարանիՙ «Ի սկզբանե էր ԲԱՆԸ, եւ ԲԱՆԸ Աստուծոյ մօտ էր, եւ ԲԱՆԸ Աստված էր»:

Սա ավետարանական ճշմարտության հայերեն ճշգրիտ թարգմանությունն է, որտեղ հունարեն (logos) բառի համար ընտրվել է «ԲԱՆ» հոմանիշը: Լատիներենով (logos) բառը verbum է թարգմանվել, որը ԽՈՍՔ է նշանակում: Անգլերենով ԼՈԳՈՍԸ թարգմանվել է word, որը նույնպես ԽՈՍՔ իմաստն ունի: ԼՈԳՈՍԻ համար ռուսերենում ԽՈՍՔ նշանակությամբ բառն է ընտրված: Պարսիկներն էլ հետեւելով մյուս լեզուների օրինակին, ԼՈԳՈՍ բառի թարգմանության ժամանակ նախընտրել են օգտագործել արաբերենից փոխառյալ [kalame], թարգմանաբարՙ ԽՈՍՔ բառը:

Արդյո՞ք ճիշտ է թարգմանվել (logos) բառը, եւ արդյո՞ք այն իրոք ԽՈՍՔ է նշանակում: Դիմենք բառարաններին:

Հունարեն (logos) բառը ԽՈՍՔ եւ ԲԱՌ իմաստներից բացի, ունի նաեւ մի շարք այլ իմաստներՙ «դրույթ», «հասկացություն», «միտք», «ԲԱՆականություն»: Սակայն վերը նշված լեզուները չգետես ինչու ընտրել են ԽՈՍՔ նշանակությամբ verbum, word, , բառերը: Իսկ հայերենում ընտրված ԲԱՆ բառը կարելի է համարել հունարեն (logos) բառի ամենաճշգրիտ թարգմանությունը: Ըստ մեր անվանի բառարանագետների, հայերեն ԲԱՆ նշանակում է հունարեն logos, ինչպես նաեւ «խոհականություն», «իմացականություն», «բանականություն» եւ այլն:

Եւս մի փաստ, որ logos-ը ավետարանական ճշմարտության մեջ չէր կարող ունենալ ԽՈՍՔ իմաստը: Ինչպե՞ս կարող էր ի սկզբանե ԽՈՍՔԸ լինել, եթե դեռ չկար լսող ականջըՙ Արարչի արարած մարդը:

Դրանով հանդերձ, հայոց լեզվի բառապաշարի բառաքերականական միավորներից ամենակենսունակը «խոսք» բառն է, որի հետ մենք առնչվում ենք ամեն օր, ամեն ժամ, մի «խոսքով»ՙ ամեն պահ:

Խոսքը կարող է լինել դառը, կծու, թթու, մռու, կարող է լինել քաղցր, անուշ, անհամ, ջերմ, չոր, երբեմն երկիմաստ, երբեմն բազմիմաստ, երբեմն էլՙ անիմաստ: Խոսքի արագ ընթացքը համեմատելի է անգամ քաջ որսկանի գյուլլի սլացքի հետ:

Խոսքը նաեւ կշիռ է ունենում ու ներգործության առումով նույնիսկ ստանում «ծանրակշիռ խոսք» պատվանունը: Խոսքը կարող է նաեւ ազատագրվել ու դառնալ ազատ խոսք:

2021122413

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ՆՈՐՄԱԼԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ Է ՏԻՐԱՆՈՒՄ ԱՄՆ-Ը

Հաջորդ գրառումը

ՃԱԿԱՏԱԳՐԻ ՔԱՄԱՀՐԱՆՔԸ

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

ՃԱԿԱՏԱԳՐԻ ՔԱՄԱՀՐԱՆՔԸ

Ամենաշատ ընթերցվածը

default
Նորություններ

«Ուժեղ Հայաստանի» հանրահավաքը՝ Հանրապետության հրապարակում

03/06/2026

ԿարդալDetails
Իրավունք

«Շպիոն», «գործակալ», «Հայաստանի ժողովրդին թալանող» ասելու համար Գագիկ Ծառուկյանը Փաշինյանին դատի է տվել

03/06/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ. տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական հարթակից։ Գագիկ Ծառուկյանը...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ռուսաստանը չի ցանկանում, որպեսզի հունիսի 7-ին գործող վարչապետը վերընտրվի՝ ԱՄՆ-ի հետ Հայաստանի աճող հարաբերությունների ֆոնին. Ռուբիո

03/06/2026

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ TRIPP նախագիծը կարող է հեղափոխել Հայաստանի ռազմավարական դիրքը և դառնալ տարածաշրջանում...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի արցախատյացության մասին վկայում են գրեթե 30-ամյա վաղեմության փաստերը. Ստեփան Հասան-Ջալալյան

03/06/2026

Հազարամյակների հայկական պատմություն ունեցող Արցախն օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի մաս համարելու մասին միտքը Նիկոլ Փաշինյանի մոտ նոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական