Կիրակի, Հոկտեմբերի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳԱՅԱՆԵ ՕՀԱՆՅԱՆԻՙ «ՀԱՅՐԵՆԱԽՈՍ ՆՎԱԳՆԵՐ» ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԺՈՂՈՎԱԾՈՒԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ ԿԱՐԲԻԻ Վ. ԹԵՔԵՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋՆ. ԴՊՐՈՑՈՒՄ

17/12/2021
- 17 Դեկտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նոյեմբերի 25-ին Արագածոտնի մարզի Կարբի համայնքի Վահան Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցում կայացավ նույն դպրոցի վաստակաշատ ուսուցչուհի Գայանե Օհանյանի ՙ «Հայրենախոս-նվագներ» հեղինակային ժողովածուի շնորհանդեսը:

Միջոցառման մեկնարկը տրվեց ԹՄՄ-ի իրենց բարեկամներին ուղղված շնորհակալական ուղերձով: Դպրոցի տնօրեն Ժաննա Ավետիսյանի , ապա աշակերտների գնահատանքի խոսքերով արժեւորվեցին բարեկամների շարունակական աջակցությունն ու մշտապես դպրոցի կողքին լինելու ավանդույթը: Նշվեց, որ միջոցառումը կայացավ նվիրյալ բարերարների կողմից վերջերս հիմնովին վերանորոգված դահլիճում:

Միջոցառմանը ներկա էին Արագածոտնի մարզպետարանի ԿՄՍ վարչության պետ Սեդա Սողոմոնյանը , մարզպետի օգնական Մերի Բադալյանը , Կարբի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Կարո Բաղդասարյանը , գրքի գլխավոր խմբագիր, բանասիրական գիտությունների դոկտոր, գրող-գրականագետ Լյուդվիգ Կարապետյանը , «Արագած աշխարհ» թերթի գլխավոր խմբագիր, ինչպես նաեւ հիշյալ գրքի խմբագիր Վարդեւան Գրիգորյանը , նույն թերթի աշխատակցուհի եւ գրքի սրբագրիչ Անուշ Այվազյանը , բանաստեղծուհիներ Անահիտ Արփենը եւ Սոֆիկը , հրապարակախոսներ, դպրոցի ուսուցիչները, մանկավարժները, Գայանե Օհանյանի հարազատները եւ համագյուղացիները:

Շնորհանդեսի ընթացքում ելույթներով հանդես եկան Կարբիի դպրոցի շնորհալի աշակերտները: Նրանք ներկայացրին «Հայրենախոս նվագներ» ժողովածուն: Ասմունքեցին բանաստեղծություններ նշված հեղինակային գրքից, ինչպես նաեւ անտիպ բանաստեղծություններ Գայանե Օհանյանի կողմից նախապատրաստվող եւ խմբագրման ներկայացված երկրորդ գրքից:

Ապա հաջորդեցին շնորհավորանքի եւ շնորհակալական ելույթներ: Ներկաները ժողովածուից փոխանցված տպավորությունները կիսեցին ներկաների հետ: Արժեւորվեց գիրքըՙ որպես Արցախյան երկրորդ պատերազմի հերոսների, նաեւ Կարբիի չորս նահատակների կյանքն ու նվիրումը հավերժացնող մնայուն գործ:

Գրքի տպագրման հովանավորությունը ստանձնել է Կարբի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Կարո Բաղդասարյանը: Գովեստի եւ գնահատանքի խոսքեր հնչեցին նրա մասինՙ որպես հմուտ համայնքավարի, իրենց համագյուղացու եւ դպրոցի նախկին աշակերտի, որ գնահատում է գրականությունն ու մշակույթը: Նշվեց նաեւ այն մասին, որ Բաղդասարյանը կարեւորել է իր ուսուցչուհու գրական գործունեությունը եւ աջակցել է նրանՙ լույս ընծայելու իր անդրանիկ ժողովածուն:

Շնորհակալական խոսքով հանդես եկավ Գայանե Օհանյանըՙ իր երախտիքի խոսքը հղելով բոլոր այն բարի մարդկանց, որոնք կանգնեցին իր կողքին եւ հնարավորություն տվեցին իրականացնելու հեղինակային գիրք ունենալու եւ բանաստեղծական ուղի հարթելու իր երազանքը: Որպես Թեքեյան կրթօջախի նվիրյալ ուսուցչուհիՙ նա արժեւորեց դպրոցի տնօրեն Ժաննա Ավետիսյանի գործունեությունը, ինչպես նաեւ իր ուսուցիչ-ընկերների, աշակերտների դերն ու նշանակությունը այս նվիրական գործում:

Երկու հարյուր տպաքանակով լույս տեսած բոլոր գրքերը հեղինակը սիրով նվիրեց ներկաներինՙաշակերտներին, ուսուցիչներին, գրքի ծնունդը ապահովող մյուս բոլոր մարդկանց: Նվիրատվության ընթացքում անմիջական, ջերմ ու անկեղծ մթնոլորտում կատարվեց փոքրիկ հյուրասիրություն:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԴԱՇՆԱԿՆԵՐՆ ՈՒ ՌԱՄԿԱՎԱՐՆԵՐԸ. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԴԵՍՊԱՆ ՍՏՈՒՊԻՇԻՆԻ ՀՈՒՇԵՐՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԵՐԵԿՎԱ ԵՎ ԱՅՍՕՐՎԱ ՀԱՅԵՐԻ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԵՐԵԿՎԱ ԵՎ ԱՅՍՕՐՎԱ ՀԱՅԵՐԻ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Երևանը տոնում է 2807-ամյակը. Երևանի քաղաքապետարան

12/10/2025

Երևանի քաղաքապետարանից տեղեկանում ենք՝ մայրաքաղաքի 2807 ամյակի տոնական ծրագիրը մեկնարկել է դեռ հոկտեմբերի 11-ին՝ ժամը 18:00-ին, Դիանա Աբգարի անվան պուրակում...

ԿարդալDetails

Նուպարաշէնի Առողջապահական եւ Կենսոլորտային Հարցէն Վեր Եւ Անդին, Կա՛յ Բարոյական Պարտաւորութիւն. Սեւակ Յակոբեան

12/10/2025

Անձը կհաշվառվի իր մշտական բնակության վայրի հասցեում՝ անկախ սեփականատիրոջ կամ օրինական տիրապետողի համաձայնության առկայությունից․ ՆԳՆ-ի նոր նախագիծը

12/10/2025

Ոչ մի դեպքում չի կարելի արհամարհել Ալիևի «Զանգեզուրի միջանցք» խոսույթը, քանի որ դրա ետևում հրեշավոր ծրագիր է թաքնված. Արմեն Մելքոնյան

11/10/2025

Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր

11/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական