Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈՆ

17/12/2021
- 17 Դեկտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սիրովՙ նրա վերջերս նշված 95-ամյակին

Դպրոցի ավարտական դասարանում էինք, երբ հայոց լեզվի եւ գրականության մեր սիրելի ուսուցչուհինՙ աժմ լուսահոգի Ազգանուշ Ջուլհակյանը մի օր եկավ ու ասացՙ պատրաստվեք, հաջորդ դասին ազատ թեմայով շարադրություն ենք գրելու. «Ավտոբուսի կանգառում»: Երկար մտորումներից հետո ի վերջո գրեցի պատանեկան մի թրթռուն, գեղեցիկ պատում, արժանանալով դրվատանքի:

…1968 թվականի սեպտեմբերի 12-ն էր, դպրոցն ավարտածս տարին: Մեր ընտանիքը նստած էր ճաշի, ես այն ժամանակվա բազմալիք մեծ ռադիոընդունիչը Երեւան միացրածՙ ծածուկ սպասում էի պատանիների համար տրվող «Հասակակիցներ» ռադիոհանդեսի այդ օրվա թողարկմանը: Այն սկսվեց եւ արդեն որոշ ժամանակ ընթանում էր, երբ հաղորդավարուհին ասաց. «Այս օրերին մենք շատ նամակներ ենք ստանում (այստեղ լսողությունս լարեցի): Հանրապետության տարբեր վայրերից մեզ գրում են այս-այս բաների մասին… Իսկ ահա Լենինականի (սիրտս սկսեց արագ զարկել) Մեսրոպ Մաշտոցի անվան միջնակարգ դպրոցի (տեղիցս թռա) շրջանավարտ (մերոնք էլ ճաշը թողեցին, սկսեցին հետաքրքրված լսել, հաղորդավարը տվեց անունս)… գրել է պատմվածք առաջին սիրո մասին»: Հնչեց համընթաց մեղմ երաժշտությունը, հաղորդավարը սկսեց արտահայտիչ կարդալ…

Դա իմ կյանքի գիտակցված առաջին ամենաերջանիկ պահերից մեկն էր, անմոռաց պարգեւ Հայկական ռադիոյից, որին ուղարկել էի շարադրությունս:

Բայց միայն դա չէր: Պետական ռադիոյի մի համեստ, գործուն օղակը ծննդավայրիս քաղաքային ռադիոխմբագրությունն էր, եւ տակավին պատանի, նրա զույգ հաղորդավարներից մեկը լինելու պատիվն ունեցա ինքս երկու տարի, մինչեւ բանակ զորակոչվելը: Հիմա գրիչս շարժողը, սակայն, իմ մասին պատմելու անհամեստ ցանկությունը չէ, այլ այսքան տարիների հեռվից ժամանակի մեր հանրապետական ռադիոյի այն կարեւոր հատկանիշներից մեկը նշելը, որի վկան ու հաղորդակիցն եմ եղել «դրսից»ՙ իբրեւ ունկդիր, ու նաեւ «ներսից»:

Թող համեմատությունս մեղք չհամարվի, բայց Աստվածաշնչի լեզվով ասածՙ ի սկզբանե էր Բանն, եւ հայերեն Բանն այդ ժամանակ… հայկական ռադիոյում էր: Դա իսկական, մաքուր, այսօրվա վիճակի համեմատ դասականի արժեք ունեցող Հայոց լեզուն ու խոսքն էր, որ անցյալ դարի գոնե իմ իմացած 60-70-ական թվականներին ու հետո մեր բնակարաններում, գործատեղերում եւ ամենուր առավոտից երեկո հնչում էր հաղորդավարների մի հրաշալի փաղանգի բերանով, հնչում էր հիրավի արքայական լեզվի իր ողջ հմայքով ու գեղեցկությամբ: Հաղորդավարական այդ անկրկնելի դպրոցը, արդեն ներառելով նաեւ հեռուստատեսության խոսնակների ձեւավորվող ընտանիքը, հայոց լեզվի մի իսկական ակադեմիա կարելի էր համարել:

Այնտեղ հնչող ամեն բառն իր ճիշտ տեղում էր խոսքի տրամաբանական ու իմաստային շղթայում: Արտասանվող ամեն հնչյունն ու վանկն իր կանոնական ու պատճառաբանված հնչերանգն ուներ, որով մատուցվող կառուցիկ խոսքը հնչում էր նաեւ որպես ներդաշնակ երաժշտություն, հասնում ունկնդրի մտքին ու հոգուն: Իսկ երբ մեջտեղ էր գալիս ժամանակի բյուրեղացած գեղարվեստական խոսքը, բանաստեղծությունը, վարպետության ամենաբարձր աստիճանը շեմած հաղորդավարի ասմունքը, այստեղ Բառը նաեւ ոգի էր առնում, կենարար թրթիռով լցվում մեր մեջ, մեզ վեր էր հանում…

Այս սրտաբուխ տողերը սեւագիր (ցավոք, այն ժամանակ կիսատ մնացած) գրել եմ դեռ երեք-չորս տարի առաջՙ ի հիշատակ կյանքից հեռացած Վերա Հակոբյանի , վերնագրելով «Նա Հայոց ոգեղեն Բառի արեւահամը թողեց մեր սրտերում»: Հաճելի, հմայիչ հոգով տկն. Վերա Հակոբյան, ի թիվս այլ կարեւոր բաների նաեւ սփյուռքահայության համար տրվող հաղորդումը երկուսովՙ Հրաչուհի Ջինանյանի հետ վարող («Երեւա՛նն է խոսում, լսեցեք Հայաստանի ձայնը…») պատկառելի ու հեղինակավոր բարձրագույն դիկտոր Մարատ Հալաջյան ՙ հաղորդավարության իմ անմոռանալի ուսուցիչ-վարպետը, վաստակաշատ Սոս Մայիլյան , Թամարա Գալստյան , Ջոն Հակոբյան , վարպետ հաղորդավարներ Սուսաննա Ղազարյան , Կիմա Մուրադյան , այդ շրջանում երեւի դեռ երիտասարդ Սուրեն Պետրոսյան , Ռազմիկ Արզոյան … էլի անուններ, որոնք ներողություն, եթե ժամանակի այսքան հեռավորությունից չհիշեցի ու բաց թողեցի: Հաղորդավարներ, որոնց աշխատանքում խոսքի մշակույթը, գրական հայերենի ուղղախոսությունն առաջին տեղում էին ու էտալոնային ազդեցություն ունեին ունկնդիր լսարանի վրա: Այդ հատկանիշները հնարավորինս պահպանված են թվում նաեւ Հայկական ռադիոյի այսօրվա հիմնական հաղորդավարների խոսքում, ինչը տիրող ներկա լեզվավիճակի պայմաններում առանձնապես ուրախալի է:

Ռադիոյի այդ մաքուր ու գեղեցիկ լեզուն այն ժամանակ պայմանավորված էր նաեւ դրա նկատմամբ պետության հոգածությամբ ու հաղորդումների, նյութերի լեզվին ներկայացվող պահանջներով: Այդ նյութերը բազմազան ու հետաքրքրական էին նաեւ քաղաքիս օրական կարծեմ 40 րոպե տրվող հաղորդումներում, որոնք պատրաստում էին պատասխանատու խմբագիր Մելիքսեթ Մելքոնյանը , մյուս խմբագիրներ, բազմավաստակ Ցողիկ Դուրգարյանը , Լուսյա Սաֆարյանը , դրամատուրգ, ուրույն գրչի տեր պայծառ մարդ Վարդգես Մովսիսյանը , գրական աշխատող, հետագայում խմբագիր Սամվել Հանեսօղլյանը , հնչյունային օպերատոր եւ ռեժիսոր Ալբերտ Սարգսյանը :

Մեր քաղաքն ուներ Արամ Խաչատրյանի ձեռքով գրված իր ազդականչերը, որոնք դեռ մինչեւ երկրաշարժն ու դրանից հետո էլ մի քանի տարի ամեն ուղիղ ժամի հնչում էին քաղաքային գլխավոր ժամացույցով ու հատկապես գիշերային լռության մեջ հատ-հատ լսվում բնակավայրի ամբողջ տարածքում: Բոլոր այդ տարիներին այն լսելիս միշտ հաճելիորեն լարվել-զգաստացել եմ, որովհետեւ ամեն անգամ այդ հնչյուններով էր սկսվում նաեւ մեր ռադիոհաղորդումը, որից հետո հրաշալի գորընկերուհուսՙ Գոհար Շատվորյանի հետ միացնում էինք խոսափողն ու… «Խոսում է(ր) Լենինականը»:

Ավա՜ղ, արդեն երրորդ տարին էՙ ճանապարհ անցած այդ ռադիոն չի խոսում, չկա…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՏԱՆԳՈ ԿՆՈՋ ՉԼԻԱԶՈՐՎԱԾ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ»

Հաջորդ գրառումը

ԿԵՑՑԵ՛ ՎԻԿՏՈՐ ՀՅՈՒԳՈՆ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ԿԵՑՑԵ՛ ՎԻԿՏՈՐ ՀՅՈՒԳՈՆ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական