Չորեքշաբթի, Հոկտեմբերի 22, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՌՕՐԵԱՅԻ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ

17/12/2021
- 17 Դեկտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
Իրանահայ համայնքի առօրյայում կան խնդիրներ, որոնք փորձում են լուծել համայնքային տարբեր կառույցները առկա եւ առցանց ձեւաչափերով: Այդ խնդիրներից կարելի է առանձնացնել հասարակական կյանքում կրթամշակութային որոշ նախաձեռնությունների իրականացումը, որոնք նպատակ ունեն ապահովելու համայնքի սոցիալականացման հիմնական գործառույթները:Բոլոր դեպքերում Թեհրանի համայնքում, որտեղ կենտրոնացած է Իրանի հայության գերակշիռ մասը, ըստ էության բազմաթիվ հարցեր իրենց վերջնական հանգրվանն են գտնում Թեհրանի հայոց թեմում, որն էլ փորձ է անում գտնել ինչ-ինչ լուծումներ: Ահա թե ինչու իրանահայ մի շարք հասարակական միությունների ու կազմակերպությունների կիզակետում է հոգեւոր եւ ազգային նշանակության այդ կառույցը:Իրանի հայ համայնքում վաղուց ավանդույթ է դարձել Կրթական խորհրդի կողմից Հայոց եկեղեցու Թարգմանչաց տոնին նվիրված միջոցառումների կազմակերպումը, որին սովորաբար նախապատրաստվում եւ մասնակցում են մեծ հանդիսավորությամբ եւ բազմությամբ: Սակայն երկրում տիրող համավարակի պատճառով այս տարի նշվեց սակավաթիվ մարդկանցով: Այդ մասին է վկայում հոկտեմբերի 20-ին «Թունեան» տարրական դպրոցի բակում Թարգմանչաց եւ Դպրության տոնի նշումը, ինչպես նաեւ 2019-2020 եւ 2020-2021 ուսումնական տարեշրջաններում հանգստի կոչվածՙ թվով 14 ուսուցիչների մեծարումն ու պարգեւատրումը: Այդ կերպՙ կարծես աշխուժանում է համայնքային կյանքը, որը վերջին 1,5 տարվա ընթացքում զգալիորեն փոխվել է:Ուշագրավ է, որ Թեհրանի հայոց թեմի ուշադրության կենտրոնում են կրթական բարեփոխումները որոշ առարկաների հարցում: Մասնավորապես, նոյեմբերի 13-ին Ազգային Առաջնորդարանի դահլիճում, թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կրոնի ուսուցիչների խորհրդակցական հանդիպումը, որին ներկա են գտնվել քրիստոնեական դաստիարակության բաժանմունքի պատասխանատու Շաքե Եղիայանը , Քրիստոնեական դաստիարակության հանձնախմբի ատենապետուհի Անի Մանուկյանը եւ Հայոց դպրոցներում Սրբազան Հոր կողմից նշանակված կրոնի ուսուցիչները: Հարկ է նշել, որ համայնքում վերանայվել են կրոնի դասագրքերը, որի համար էլ Սրբազան Հայրը հանդիպման օրակարգում է դրել ուսուցիչների կարծիքների մեկտեղումը, ինչպես նաեւ տեղեկացել աշակերտության ընկալումը իրենց ներկայացված նյութի վերաբերյալ: Ուշագրավ է, որ այդ նպատակով Սրբազան Հայրը հորդորել է ուսուցիչներին տիրապետել դասարանը ղեկավարելու արվեստը, որպես ուսումնական գործընթացի կարեւոր բաղադրիչ:Ուսուցչին հարգելն ու մեծարելը եւս յուրօրինակ ձեւավորված մշակույթ է համայնքում. Կրթական խորհրդի անդամների «Թունյան-Թովմասյան» դպրոց այցի նպատակն էր հրաժեշտ տալ վաստակաշատ տեսչուհի Սաթո Խաչատրյանին , որը 34 տարի իր ներդրումն է ունեցել հարազատ դպրոցում: Միաժամանակ արդեն հայտնի է, որ Թեհրանի ուսումնադաստիարակչության նախարարության 8-րդ շրջանի կողմից ներկայացվել է նոր տեսչուհինՙ Արսինե Խաչատրյանը , որը դպրոցում աշխատում էր, որպես փոխտեսչուհի: Այս նոր նշանակումը հույսեր է առաջացնում, քանի որ Արսինե Խաչատրյանը քաջատեղյակ է համայնքի, մասնավորապեսՙ տվյալ դպրոցի կրթական խնդիրներին:Թերեւս ընթացիկ խնդիրների իրավիճակային լուծումների թվում կարելի է դասել նոյեմբերի 3-ին Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանի եւ Սրբոց Թարգմանչաց եկեղեցու Եկեղեցասեր Կանանց միության վարչության նախագահ Շաքե Ղազարյանի ու փոխնախագահ Ժենիկ Մեհրաբյանի հետ հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են նոր վարչության ընտրության կազմակերպման հարցերը: Ցավոք, համայնքի թվի նվազման ու նշված միության անդամների երկրից մեկնման պատճառով հնարավոր է վարչության անդամների թիվը իջեցնել 5-ի: Փաստորեն հայության արտագաղթի հետեւանքները դեռեւս իրենց զգացնել են տալիս հնամենի այս համայնքում: Մյուս կողմից էլ կարեւորվում է այդ միությանՙ Սրբոց Թարգմանչաց եկեղեցու խորհրդի հետ համագործակցումը եւ միասնաբար Եկեղեցու ու համայնքային կյանքի պայծառացումը:Հաջորդ խնդիրը վերաբերում է նրան, որ որոշ մտահոգություններ են առաջացել մարմնամտային խանգարումներով հայ երեխաներին օժանդակող «Ակունք» կենտրոնի եւ «Ա. Ավետիսյան» ազգային բուժարանի Խնամակալ մարմնի առաջիկա ծրագրերի իրականացման հարցով: Այդ մասին են վկայում համապատասխանաբար նշված կառույցների ատենապետուհի Արմինե Սեթխանյանի եւ տեսչուհի Վանուշ Թեւանյանի հանդիպումները օրերս թեմի առաջնորդ Սեպուհ սրբազանի հետ:Համայնքային այլ խնդիրների լուծման նպատակն ուներ հոկտեմբերի 23-ին նորընտիր Հաշվեքննիչ մարմնի անդրանիկ նիստի գումարումը Ազգային առաջնորդարանում:Հիրավի, համայնքում նշանավորվեց մշակութային մի շարք միջոցառումների անցկացմամբ, որոնցից թերեւս հոբելյանական էր նոյեմբերի 5-ինը, երբ Հայ մշակութային «Նայիրի» միությունը նշում էր իր ստեղծման 40-ամյակը: Այդ առիթով Թեհրանի թեմի առաջնորդ սրբազանը գնահատել է նշված միության գործունեությունըՙ բնութագրելով այն որպես տաքուկ օջախ, որն իր երթիկի տակ ընդունել, դաստիարակել ու հայակյանքի գոյապայքարին է պատրաստել մատղաշ սերնդին:Խոսելով համայնքի մշակութային կյանքի մասինՙ պետք է անդրադառնալ նաեւ «Սարդարապատից Սարդարապատ» արդիական խորագրով գրքի շնորհանդեսի անցկացմանը, որը կազմակերպել են Հայ մշակութային «Սարդարապատ» միության վարչության ներկայացուցիչներ Մուշեղ Ծատրյանը եւ Ռազմիկ Այդինյանը ՙ նվիրված այս միության ստեղծմանը:Հիրավի, համայնքի մշակութասեր հանրությունն օրերս ապրեց ոչ միայն Սարդարապատի խորհրդով հագեցած օրեր, այլ նաեւ հնարավորություն ստացավ այցելել Իրանի Մշակութային ժառանգության, ձեռարվեստի եւ զբոսաշրջության նախարարության կենտրոնում իրանահայ արծաթագործ արվեստագետների աշխատանքների ցուցահանդեսին, որտեղ շուրջ երկու շաբաթ ցուցադրվեցին հայ արծաթագործներ Հրաչ Մկրտումյանի, Սարո Մկրտչյանի, Արմեն Վարդումյանի, Ռուբեն Սաֆարյանի, Ադիս Կարապետյանի, Իշխան Շերոյանի եւ Սիմոն Մելիքյանի աշխատանքները:Այսպիսով, տեւական ժամանակ համավարակի պատճառով համայնքի հասարակական կյանքի տարբեր ոլորտներում տիրող պասիվ իրավիճակին կարծես փոխարինում է համեմատաբար աշխուժացումը:
 
ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԹՇՆԱՄՈՒ ԳԵՐՈՒԹՅՈՒՆԻՑՙ ՀԱՅՐԵՆԻ ԲԱՆՏ

Հաջորդ գրառումը

ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՅԱՑՈՒՄԸ` ՆԱԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՉԱՄԻՉՈՎ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՅԱՑՈՒՄԸ` ՆԱԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՉԱՄԻՉՈՎ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Մշակութային

Ինչ կուզեք, գրեք՜, կստորագրեմ, բայց աղաչում եմ, Թուրքիայի լրտես մի՜ գրեք. Հրաչյա Աճառյան

22/10/2025

Աճառյանին КГБ ում հարցաքննելիս քննիչը հարցրել է, թե քանի՞ լեզու գիտի։ Աճառյանը թվարկել է, և քննիչը ամեն լեզվի դիմաց նշել...

ԿարդալDetails

Անկարելի է, որ Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը օրհնութիւն փոխանցէ իր հոգեւոր եղբայրները անպատուող ու հայոց եկեղեցին նսեմացնողին

22/10/2025

Կարգալույծ եղած անձն այլևս չի կարող կատարել պատարագ կամ ծես. Ռուբեն Մելիքյան

21/10/2025

Ինչու՞ են Բաքուն ու Երևանը պայմանավորվել հենց Ղազախստանից ցորենի տարանցման ու ներկրման մասին, այլ ոչ թե, օրինակ, Ռուսաստանից. վերլուծություն

21/10/2025

Հովհաննավանքում մասնակցելու եմ Տեր Արամ քահանա Ասատրյանի մատուցած Սուրբ եւ Անմահ Պատարագին. Փաշինյան

21/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական