Չորեքշաբթի, Հոկտեմբերի 22, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ՆՈՐՄԱԼԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ Է ՏԻՐԱՆՈՒՄ ԱՄՆ-Ը

24/12/2021
- 24 Դեկտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ինչը հավասարակշռությունից հանել է պաշտոնական Մոսկվային

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավման խնդիրը վերջին շրջանում հաճախակի է զբաղեցնում Երեվանի օրակարգը: Չեն դադարում դրա վերարծարծումները Հայաստանում, որովհետեւ ցավոտ խնդիր է եւ ըստ երեւույթին այդպիսին էլ մնալու է, քանի որ վստահություն չկա դեպի թուրքական կողմը, իսկ մեր դաշնակից Ռուսաստանը, ի դեմս նախագահ Վլադիմիր Պուտինի , նախապատվությունը միշտ Թուրքիային է տվել եւ տալու է: Այլապես նա չի կարող Հայաստանի եւ հայ ժողովրդի հաշվին քաղաքական սակարկություններ անել թուրքական կողմի հետ, ոչ էլ կարող է ապահովել համագործակցության արդյունավետությունը, ինչպես ապահովել էր 44-օրյա պատերազմում:

Ի դեպ, այդ մասին «Թյուրքիյե» թերթին անցյալ ամիս տված հարցազրույցում խոստվանել էր Պուտինի խորհրդական Ալեքսանդր Դուգինը , թե Թուրքիայի հետ Ռուսաստանի համագործակցությունն առավել արդյունավետությամբ դրսեւորվել է ղարաբաղյան վերջին պատերազմում: Հիշեցնենք, որ պատերազմի օրերին Ռեջեփ Թայիփ Էրդողանի ՙ «Թուրքիան այս պատերազմին մասնակցում է, որ վերջնական ավարտին հասցնի 1915-ին երիտթուրքերի կիսատ թողած գործը» լկտի հայտարարությունից հետո, Պուտինը նրան իր լավագուն ընկերն էր հռչակել: Դեկտեմբերի 17-ին Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը , թուրքական «Սյոզջու» թերթի վկայությամբ, կրկին անդրադարձել է Պուտին-Էրդողան հարաբերություններին, նշելով դրանց ջերմ բնույթի մասին, ընդգծել է, որ այդ հարաբերություններն ապահովել են տարածաշրջանային դժվարագույն հարցերի լուծումը:

Այլ կերպՙ Էրդողանը, որպես լավագույն ընկեր,անհրաժեշտ է Պուտինին որպեսզի Հայաստան-Թուրքիա մերձեցումն ընթանա Ռուսաստանի նախաձեռնությամբ: Այդ դեպքում Պուտինը նորից շրջանառության մեջ կդնի «Զանգեզուրի» միջացքի հարցը, ապա նաեւ 3 +3 ձեւաչափը, որ Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ին ու Ֆրանսիային վերջնականապես դուրս մղի ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացից, հետեւաբար եւ Հարավային Կովկասից:

Ինչպես հայտնի է, ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը հայտարարել էր, որ «Մեղրիի միջանցք» չի լինելու: Նրա հայտարարությունից հետո Պուտինը հանկարծ խոսեց Հայաստան-Թուրքիա մերձեցման մասին, ավելինՙ դեռ միջնորդելու պատրաստակամություն էլ հայտնեց: Ընթացիկ տարվա, եթե չեմ սխալվումՙ օգոստոսին, Պուտինին դրականորեն արձագանքեց էրդողանը, ապա ՀՀ վարչապետ Փաշինյանը ՙ դրական ազդակներին դրականորեն պատասխանելու պատրաստակամությամբ:

Ավելին, Էրդողանն այդ մասին հայտարարեց նաեւ հոկտեմբերի 26-ին Ադրբեջան կատարած այցի ժամանակ Իլհամ Ալիեւի հետ մամուլի ասուլիսում, պահանջելով հայկական կողմից բարի կամք Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման համար; Թուրքիայի նախագահը չէր մոռացել նաեւ «Զանգեզուրի միջանցքի» եւ 3+3 ձեւաչափի մասին: Սակայն շուտով Հայաստան-Թուրքիա նորմալացման հարցով սկսեց հետաքրքրվել Վաշինգտոնը:

Դեկտեմբերի 9-ին Սպիտակ տան հատուկ հրավերով ՀՀ վարչապետ Փաշինյանը մասնակցեց նախագահ Բայդենի նախաձեռնած «Հանուն ժողովրդավարության» գագաթաժովին, որին Ռուսաստանը, Թուրքիան եւ Ադրբեջանը չէին հրավիրվել: Դեկտենբերի 14-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կազմակերպեց Փաշինյանի եւ Ալիեւի հանդիպումը, իսկ 16-ին Սպիտակ տանը ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպեց նախագահ Բայդենի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ, հրավիրելով վերջինին Հայաստան:

Այս ամենը, ինչ խոսք, միանգամայն հակասում էր Հայաստանն օտարերկրյա աջակցությունից զուրկ, միջազգայնորեն մեկուսացված եւ տնտեսապես քայքայված տեսնելու Մոսկվայի տրամաբանությանը: Խնդիրը, սակայն, սոսկ տրամաբանությունը չէ, այլ Հայաստան-Թուրքիա նորմալացման հարցում նախաձեռնությունը Վաշինգտոնին եւ Եվրոպական միությանը զիջելու փաստը, որի առջեւ կանգնել է Մոսկվան: Դա, ամենայն հավանականությամբ, զգում են Էրդողանն ու Ալիեւը, որ հրաժարվել են Հայաստանն ու հայ ժողովրդին սպառնալու մտավարժանքներից:

Դեկտեմբերի 13-ին Թուրքիայի ազգային մեծ ժողովում ունեցած ելույթում, արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն ասաց. «Ադրբեջանի հետ խորհրդակցել ենք, շուտով փոխադարձաբար հատուկ ներկայացուցիչներ ենք նշանակելու, որ նորմալացնենք հարաբերությունները Հայաստանի հետ»: Նա միաժամանակ, արձագանքելով «Լավ» կուսակցության խմբակցության փոխնախագահ Էրհան Ուսթայի հակազդեցությանը, նշեց. «Հատուկ ներկայացուցիչ ենք նշանակում, այլ ոչ թե դեսպան: Եթե հարաբերությունները նորմալանան եւ Հայաստանը դասեր քաղի վերջին զարգացումներից, այդ ժամանակ հնարավոր է, որ դեսպանատուն էլ բացվի»: Շուտով նրան հավելեց Էրդողանը, թե «Տիրոջ օրհնությամբ դեսպանատուն էլ կբացենք»:

Գալով Ալիեւին, նա էլ վերջին ելույթներում խոսում է Հայաստանի հետ համագործակցությունից, նույնիսկ բարեկամությունից, եւ Էրդողանի պես լռությամբ շրջանցում է «Զանգեզուրի միջանցքը»: Պարզապես Մոսկվան է առայժմ դիմադրելու փորձեր անում ի դեմս ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովայի: Նա, ինչպես դեկտեմբերի 18-ին նշել է «Սյոզջուն», հայտարարել է. «Բոլորն էլ գիտեն, որ Ռուսաստանը Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների նորմալացման ուղղված ջանքեր է գործադրում: Մեր երկիրը պատրաստ է շարունակել աջակցությունը կողմերին»:

Մտածել, որ ԱՄՆ-ն ու ԵՄ-ը հայ-թուրքական նորմալացման հարցում նախաձեռնությունը կզիջեն Մոսկվային, իրատեսական չէ: Մոսկվան առավելագույնս կարող է միջամտություններով խանգարել կողմերին, որ հետաձգի նորմալացման գործընթացի սկզբնավորումը: Թերեւս բարին էլ դա կլինի մեզ համար, այն առումով, որ մենք ոչ Հայաստանի տարածքային ամբողջականությունն ենք վերականգնել, ոչ էլ վերադարձրել հայ ռազմագերինրին:

Հայաստանի հետ Թուրքիայի նորմալացման հարցը, այն էլ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի նախաձեռնությամբ, որոնց հետ, մեղմ ասած, Անկարան լարված հարաբերությունների մեջ է, անկասկած երկրի քաղաքական, հասարակական եւ գիտական շրջանակների ուշադրության կենտրոնում է:

«Timeturk»-ի վկայությամբ, դեկտեմբերի 17-ին այդ հարցին անդրադարձել է Անկարայի համալսարանի պրոֆ. Յըլդըզ Դեվեջի Բոզքուշը , ահա թե ինչ է ասել այդ տիկինը. «Արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն Մեջլիսում ելույթ ունեցավ եւ ազդանշաններ տվեց, որ Թուրքիա-Հայաստան հարաբերությունները թեւակոխում են նոր ժամանակաշրջան: Չավուշօղլուն ուշադրություն հրավիրեց երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակելու եւ չվերթներ կազմակերպելու հանգամանքի վրա: Նա միաժամանակ նշեց, որ Ադրբեջանն այս գործընթացի մասն է կազմում, եւ նախատեսվող բոլոր քայլերը իրականացվելու են Ադրբեջանի հետ համաձայնեցրած: Դեվեջիի հավաստմամբ, այս զարգացումները արժանացել են միջազգային հանրության լայն արձագանքին: Ապա նա շարունակել է.

«Վաղեմի պատմություն ունեցող Թուրքիա-Հայաստան հարաբերությունները անցյալ տարի Ղարաբաղում սանձազերծված 44-օրյա պատերազմից հետո մտան բոլորովին նոր գործընթաց: Հայաստանում խորհրդարանական ընտրությունները, հայկական սփյուռքի մոտեցումը, արեւմտյան տերությունների որոշումները մեկ անգամ եւս ցույց են տվել Թուրքիա-Հայաստան հարաբերությունների հնարավորինս շուտ կարգավորման անհրաժեշտությունը, ինչը լինելու է բոլոր կողմերի օգտին: Հայաստանի հարաբերություններն առանց նախապայմանի նորմալացնելու հաճախակի կրկնվող հայտարարություններն ու Թուրքիայի հետ նոր էջ բացելու պատրաստակամությունը պետք է գնահատվեն այս զարգացումների լույսի տակ: Խաղաղության արտահայտությունների բարձրաձայնումը ծառայելու տարածաշրջանի բոլոր երկրների շահերին եւ նպաստելու է Հարավային Կովկասի քաղաքական, տնտեսական եւ մշակութային զարգացմանը:

44-օրյա պատերազմի ավարտին Ասրբեջանի նախագահ Ալիեւը եւ Հայաստանի վարչապետ Փաշինյանը Ռուսաստանի գլխավորությամբ եռակողմ հայտարարություն են ստորագրել: Դրա կարեւորագույն դրույթներից մեկը Ադրբեջանը Նախիջեւանին կապող Զանգեզուրի միջանքի բացումն էր: Հետեւաբար այս միջանցքի բացումը էներգակիրների առումով կարեւոր նշանակություն ունի: Հատկապես Զանգեզուրի միջանցքը կարեւոր է նաեւ պատմական մետաքսի ճանապարհի վերագործարկման առումով, քանի որ կանխորոշելու է Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ առեւտրական հարաբերությունների ուղղությունը: Մեծ է նաեւ այդ միջանցքի նշանակությունը Թուրքիայի համար, որովհետեւ դրա հետ ուղղակի կապը միաժամանակ ապահովելու է հաղորդակցությունը Ստամբուլից մինչեւ Թուրքեստան, եւ պատահական չէ, որ դա «Թուրանի միջանցք» է կոչվում: Այդ հարցը տեղ է գտել 2021-ին ստորագրված «Շուշիի հռչակագրում», ինչը մեկ անգամ եւս ընդգծում է միջանցքի զբաղեցրած կարեւոր տեղը նորմալացման գործընթացում: Այս զարգացումները, հավանաբար, մտահոգություն են պատճառելու տարածաշրջանային որոշ երկրների: Հատկապես Զանգեզուրի դիրքը, որ Թուրքիան կապում է Միջին Ասիային, թյուրքական աշխարհին: Հետեւաբար թուլացնելու է Իրանի ազդեցությունը տարածաշրջանում:

Գալով նորմալացման գլոբալ ազդեցությանը, թյուրքական աշխարհի տեսանկյունից կունենա դրական ազդեցություն, վերացնելով խոչընդոտները Թուրքիայի եւ թյուրքական աշխարհի միջեւ: Կբարձրանա տարածաշրջանի կանխատեսելիության մակարդակը, քանի որ նորմալացման կարիքը առավելապես Հայաստանն է զգում, ուստի դրանից առավելագունս կշահի Երեւանի վարչակարգն ու հայ ժողովուրդը:

Չպետք է մոռանալ նաեւ այն, որ Ռուսաստանը, որպես 44-օրյա պատեեւազմից հետո ստորագրված եռակողմ հայտարարության երաշխավորը, առանցքային տեղ ունի նորմալացման այս գործընթացում: Հակառակ դրան, Իրանի վերաբերմունքը ինչպես պատերազմի ընթացքում, այնպես էլ դրա ավարտին, առավել եւս Ադրբեջանի հետ զորավարժությունների առնչությամբ սահմանում ունեցած լարվածությունը, հստակ ցույց են տվել, որ տարածաշրջանային վերոհիշյալ զարգացումները մտահոգություն են պատճառել նրան: Զանգեզուրի միջանցքի բացումը, որպես տարածաշրջանային քաղաքական ուժ ուղղակի կամ անուղղակի թուլացնելու է Իրանին, այդ իսկ պատճառով կարելի է Իրանին միանգամայն համարել նորմալացման գործընթացից տուժող կողմը: Եթե հարցին մոտենանք Արեւմուտքի տեսանկյունից, ապա ԱՄՆ-ը 44-օրյա պատերազմի ընթացքում դուրս էր մղվել զարգացումներից, հակառակ դրան Ֆրանսիան շարունակել էր աջակցել Հայաստանին: Ռուսաստանի կողմից Ֆրանսիայում Էմանուել Մակրոնի վարչակարգի եւ արեւմտյան տերությունների գիտակցաբար դուրս մղումը գործընթացիցՙ մտահոգել է նաեւ Արեւմուտքի ուժերին: Այս տեսակատից պետք է գնահատել Ջո Բայդենի Ապրիլի 24-ի որոշումը: Այնուամենայնիվ կարելի է ենթադրել, որ Արեւմուտքի պետությունները, տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությունը սահմանափակելու հաշվարկներով, աջակցելու են նորմալացման գործընթացին:

Բայցեւայնպես Երեւանի հետ Թուրքիայի հարաբերությունների նորմալացման ազդեցությունը առավելապես զգացվելու է Հարավային Կովկասում: Շնորհիվ նորմալացման, Թուրքիան, որպես տարածաշրջանային քաղաքական ուժ, ավելի ցայտուն ձեւով է դրսեւորվելու, իսկ դա Արեւմուտքում եւ ԵՄ-ում դրականորեն է անդրադառնալու նրա վարկանիշին»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՔԱԴԻՐՈՎԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻՆ. «ԳՐՈԶՆԻՈՒՄ ԿԿԱՆԳՆԵՑՆԵՆՔ ՕՋԱԼԱՆԻ ԱՐՁԱՆԸ»

Հաջորդ գրառումը

ԽՈՍՔԻ ԱՆԱՏՈՄԻԱ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ԽՈՍՔԻ ԱՆԱՏՈՄԻԱ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Մշակութային

Ինչ կուզեք, գրեք՜, կստորագրեմ, բայց աղաչում եմ, Թուրքիայի լրտես մի՜ գրեք. Հրաչյա Աճառյան

22/10/2025

Աճառյանին КГБ ում հարցաքննելիս քննիչը հարցրել է, թե քանի՞ լեզու գիտի։ Աճառյանը թվարկել է, և քննիչը ամեն լեզվի դիմաց նշել...

ԿարդալDetails

Անկարելի է, որ Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը օրհնութիւն փոխանցէ իր հոգեւոր եղբայրները անպատուող ու հայոց եկեղեցին նսեմացնողին

22/10/2025

Կարգալույծ եղած անձն այլևս չի կարող կատարել պատարագ կամ ծես. Ռուբեն Մելիքյան

21/10/2025

Ինչու՞ են Բաքուն ու Երևանը պայմանավորվել հենց Ղազախստանից ցորենի տարանցման ու ներկրման մասին, այլ ոչ թե, օրինակ, Ռուսաստանից. վերլուծություն

21/10/2025

Հովհաննավանքում մասնակցելու եմ Տեր Արամ քահանա Ասատրյանի մատուցած Սուրբ եւ Անմահ Պատարագին. Փաշինյան

21/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական